ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ
2006թ. Առաջին եռամսյակում վճարվել է շահաբաժիններ 2005թ.-ի ֆինանսական տարվա համար 21.500.000 ՀՀ դրամի չափով: Ընկերության տարեկան շրջանառության ծավալը կազմել է 18.085.860.000 ՀՀ դրամ, իսկ ակտիվների ընդհանուր մեծությունը կազմել է 784.899.000 ՀՀ դրամ: 2006թ.-ի ֆինանսական տարվա արդյունքներով շահույթը կազմել է 32.900.000 ՀՀ դրամ,իսկ ընդհանուր (սեփական) կապիտալը` 38.915.000 ՀՀ դրամ :
2007թ. Առաջին եռամսյակում վճարվել է շահաբաժիններ 2006թ.-ի ֆինանսական տարվա համար 27.700.000 ՀՀ դրամի չափով: Ընկերության տարեկան շրջանառության ծավալը կազմել է 28.259.493.000 ՀՀ դրամ , իսկ ակտիվների ընդհանուր մեծությունը կազմել է 1.187.116.000 ՀՀ դրամ : Ինչպես նաև 2007թ. Ընկերության բաժնետերերի կողմից կատարվել է կանոնադրական կապիտալի համալրում 95.000.000 ՀՀ դրամի չափով: 2007թ.-ի ֆինանսական տարվա արդյունքներով շահույթը կազմել է 83.047.000 դրամ,իսկ ընդհանուր (սեփական) կապիտալը`158.852.000 ՀՀ դրամ:
2008թ. Առաջին եռամսյակում վճարվել է շահաբաժիններ 2007թ.-ի ֆինանսական տարվա համար 83.047.000 ՀՀ դրամի չափով: Ընկերության տարեկան շրջանառության ծավալը պետական և կորպորատիվ արժեթղթերով գործարքների մասով կազմել է 19.634.731.000 ՀՀ դրամ, արտաարժութային գործարքների մասով` 3.480.000 ԱՄՆ դոլար,իսկ ակտիվների ընդհանուր մեծությունը կազմել է 929.161.000 ՀՀ դրամ: Ինչպես նաև 2008թ. Ընկերության բաժնետերերի կողմից կատարվել է կանոնադրական կապիտալի համալրում 100.000.000 ՀՀ դրամի չափով: 2008թ.-ի ֆինանսական տարվա արդյունքներով շահույթը կազմել է 14.085.000 ՀՀ դրամ իսկ ընդհանուր (սեփական) կապիտալը` 219.158.000 ՀՀ դրամ:
2009թ. Առաջին եռամսյակում վճարվել է շահաբաժիններ 2008թ.-ի ֆինանսական տարվա համար 14,085,000 ՀՀ դրամի չափով: Ընկերության տարեկան շրջանառության ծավալը պետական և կորպորատիվ արժեթղթերով գործարքների մասով կազմել է 8,207,360,544 ՀՀ դրամ, արտարժութային գործարքների մասով` 4,504,035 ԱՄՆ դոլար,իսկ ակտիվների ընդհանուր մեծությունը կազմել է 4,006,441,000 ՀՀ դրամ: 2009թ.-ի ֆինանսական տարվա արդյունքներով շահույթը կազմել է 138,454,026 ՀՀ դրամ, իսկ ընդհանուր (սեփական) կապիտալը` 479,213,000 ՀՀ դրամ:
2010թ. Առաջին եռամսյակում վճարվել է շահաբաժիններ 2009թ.-ի ֆինանսական տարվա համար 138,454,026 ՀՀ դրամի չափով, ինչպես նաև. Ընկերության բաժնետերերի կողմից կատարվել է կանոնադրական կապիտալի համալրում 100,000,000 ՀՀ դրամի չափով, որի արդյունքում Ընկերության կանոնադրական կապիտալի ընդհանուր չափը կազմել է 300,000,000 ՀՀ դրամ: