ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
19.07-23.07.2010 ընկած ժամանակահատված |
ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱ - hուլիսի 19-23 ընկած ժամանակահատված ՊՊ առաջնային շուկա
ՊՊ երկրորդային շուկա.
Դրամավարկային ցուցանիշներ .
Նշենք, որ չնայած այն բանին, որ ըստ դրամավարկային ցուցանիշների ֆինանսական շուկայում խնդիրներ չկան իրացվելության հետ,սակայն նկատվում են դրամի որոշակի կուտակումներ մի քանի բանկերի մոտ, ինչն էլ իր հերթին որոշակիորեն բարձրացրել է պարտատոմսերի շուկայում տոկոսադրույքները՝ 0.25-0.5%-ային կետով: Հուլիսի 26-30 ընկած ժամանակահատվածում՝ՀՀ ՖՆ պատրաստվում է տեղաբաշխել AMGT1325A101 (13 շաբաթ մ.ժ.) թողարկման պարտատոմսեր 1մլրդ ծավալով, AMGN36093130 (3 տարի մ.ժ.) թողարկման պարտատոմսեր 1,5 մլրդ ծավալով, AMGT39284140 (39 շաբաթ մ.ժ.) թողարկման պարտատոմսեր 1մլրդ ծավալով,որոնց մասով ակնկալում ենք մոտավորապես հետ¨յալ պատկերը. ներկայացված առաջարկությունների ծավալը կարճաժամկետներիի դեպքում կհասնի 2.5-2.8 մլրդի, իսկ միջնաժամկետի դեպքում՝ 3.2-3.5 մլրդի, իսկ հատումները համապատասխանաբար ՝7.5%,12.75% ¨ 8.75%: ԱՐՏԱՐԺՈւՅԹԻ ՇՈՒԿԱ - hուլիսի 19-23 ընկած ժամանակահատվածում Հուլիսի 19-23 ընկած ժամանակահատվածում «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում իրականացվել է 6,750,000 ԱՄՆ դոլարի առք ու վաճառք՝ 365.77 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Ինչպես և սպասվում էր փոխարժեքը շաբաթվա ընթացքում աստիճանաբար շարժվեց դեպի վերև, սպասում ենք այդ շարժը կշարունակվի նաև այս շաբաթ, քանի որ այն բավականին իջել էր և դեպի վերև որոշակի ճշգրտման կարիք կար : Այս շաբաթ կանխատեսում ենք, որ փոխարժեքը կլինի 369-372 միջակայքում: |
13.07.2010-17.07.2010թթ. ընկած ժամանակահատված |
ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱ - hուլիսի 13-17 ընկած ժամանակահատված ՊՊ առաջնային շուկա
ՊՊ երկրորդային շուկա.
Դրամավարկային ընդհանուր ցուցանիշներ Ինչպես տեսնում ենք, ֆինանսական շուկայում համեմատաբար կայուն վիճակ է,այն առումով որ դեռ խնդիրներ չկան իրացվելության հետ,ինչն էլ հիմնականում պատճառ է հանդիսանում ՊՊ-երի տեղաբաշխումների ժամանակ մասնակիցների թվաքանակի աճի, մեծ պահանջարկի և ցածր տոկոսադրույքների նվազման : Բացի այդ հուլիսի 13-ի ՀՀ ԿԲ խորհուրդը որոշեց չփոփոխել վերաֆինանսավորման տոկոսադրույքը (7.25%) ,ինչը ևս փաստում է ,որ համենայն դեպս առաջիկա ամսում դրամավարկային պայմանների խստացում չի սպասվում : Հուլիսի 19-23 ընկած ժամանակահատվածում ՀՀ ՖՆ պատրաստվում է տեղաբաշխել GT39184112 (39 շաբաթ մ.ժ.) թողարկման պարտատոմսեր 1մլրդ, AMGN36093130 և AMGN60163155 (3 և 5 տարի մ.ժ.) թողարկման պարտատոմսեր յուրաքանչյուրը 1,5 մլրդ ծավալով,որոնց մասով ակնկալում ենք մոտավորապես հետ¨յալ պատկերը. ներկայացված առաջարկությունների ծավալը կարճաժամկետի դեպքում կհասնի 3-3.5 մլրդի, իսկ միջնաժամկետների դեպքում՝ 2-2.5 մլրդի, իսկ հատումները համապատասխանաբար ՝7.5%,12.75% և 13.65%: |
29.03.2010-02.04.2010 թթ. ընկած ժամանակահատված |
ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱ Նախորդ շաբաթ՝ մարտի 22-26 ընկած ժամանակահատվածում ՊՊ առաջնային շուկայում չեղյալ են հայտարարվել ՊԿՊ երկու աճուրդներ և կայացել են առաջնային տեղաբաշխման չորս աճուրդներ. - երկու կարճաժամկետ (46 և 26 շաբաթ մ.ժ.) AMGT46092118 և AMGT26249100 թողարկման պարտատոմսերից տեղաբաշխվել են համատասխանաբար 300 մլն (նախատեսված 1 մլրդի փոխարեն)9.7000% սահմանային և 9.6333% միջին եկամտաբերությամբ, և 420 մլն (նախատեսված 1 մլրդի փոխարեն) 9.8% սահմանային և 9.4903% միջին եկամտաբերությամբ -երկու միջնաժամկետ (3 և 5 տարի մ.ժ.) AMGN36093130 և AMGN60163155 թողարկման պարտատոմսերից տեղաբաշխվել են համատասխանաբար 120 մլն (նախատեսված 1մլրդի փոխարեն) 13.0% սահմանային և միջին եկամտաբերությամբ, և 110 մլն(նախատեսված 1մլրդի փոխարեն) 14.0% սահմանային և միջին եկամտաբերությամբ ՊՊ երկրորդային շուկայում նախորդ շաբաթ եղել է. - մինչև 1 տարի մ.ժ.պարտատոմսերով առևտրի ծավալը կազմել է 300 մլն դրամ ՝ 9.48 % միջին եկամտաբերությամբ - 1-2 տարի մ. ժ. պարտատոմսերով առևտրի ծավալը կազմել է 300 մլն դրամ՝ 13.20 % միջին եկամտաբերությամբ - 2-5 տարի մ.ժ. պարտատոմսերով առևտրի ծավալը կազմել է 282 մլն դրամ՝13.60 % միջին եկամտաբերությամբ - 5 տարի և ավել մ.ժ. պարտատոմսերով առևտրի ծավալը կազմել է 638 մլն դրամ՝ 15.67 % միջին եկամտաբերությամբ Ինչ վերաբերում է դրամավարկային ընդհանուր ցուցանիշներին, ապա շաբաթը ամփոփվել է հետևալ կերպ. - փողի բազան շաբաթվա կտրվածքով միջինը կազմել է 454,930 մլն դրամ (նախորդ շաբաթվա միջինի համեմեատ նվազելով 9,274 մլն դրամով) - ԿԲ-ի կողմից տրամադրվող 7 օրյա ռեպոյի ծավալը նախորդ շաբաթվա համեմեատ մնացելէ նույնը՝ 3 մլրդ դրամ ( պահանջարկը կազմել է10,5 մլրդ ),իսկ միջին տոկոսադրույքը 12.0097% (այն դեպքում երբ ԿԲ-ի կողմից սահմանած ռեպո տոկոսադրույքը 6.5% է - ԿԲ-ի կողմից բանկերին տրամադրվող լոմբարդային վարկի ծավալը կազմելէ 31,991 մլն դրամ (նախորդ շաբաթվա 29,037 մլնի փոխարեն) - իսկ բանկերի կողմից ԿԲ-ում ներդրված ավանդների մեծությունը կազմել է 1 մլրդ Ինչպես տեսնում ենք, ֆինանսական ոլորտում կայունացման միտումներ դեռ չեն նկատվում , որի հիմնական պատճառը թերևս ձևավորված բացասական սպասումներն են՝ պայմանավորված փոխարժեքային տատանումներով: Մարտի 22-ին` դրամի վերջին ցնցումների ամենաակտիվ շրջանում, ֆինանսների նախարարությունը չեղյալ է հայտարարել 52 և 13 շաբաթ մարման ժամկետներով ՊՊ-ների տեղաբաշխման աճուրդները: Դրանից հետո տեղաբաշխումների կորելացիան շարունակել է անկում ցույց տալ` հետագա երեք աճուրդներում տեղաբաշխվել են ընդհանուր առմամբ Դ530 մլն-ի պարտատոմսեր, ինչը հայկական ֆինանսական շուկայի համար չափազանց փոքր ցուցանիշ է: Այս շաբաթ՝ ապրիլի 1-ին,ՀՀ ՖՆ պատրաստվում է կազմակերպել (3 և 5 տարի մ.ժ.) AMGN36265126 և AMGN60147141 թողարկման պարտատոմսերի հետգնման աճուրդներ յուրաքանչյուրը 500 մլն ծավալով,որոնց մասով ակնկալում ենք մոտավորապես հետևյալ պատկերը . ներկայացված առաջարկությունների ծավալը երկուսի դեպքում էլ կհասնի 2-3 մլրդի ,իսկ հատումները համապատասխանաբար ՝13.0% և 13.5 %: |
15.03.2010-22.03.2010թթ.ընկած ժամանակահատված |
ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱ Նախորդ շաբաթ՝ մարտի 15-19 ընկած ժամանակահատվածում, դրամի սղությունը իր բացասական ազդեցությունն է թողել նաև պետական պարտատոմսերի առաջնային շուկայի վրա: Այդ ընթացքում թողարկվել են նոր AMGN60163155 ուղենիշային պարտաոմսեր 15 մլրդ ընդհանուր թողարկման ծավալով և կայացել են առաջնային տեղաբաշխման չորս աճուրդներ. - երկու կարճաժամկետ (39 և 52 շաբաթ մ.ժ.) AMGT3913C101 և AMGT52163118 թողարկման պարտատոմսերից տեղաբաշխվել են համատասխանաբար 500 մլն 9.3434% սահմանային և 8.9784% միջին եկամտաբերությամբ, և 939 մլն (նախատեսված 1 մլրդի փոխարեն) 9.45% սահմանային և 9.3379% միջին եկամտաբերությամբ . -միջնաժամկետ (5 տարի մ.ժ.) AMGN60163155 թողարկման պարտատոմսերից տեղաբաշխվել է 210 մլն (նախատեսված 1մլրդի փոխարեն) 14.0% սահմանային և 13.9992% միջին եկամտաբերությամբ -երկարաժամկետ (10 տարի մ.ժ.) AMGB10072186 թողարկման պարտատոմսերից տեղաբաշխվել է 720 մլն (նախատեսված 1մլրդի փոխարեն) 15.5% սահմանային և 15.4982% միջին եկամտաբերությամբ. Երկրորդային շուկայում նախորդ շաբաթ եղել է. - մինչև 1 տարի մ.ժ.պարտատոմսերով առևտրի ծավալը կազմել է 300 մլն դրամ ՝ 9.11 % միջին եկամտաբերությամբ. - 1-2 տարի մ. ժ. պարտատոմսերով առևտրի ծավալը կազմել է 180 մլն դրամ՝ 11.27 % միջին եկամտաբերությամբ. - 2-5 տարի մ.ժ. պարտատոմսերով առևտրի ծավալը կազմել է 1.067 մլն դրամ՝13.31 % միջին եկամտաբերությամբ. - 5 տարի և ավել մ.ժ. պարտատոմսերով առևտրի ծավալը կազմել է 638 մլն դրամ՝ 15.67 % միջին եկամտաբերությամբ . Ինչ վերաբերում է դրամավարկային ընդհանուր ցուցանիշներին, ապա շաբաթը ամփոփվել է հետևալ կերպ.. -փողի բազան շաբաթվա կտրվածքով միջինը կազմել է 463.930 մլն դրամ (նախորդ շաբաթվա միջինի համեմեատ ավելանալով 86 մլն դրամով) . - ԿԲ-ի կողմից տրամադրվող 7 օրյա ռեպոյի ծավալը նախորդ շաբաթվա համեմեատ մնացելէ նույնը՝ կազմելով 3 մլրդ դրամ (իսկ պահանջարկը կազմել է 5.7 մլրդ ) - ԿԲ-ի կողմից բանկերին տրամադրվող լոմբարդային վարկի ծավալը կազմելէ 29,037մլն դրամ (նախորդ շաբաթվա 22.842 մլնի փոխարեն) - իսկ բանկերի կողմից ԿԲ-ում ներդրված ավանդներ չեն եղել . |
09.03.2010-12.03.2010 թթ. ընկած ժամանակահատված |
ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱ Նախորդ շաբաթը մարտի 9-12 ընկած ժամանակահատվածը չնայած որ կարճ շաբաթ էր, բավականին աշխուժություն է նկատվել պետական պարտատոմսերի շուկայում, այն առումով,որ թողարկվել են նոր AMGN36093130 ուղենիշային պարտաոմսեր 15 մլրդ ընդհանուր թողարկման ծավալով և կայացել են առաջնային տեղաբաշխման չորս աճուրդներ. միջնաժամկետ (3 տարի մ.ժ.) AMGN36093130 թողարկման պարտատոմսերից տեղաբաշխվել է 730 մլն (նախատեսված 1մլրդի փոխարեն) 13.0% սահմանային և 12.9785% միջին եկամտաբերությամբ երկարաժամկետ (20 տարի մ.ժ.) AMGB20072283 թողարկման պարտատոմսերից տեղաբաշխվել է 1մլրդ 16.34% սահմանային և 16.16223% միջին եկամտաբերությամբ երկու կարճաժամկետ (13 և 52 շաբաթ մ.ժ.) AMGT13096100 և AMGT52093137 թողարկման պարտատոմսերից տեղաբաշխվել են համատասխանաբար 360մլն (նախատեսված 500մլնի փոխարեն) 8.0% սահմանային և 7.9833% միջին եկամտաբերությամբ, և 500 մլն 9.45% սահմանային և 9.3379% միջին եկամտաբերությամբ Երկրորդային շուկայում նույնպես նախորդ շաբաթ ակտիվ է եղել. մինչև 1 տարի մ.ժ.պարտատոմսերով առևտրի ծավալը կազմել է 340 մլն դրամ ՝ 7.47 % միջին եկամտաբերությամբ 1-2 տարի մ. ժ. պարտատոմսերով առևտրի ծավալը կազմել է 50 մլն դրամ՝ 12.98 % միջին եկամտաբերությամբ 2-5 տարի մ. ժ. պարտատոմսերով առևտրի ծավալը կազմել է 960 մլն դրամ՝13.08 % միջին եկամտաբերությամբ 5 տարի և ավել մ. ժ. պարտատոմսերով առևտրի ծավալը կազմել է 930 մլն դրամ՝ 16.06 % միջին եկամտաբերությամբ Ինչ վերաբերում է դրամավարկային ընդհանուր ցուցանիշներին, ապա շաբաթը ամփոփվել է հետևալ կերպ. փողի բազան շաբաթվա կտրվածքով միջինը կազմել է 463.070 մլն դրամ (նախորդ շաբաթվա միջինի համեմեատ ավելանալով 12.945 մլն դրամով) ԿԲ-ի կողմից տրամադրվող 7 օրյա ռեպոյի ծավալը նախորդ շաբաթվա համեմեատ մնացելէ նույնը՝ կազմելով 3 մլրդ դրամ (իսկ պահանջարկը կազմել է 7.6 մլրդ ) ԿԲ-ի կողմից բանկերին տրամադրվող լոմբարդային վարկի ծավալը կազմելէ 13.176մլն դրամ (նախորդ շաբաթվա 7.083 մլնի փոխարեն) իսկ բանկերի կողմից ԿԲ-ում ներդրված ավանդներ չեն եղել Ինչպես տեսնում ենք,չնայած այն բանին,որ փողի բազան ավելացել է, ընդհանուր առմամբ ֆինանսական ոլորտում իրացվելիության դեֆիցիտը պահպանվում է,որն էլ համապատասան բացասական ազդեցությունը կունենա պարտատոմսերի շուկայում ,թե տոկոսադրույքների , թե ծավալների վրա: ԱՐՏԱՐԺՈւՅԹԻ ՇՈՒԿԱ Նախորդ շաբաթ մարտի 9-12 ընկած ժամանակահատվածում ՙՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ՚ ԲԲԸ-ում իրականացվել է 15,803,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք՝ 391.79 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Ինչպես և կանխատեսել էինք, փոխարժեքը շաբաթվա ընթացքում աստիճանաբար շարժվեց դեպի վերև, չնայած նրան ՀՀ ԿԲ միջամտել է և ինտերվենցիաներ է կատարել (այս շաբաթ ՀՀ Կենտրոնական Բանկը բորսայում վաճառել է 10,148,000 ԱՄՆ դոլար 392.13 միջին փոխարժեքով): Այս շաբաթ կանխատեսում ենք, որ փոխարժեքը կտատանվի 395-405 միջակայքում: |
01.03.2010-05.03.2010թթ.ընկած ժամանակահատված |
Նախորդ շաբաթ կայացել է պետական պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման երեք աճուրդ, որոնց և՜ պահանջարկը, և՜ տոկոսադրույքները հիմնականում եղել են կանխատեսված միջակայքերում, իսկ երկրորդային շուկայում տեղի է ունեցել առևտուր միայն մինչև 1 տարի մարման ժամկետայնությամբ թղթերով ընդնամենը 7մլն ՀՀ դրամ ծավալով՝ 8.65 % միջին տոկոսադրույքով և 2-5 տարի մարման ժամկետայնությամբ թղթերով 1,454 մլն ծավալով ՝ 12.54% միջին տոկոսադրույքով: Նախորդ շաբաթվա վերջում ՀՀ ՖՆ կողմից հրապարակվել է նաև մարտ ամսվա թողարկումների ծրագիրը, համաձայն որի այս ամիս ՖՆ նախատեսում է տեղաբաշխել 8 մլրդ ընդհանուր ծավալով պետական պարտատոմսեր,որից 2 մլրդը կարճաժամկետ, 4 մլրդը միջնաժամկետ և 2 մլրդը երկարաժամկետ թղթերի տեսքով:Այս շաբաթ արդեն կլինեն կարճաժամկետ երկու (6 ամիս մարման ժամկետով և 1 տարի մարման ժամկետով) պետական պարտատոմսերի թողարկումներ: Ինչ վերաբերում է դրամավարկային ընդհանուր ցուցանիշներին, ապա շաբաթը ամփոփվել է հետևալ կերպ. -փողի բազան շաբաթվա կտրվածքով միջինը կազմել է 450.125 մլն դրամ (նախորդ շաբաթվա միջինի համեմեատ նվազելով 8.426 մլն դրամով) -ԿԲ-ի կողմից տրամադրվող 7 օրյա ռեպոյի ծավալը կազմել է 4 մլրդ դրամ (նախորդ շաբաթվա 5 մլրդի փոխարեն) -ԿԲ-ի կողմից բանկերին տրամադրվող լոմբարդային վարկի ծավալը կազմել է 7.299մլն դրամ (նախորդ շաբաթվա 3.076 մլնի փոխարեն) -իսկ բանկերի կողմից ԿԲ-ում ներդրված ավանդների գումարը նախորդ շաբաթվա համեմատ չի փոփոխվել կազմելով 900 մլն դրամ ԱՐՏԱՐԺՈւՅԹԻ ՇՈՒԿԱ Նախորդ շաբաթ փետրվարի 22-ից 26-ն ընկած ժամանակահատվածում ՙՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ՚ ԲԲԸ-ում իրականացվել է 11,520,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք՝ 384.58 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Ինչպես և կանխատեսել էինք, փոխարժեքը շաբաթվա ընթացքում աստիճանաբար շարժվեց դեպի վերև, և հատկապես շաբաթվա և ամսվա վերջում ձևավարված մեծ պահանջարկը կարող էր փոխարժեքի կտրուկ տատանումների բերել, եթե ՀՀ ԿԲ չմիջամտեր և ինտերվենցիաներ չկատարեր (այս շաբաթ ՀՀ Կենտրոնական Բանկը բորսայում վաճառել է 6,070,000 ԱՄՆ դոլար 385.82 միջին փոխարժեքով): Այս շաբաթ կանխատեսում ենք, որ փոխարժեքը կտատանվի 385-388 միջակայքում: |
18.12.2009-26.12.2009 թթ. ընկած ժամանակահատված |
ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱ Ընթացիկ շաբաթվա ընթացքում իրացվելիության ցուցանիշների բավականին բարձր մակարդակը մի կողմից արտաժույթի շուկայում ձևավորված սպասողական տրամադրությունները մյուս կողմից, պահպանեցին պետական պարտատոմսերի առաջնային շուկայի ակտիվությունը, և միգուցե այդ նույն ակտիվությունը դրդեց ֆինանսների նախարարությանը 3 մլրդ ընդհանուր ծավալով երկու լրացուցիչ տեղաբաշխումներ իրականացնել հաջորդ շաբաթ. 1. 22.12.09թ.ին կկայանա միջնաժամկետ (3 տարի մարման ժամկետով) պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդը, որի միջին տոկոսադրույքը կարող է տատանվել մոտ 12.85-12.95%-ի սահմաններում ,իսկ պահանջարկը՝ 1.5-1.7 մլրդ դրամի սահմաններում: 2. 24.12.09թ-ին կկայանա մյուս միջնաժամկետ (5 տարի մարման ժամկետով) պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդը,որի միջին տոկոսադրույքը կարող է տատանվել մոտ 13.45-13.65%-ի սահմաններում, իսկ պահանջարկը՝ 1.9-2.1 մլրդ դրամի սահմաններում: ԱՐՏԱՐԺՈւՅԹԻ ՇՈՒԿԱ 14.12.09-18.12.09թթ. ընկած ժամանակահատվածում Հայաստանի ֆոնդային բորսայում արձանագրվել է դոլարի փոխարժեքի ամենասրընթաց անկումը: 17.12.09թ.բորսայական գործարքների միջին փոխարժեքը կազմել է Դ374.4 նախորդ օրվա Դ377.76-ի համեմատ, այսինքն դոլարը արժեզրկվել է 3.36 դրամով: Ընդհանուր առմամբ նշված ժամանակահատվածում ֆոնդային բորսայում իրականացվել է 13.490 հազ.ԱՄՆ դոլարի առևտուր (որից 8.300 հազ. ԱՄՆ դոլար գնել է ՀՀ Կենտրոնական բանկը 373.61 միջին փոխարժեքով) Դ375.24 միջին փոխարժեքով: Դրամի սրընթաց արժևորմանը նպաստող ամենահիմնական գործոններից մեկը ՀՀ Կենտրոնական Բանկի դիրքորոշումն է: Չնայած ԿԲ-ն փոխարժեքային ակտիվ քաղաքականություն վարելու լիազորություններ չունի, գնաճի զսպման համար կարևոր տեղ է հատկացնում փոխարժեքին: Եթե հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ԿԲ-ից մեծ ջանքեր պահանջվեց դրամի պայթյունավտանգ թուլացումը կանխելու համար, ապա այժմ առանց նրա ակտիվ միջամտության էլ դոլարը արժեզրվում է: Ակնհայտ է, որ դոլարի արժեզրկումը նպաստում է ներմուծված ապրանքների գների նվազմանը, բայց մյուս կողմից իջեցնում է արտասահմանից տրանսֆերտներ ստացած կամ արտարժույթով խնայողություններ ունեցող բնակչության գնողունակությունը: Այս շաբաթ ֆոնդային բորսան 4 օր շարունակ փակվել է չբավարարված առաջարկով միջինը 2 մլն դոլար ծավալով: Սակայն եթե նախորդ 4 օրերի բորսայական առևտրի բացման և փակման փոխարժեքների մեջ կար 1.6 դրամի չափով արժեզրկում,ապա շաբաթվա վերջին օրը նկատվեց կայուն պահանջարկ Դ372.5 միջին փոխարժեքով: Վերոգրյալից ելնելով՝ կանխատեսում ենք, որ դոլարի փոխարժեքը կդրսևորի անկայունություն՝ տատանվելով 375-380 սահմաններում: |
11.12.2009-18.12.2009թթ.ընկած ժամանակահատված |
ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱ Դեկտեմբերի 8-ին տեղի ունեցած ԿԲ Խորհրդի հերթական նիստի արդյունքներից ակնհայտ դարձավ, որ երկրի գլխավոր դրամատունը սկսած հոկտեմբեր ամսվանից(համաձայն ՀՀ ԿԲ չորրորդ եռամսյակի ԴՎՔ ծրագրի) ոչ միայն դադարեցրել է ընդլայնողական դրամավարկային քաղաքականությունը, այլև պահպանվող տնտեսական անկման և համախառն պահանջարկի վերականգնման տեմպերի անորոշությունների պարագայում արդեն իսկ մտածում է դրամավարկային պայմանների խստացման շուրջ, սակայն դեռևս ձեռնպահ է մնում անցում կատարել դրամավարկային պայմանների խստացման քաղաքականությանը:Առայժմ դրամավարկային բոլոր ցուցանիշները բավարարար մակարդակի վրա են, իսկ ներդրումային միջավայրն էլ փոքր ինչ աշխուժացել է : Համենայն դեպս՝ պետական պարտատոմսերի առաջնային շուկայում անցած շաբաթ ձևավորված տոկոսադրույքներն ու պահանջարկը թույլ են տալիս նման հետևություն անել:Ինչ վերաբերվում է հաջորդ շաբաթ կայանալիք պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդներին, ապա եթե այս ակտիվությունը պահպանվի նաև հաջորդ շաբաթ պատկերը կլինի մոտավորապես այսպիսին՝ 1. 15.12.09թ.ին կայանալիք կարճաժամկետ (1 տարի մարման ժամկետով) պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդի միջին տոկոսադրույքը կարող է տատանվել մոտ 8.65-8.85%-ի,իսկ պահանջարկը՝ 1.5-1.7 մլրդ դրամի սահմաններում 2. 17.12.09թ-ին կայանալիք միջնաժամկետ (5 տարի մարման ժամկետով) պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդի միջին տոկոսադրույքը կարող է տատանվել մոտ 13.55-13.75%-ի, իսկ պահանջարկը՝ 1.7-1.9 մլրդ դրամի սահմաններում ԱՐՏԱՐԺՈւՅԹԻ ՇՈՒԿԱ 07.12.09-11.12.09թթ. ընկած ժամանակահատվածում ֆոնդային բորսայում իրականացվել է 5.365 հազ.ԱՄՆ դոլարի առևտուր (որից 1.755 հազ. ԱՄՆ դոլար վաճառել է ՀՀ Կենտրոնական բանկը 384.81 միջին փոխարժեքով) 384.03 միջին փոխարժեքով ի տարբերության նախորդ շաբաթվա 385.33 միջին փոխարժեքով 16.1 մլն դոլար առևտրի, այսինքն շուրջ 3 անգամ նվազել է արտարժույթի առևտուրը, որի պատճառներից մեկն էլ այն է, որ տնտեսվարող սուբեկտները (գործարարները), որոնք մեծ ազդեցություն ունեն արտարժույթի շուկայում ձևավորված առաջարկի ու պահանջարկի վրա, գրեթե ավարտել են նախատոնական առևտուրը, թուլացել է դոլարի նկատմամբ պահանջարկը:Դա է վկայում այն փաստը, որ նախորդ շաբաթ ֆոնդային բորսան 5 օր շարունակ փակվել է չբավարարված առաջարկով միջինը 2 մլն դոլար ծավալով: Նշված ժամանակահատվածում շարունակվել է փոխարժեքի իջեցման տենդենցը. շաբաթվա վերջում միջին փոխարժեքը բորսայում կազմում էր 383.20 շաբաթվա սկզբի 384.81 փոխարեն: Վերոգրյալից ելնելով՝ կանխատեսում ենք, որ դոլարի փոխարժեքը կշարունակի աստիճանական իջեցման միտումը՝ տատանվելով 381.75-383 սահմաններում: |
04.12.2009-11.02.2009թթ.ընկած ժամանակահատված |
ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱ Ինչպես տեսնում ենք, նոյեմբերին սկսած արժեթղթերի շուկայի բոլոր սեգմենտներում տիրող հարաբերական պասիվությունը շարունակվում է նաև դեկտեմբերին,ինչը հիմնականում և գլխավորապես պայմանավորված է ձևավորված արտարժութային սպասումներով,որոնք ազատ իրացվելի միջոցները ուղղում են դեպի արտարժույթի շուկա: Այդ նույն սպասումներն են պատճառը պետական և կորպորատիվ պարտատոմսերի երկրորդային շուկայում տիրող հարաբերական պասիվության, ինչպես նաև անցած ամսվանից սկսած պետական պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման աճուրդների տոկոսադրույքների աստիճանական աճի և դրան ուղեկցող նվազող պահանջարկի: Այս միտումը կպահպանվի նաև այս շաբաթ սպասվող երկու աճուրդների ժամանակ՝ ձևավորելով մոտավորապես հետևյալ պատկերը ` 1. 08.12.09թ.ին կայանալիք կարճաժամկետ (9.5շաբաթ մարման ժամկետով)պարտատոմսերի տեղաբաշխման միջին տոկոսադրույքը կարող է տատանվի մոտ 9.75-9.95%-ի,իսկ պահանջարկը՝ 1.2-1.3 մլրդ դրամի սահմաններում 2. 10.12.09թ-ին կայանալիք միջնաժամկետ (3 տարի մարման ժամկետով ) պարտատոմսերի տեղաբաշխման միջին տոկոսադրույքը կարող է տատանվի մոտ 13.3-13.5%-ի, իսկ պահանջարկը՝ 1.5-1.7 մլրդ դրամի սահմաններում ԱՐՏԱՐԺՈւՅԹԻ ՇՈՒԿԱ 30.11.09-04.12.09թթ. ընկած ժամանակահատվածում ֆոնդային բորսայում իրականացվել է 16.1մլն դոլարի առևտուր, և ինչպես կանխատեսել էինք նախորդ շաբաթ փոխարժեքը դրսևորել է աստիճանական, բայց ոչ մեծ և կտրուկ իջեցման միտում,շաբաթվա վերջում միջին փոխարժեքը բորսայում կազմում էր 384.99 շաբաթվա սկզբի 385.54 փոխարեն: Ճիշտ է դոլարի առաջարկը շարունակում է աճել, բայց չենք կարծում, որ միայն դա է համեմատական կայունացման պատճառը: Կանխատեսում ենք, որ դոլարի փոխարժեքը կշարունակի իջեցման միտումը՝ տատանվելով 384-385.25 սահմաններում |
27.11.2009թ.-04.12.2009թթ. ընկած ժամանակահատված |
ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱ Այս շաբաթ արդեն հրապարակվել է դեկտեմբեր ամսվա պետական պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման նախնական ծրագիրը, ըստ որի դեկտեմբերին ֆինանսների նախարարությունը պատրաստվում է տեղաբաշխել 5.5 մլրդ ՀՀ դրամ անվանական արժեքով պարտատոմսեր,որից 1մլրդը կտեղաբաշխվի արդեն հաջորդ շաբաթ՝ կարճաժամկետ (1 տարի մարման ժամկետայնությամբ) պարտատոմսերի աճուրդի միջոցով, որի ընթացքում կարծում ենք, որ կպահպանվի տենդենցը, ինչ այս շաբաթ,այսինքն՝ տոկոսադրույքը ամենայն հավանականությամբ կտատանվի 9.35-9.59%-ի շրջակայքում,իսկ ներկայացված առաջարկությունների ընդհանուր ծավալը կհասնի 1.2-1.5 մլրդի: ԱՐՏԱՐԺՈւՅԹԻ ՇՈՒԿԱ Արդեն մի քանի շաբաթ շարունակ Հայաստանի Կենտրոնական բանկը շարունակում է արտարժութային ակտիվ ներարկումները ֆոնդային բորսայի միջոցով: Անցյալ շաբաթ, ընդհանուր առմամբ, ԿԲ-ն բորսայում վաճառել է $6.8 մլն: Դա ավելի քիչ է, քան նախորդող շաբաթում, երբ ԿԲ-ն վաճառել էր $15.2 մլն, սակայն արդյունքը համարյա թե նույնն է՝ դրամը շարունակում է շատ սահուն արժևորվել: Նոյեմբերին, պաշտոնապես, դոլարի առավելագույն փոխարժեքը եղել է Դ388.01(11.11.2009), որից հետո այն աստիճանաբար սկսել է նվազել: Ընդհանրապես, նոյեմբերի վերջ-դեկտեմբեր ժամանակահատվածը բնորոշվում է արտարժույթի առաջարկի կտրուկ ավելացմամբ: Գործարար շրջանակները և բնակչությունը հսկայական արտարժույթ են նետում շուկա՝ նախատոնական առևտրի համար: Սակայն վերջին երկու տարվա ընթացքում այս գործոնը հօգուտ դրամի այլևս չի աշխատում: Այդ մասին են վկայում,մասնավորապես, պաշտոնական տվյալները: Դատելով այն նպատակասլացությունից, որով ԿԲ-ն շուկայում արտարժույթ է վաճառում՝ կարելի է ենթադրել, որ գոյություն ունի փոխարժեքի ինչ-որ նախընտրելի մակարդակ, որին ձգտում է ԿԲ-ն: Թե որն է այդ մակարդակը, առայժմ դժվար է ասել, սակայն չի բացառվում, որ առաջիկա շաբաթում դոլարը կիջնի 386-ից ցածր: Սկսած այս շաբաթվանից մինչև տարեվերջ բնակչությունը պետք է որ աստիճանաբար ավելացնի արտարժույթի առաջարկը, ինչը ԿԲ-ին կօգնի նվազեցնել ներարկումները, սակայն շարունակել դրամը ուժեղացնելու ծրագիրը: |