Միաձուլում և միավորում
Ընկերությունը մատուցում է խորհրդատվական ծառայություններ միավորման և միաձուլման բնագավառում և տնտեսության տարբեր ոլորտների կազմակերպությունների համար առաջարկում նորարարարական ֆինանսական որոշումներ: Ընկերությունը տիրապետում է տնտեսության այնպիսի ոլորտների աշխատանքի ուսումնասիրության և վերլուծության ընդարձակ փորձի, ինչպիսիք են սպառողական ապրանքներ և մանրածախ առևտուր, ֆինանսավարկային հիմնարկներ, մետալուրգիա և լեռնաարդյունաբերություն, էլեկտրաէներգետիկա , անշարժ գույք, զանգվածային լրատվամիջոցներ և տելեկոմունիկացիա :
Մեր թիմը կազմված է հմուտ, փորձառու և բանիմաց մասնագետներից: Հաճախորդների հետ աշխատելիս մենք հետևում ենք բիզնեսի վարման համաշխարհային ստանդարտներին և միաժամանակ հիմնվում ենք շուկայի խորը ուսումնասիրության վրա: Մենք տրամադրում ենք խորհրդատվություն մեր հաճախորդներին ոչ միայն գործարքների ֆինանսական պայմանների վերաբերյալ, այլև օգտագործելով մեր գիտելիքները շուկայի և նրա առաջատար մասնակիցների վերաբերյալ` առաջարկություններ ենք ներկայացնում ներդրումային հնարավորությունների և ռիսկերի կառավարման բնագավառում:
Բիզնեսների միավորման կամ միաձուլման, ինչպես նաև գործող բիզնեսի ձեռք բերման գործընթաց իրակամացնելու համար մեր Ընկերությունը առաջարկում է հետևյալ ծառայությունները
- պոտենցիալ նպատակների շրջանակի սահմանում` պահպանելով
- հաճախորդի գաղտնիությունը հաճախորդի չափանիշներին համապատասխանող
- կոնկրետ ոլորտում ձեռքբերման համար նախընտրելի, էֆֆեկտիվ ընկերությունների բացահայտում կոնկրետ ընկերության գնման նպատակահարմարության
- գնահատում ընկերության արժեքի որոշում և դրա հիմնավորում վաճառողի մոտ
- գնվող ընկերության համալիր ֆինանսական ստուգման անցկացում, գնման ռիսկի հայտնաբերում և նվազեցում նոր բիզնեսի ինտեգրացման վերաբերյալ խորհրդատվություն
Մենք մատուցում ենք համալիր խորհրդատվական ծառայություւներ գործարքի տարբեր փուլերում` նախագծումից մինչև իրականացում: Մեր թիմը ունի փորձ միաձուլման և միավորման բոլոր ասպեկտներում, հմուտ է ֆինանսավորման ներգրավման, բիզնեսի վաճառքի գործարքների, համատեղ ձեռնարկությունների և միությունների ստեղծման տեսանկյունից: