RUS    ENG            Renesa home Contact Us Site Map

ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ

Ընկերության առաքելությունն է` օգտագործելով բոլոր հնարավորությունները ֆինանսական շուկայում հաստատուն և առաջատար տեղ գրավել, լինել լավագույնը մեր հաճախորդների համար հնարավորությունների և արժեքների ստեղծման հարցում` առաջարկելով կատարյալ ֆինանսական լուծումներ և հուսալի համագործակցություն :

Ընկերության բիզնես-փիլիսոփայության հիմնարար արժեքներն են.

  • հաճախորդի կարևորում` Ընկերությունը ձգտում է հաճախորդների հետ կառուցել և զարգացնել կայուն և երկարատև հարաբերություններ
  • բարի համբավ ` Ընկերությունը կարևորում է իր համբավը, այդ իսկ պատճառով բարձր է գնահատում վստահությունը և գործնական էթիկան
  • պրոֆեսիոնալիզմ` լավագույն արդյունքների հասնելու նպատակով` Ընկերության փորձառու և առաջադեմ մասնագետները մշտապես բարձրացնում են իրենց մասնագիտական պատրաստվածությունը և փոխանակվում են իրենց գիտելիքներով և փորձով
  • շրջահայացություն` Ընկերությունը ապահովում է արդյունավետության աճ` դիվերսիֆիկացնելով ռիսկերը,  դրանք դարձնելով վերահսկելի և կանխատեսելի
  • գործընկերություն` Ընկերությունը արժեքավորում է հաճախորդների և գործընկերների հետ երկարատև ու շարունակական համագործակցությունը` փոխշահավետ արդյունքների հասնելու նպատակով:

Ընկերության ռազմավարությունը ենթադրում է համակարգի շարունակական  զարգացում` ի հաշիվ մատուցվող ծառայությունների որակի ու արդյունավետության բարելավման, Ընկերության` որպես վստահելի գործընկերոջ  համբավի պահպանում և ամրապնդում հաճախորդների և գործընկերների շրջանում, նոր տեխնոլոգիաների ներդրում ու ծառայությունների տեսականու  ընդլայնում:

Ընկերությունը ձգտում է մատուցել միջազգային չափանիշներին համապատասխան բարձրորակ ֆինանսական ծառայություններ` նպատակ հետապնդելով Ընկերություն-Հաճախորդ հարաբերությունները հասցնել  բարձր մակարդակի, որը հնարավոր է իրագործել կառավարման համակարգի կատարելագործման, ռիսկերի դիվերսիֆիկացման և աշխատանքի արդյունավետության բարձրացման շնորհիվ:

Այսպիսին է մեր առաքելությունը, այսպիսին են տեսնում այն մեր  աշխատակիցները, գործընկերներն ու հաճախորդները: Մենք համոզված ենք, որ և այսօր, և ապագայում համագործակցությունը մեզ հետ կդառնա ձեր բիզնեսի ծաղկման և դինամիկ զարգացման գրավականը:

ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ  ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

“Ռենեսա” Փակ Բաժնետիրական Ընկերությունը իր ստեղծման օրից առ այսօր իր համար որպես  գործունեության ոլորտ է ընտրել  հաճախորդներին իրական ներդրումային ծառայությունների մատուցումը:

Ընկերության նպատակները ձևակերպվում են նպաստելու Ընկերության առաքելության իրականացմանը: Հաշվի առնելով ֆինանսական համակարգի ու մասնավորապես Ընկերության առաջ ծառացած ներկա խնդիրները`  մեր նպատակներն ըստ առաջնահերթության հետևյալն են.

  • ստեղծելով նպաստավոր և արդի սպասարկան  պայմաններ` հաճախորդների առավել լայն շրջանակներ ներգրավել
  • ընդլայնել գործնեության շրջանակները` մատուցվող ծառայությունների փաթեթում ընդգրկելով նոր   ֆինանսական գործիքներ
  • առավել շահութաբեր  կառավարել Ընկերության ակտիվները
  • կառավարել և նվազեցնել ֆինանսական և գործառնական ռիսկերը
  • ՀՀ ֆինանսական շուկայում ամրապնդել հաստատված դիրքը որպես կայուն և վստահելի  ֆինանսական կառույց
  • ներգրավել ինստիտուցիոնալ ներդրողների մասնակցությունը ընկերության կապիտալում

Մեր գլխավոր նպատակն է նաև հաճախորդների  հետ վստահության վրա հիմնված  երկարատև և  կայուն գործարար հարաբերություններ հաստատելն ու պահպանելը, ուստի և մենք անում ենք ամեն ինչ հաճախորդների շահերը առավելագույնս պաշտպանելու համար: Համոզված ենք, որ  Ընկերության և հաճախորդների միջև վստահության վրա հիմնված գործարար հարաբերությունները մեր ընդհանուր հաջողությունների գրավականն են:

Մենք համոզված ենք, որ ֆինանսական գործիքներով աշխատելու մշակույթի ներդրումը և հետագա զարգացումը կհանգեցնի ինչպես փոխշահավետ նախագծերի քանակի և ծավալների, լրացուցիչ հնարավորությունների շրջանակների էական աճի, այնպես էլ մեր և տեղական  այլ  առաջատար ընկերությունների միջև սերտ համագործակցությանը: 

Էջը թարմացվել է` 2009-10-22 07:37:18
Ֆինանսական համակարգի հաշտարար  www.fsm.am
"Ռենեսա" ՓԲԸ Ներդրումային Ընկերություն։
Հայաստանի Հանրապետություն, ք.Երևան, Վարդանանց 16
Հեռ/Ֆաքս։ 54-83-83, 54-83-87, էլ.փոստ։ info@renesa.am