Բրոքերային ծառայություններ
Ընկերությունը առաջարկում է անհատ ներդրողներին ազատ դրամական միջոցների շահավետ ներդրման և ավելացման հնարավորություն:
Մեր ընկերության կողմից մշակված բրոքերային ծառայությունների փաթեթը հնարավորություն է տալիս անհատ ներդրողին նվազագույն գործառնական ռիսկերի պայմաններում արդյունավետ կերպով ներդրումներ կատարել արժեթղթերում և այլ ֆինանսական գործիքներում, խելամիտ ձևով կառավարել ներդրված միջոցները և արդյունքում ստանալ բարձր եկամուտներ :
Բրոքերային գործունեության շրջանակներում ընկերությունը հաճախորդի անունից և հաճախորդի հանձնարարականների հիման վրա իրականացնում է արժեթղթերի առք/վաճառք, ինչպես նաև այլ գործողություներ և գործարքներ` կապված բրոքերային գործունեության իրականացման հետ: Մեր ընկերությունը անհատ ներդրողներին մատուցում է հետևյալ բրոքերային ծառայությունները`
- Հայաստանի ֆոնդային բորսայում արժեթղթերով
(ՀՀ պետական և կորպորատիվ պարտատոմսերով ու բաժնետոմսերով) գործարքների իրականացում - արտասահմանյան բորսաներում արժեթղթերով գործարքների իրականացում
- արտաբորսայական գործարքներ
- ֆինանսական խորհրդատվություն:
Անկախ ներդրումների ծավալներից յուրաքանչյուր հաճախորդի կսպասարկի անհատական մենեջեր, որը շուկայական իրավիճակի ցանկացած փոփոխության մասին օպերատիվ տեղեկատվություն կտրամադրի և հաճախորդի ցանկությամբ կիրականացնի պարբերական ֆինանսական վերլուծությունների կազմում և տրամադրում:
Այս ծառայությունները մատուցվում են հաճախորդի և ընկերության միջև կնքված ծառայությունների մատուցման պայմանագրի հիման վրա: Ընկերության հաճախորդ դառնալու համար ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և գործարքների կնքման համար հիմք հանդիսացող պատվերի (հայտի) ընդունումը և կատարումը սահմանվում է գործարքների կատարման ընթացակարգով, իսկ գործարքների հետ կապված վճարումները և դրանց հաշվարկման կարգը սահմանվում են սակագնային սանդղակով և սակագների հաշվարկման կարգով:
Ներդրումները արժեթղթերում` ինչպես նաև յուրաքանչյուր տնտեսական գործնեություն իր մեջ պարունակում է որոշակի ռիսկեր և Ընկերությունը ցանկանում է սույն ինտերնետային կայքի այցելուների ուշադրությունը հրավիրել այն արժեթղթերի տեսակների նկարագրին, որոնցում կարող են կատարվել ներդրումները և այդ արժեթղթերում ներդրումների հետ կապված ռիսկերի նկարագրին: