ENG            Renesa home Contact Us Site Map

Ակտիվների կառավարում

Ընկերությունը առաջարկում է ներդրողների ակտիվների կառավարման ծառայությունների ամբողջական շրջանակ:

Կառավարող ընկերության ծառայությունները սահմանված են նրանց համար, ովքեր հստակ որոշել են իրենց համար, որ փող աշխատելն ու այն կառավարելը երկու տարբեր խնդիրներ են: Հաճախորդները վստահում են մեզ իրենց կապիտալը, իսկ մեր խնդիրն է այն բազմապատկել` ներդնելով միջոցները արժեթղթերի մեջ: Մեր աշխատակիցների պրոֆեսիոնալիզմը և բանիմացությունը հարգանք են ներշնչել հաճախորդների մոտ և նպաստել են հուսալի համբավ ձեռք բերելուն:

Մենք առաջարկում ենք ռազմավարությունների ունիվերսալ փաթեթ, որը թույլ է տալիս բավարարել խստապահանջ հաճախորդների ցանկացած պահանջ և առավելագույնս հասնել հասույթի ու ռիսկի հավասարակշռության: Մեր մասնագետները կօգնեն ընտրել Ձեր անհատական պահանջներին համապատասխանող ներդրումային ռազմավարություն և կտրամադրեն ամբողջական, սպառիչ տեղեկատվություն ֆինանսական շուկայի հնարավորությունների վերաբերյալ: Դուք կարող եք զգալիորեն նվազեցնել Ձեր ռիսկերը և խնայել Ձեր ժամանակը` փոխանցելով Ձեր միջոցների կառավարումը փորձառու, արհեստավարժ մասնագետներին:

Ձեզ առաջարկում ենք`

  • հաճախորդների ակտիվների կառավարման մեր փորձը
  • անձնական մենեջեր և անհատական մոտեցում
  • առանձնահատուկ ներդրումային ռազմավարություն
  • ռիսկերի կառավարման արդյունավետ համակարգ
  • ֆինանսական շուկաների իրավիճակի անընդհատ հետևում
  • ներդրումային պորտֆելի վիճակի վերաբերյալ կանոնավոր հաշվետվություններ
  • կատարված գործարքների գաղտնիության ապահովվում

Անհատական ֆինանսական որոշումները հանգեցնում են անհատական ներդրումային պորտֆելների ստեղծմանը, կառավարմանն ու օպտիմալացմանը և այդ պորտֆելները մշակվում են յուրաքանչյուր հաճախորդի նպատակներին, հնարավորություններին և պահանջներին համապատասխան:

Ընկերությունը իրավաբանական անձանց առաջարկում է համեմատաբար կարճաժամկետ անհատական ներդրումային պորտֆել`

  • միջոցների կարճաժամկետ տեղաբաշխում` 3-6 ամսով
  • միջոցների միջնաժամկետ տեղաբաշխում` մինչև 1 տարի ժամկետով

Հաճախորդի ցանկությամբ կարող են առաջարկվել միջոցների ներդրման առանձին ռազմավարություն բացարձակ և հարաբերական եկամտով: Այդ դեպքերում ներդրումային պորտֆելի ակտիվների տեսակի, կազմի և կառուցվածքի սահմանափակումները հաճախորդի հետ համաձայնեցվում են լրացուցիչ կերպով:

Էջը թարմացվել է` 27 Nov, 2011 00:21
"Ռենեսա" ՓԲԸ Ներդրումային Ընկերություն։
Հայաստանի Հանրապետություն, ք.Երևան, Վարդանանց 16
Հեռ/Ֆաքս։ 54-83-83, 54-83-87, էլ.փոստ։ info@renesa.am