Հաշվարկման կարգ
Սակագների հաշվարկման կարգ
- Սակագինը գանձվում է տվյալ գործարքի ամբողջ գումարի դրամային արտահայտության նկատմամբ` նշված տոկոսի կիրառմամբ:
- Սահմանված սակագները կիրառվում են միևնույն սահմանաչափերով և գնման և վաճառքի գործարքների դեպքում:
- Սակագինը սահմանվում է հաճախորդի յուրաքանչյուր հանձնարարականի համար
- Ընկերության կողմից գանձվող սակագնի նվազագույն չափը չի կարող պակաս լինել`
- տեղական շուկաների համար 5. 000 ՀՀ դրամից
- արտասահմանյան շուկաների համար 20.000 ՀՀ դրամից
- Ֆոնդային բորսաներում սահմանված գնվող/վաճառվող արժեթղթերի նվազագույն ծավալային սահմանափակումները տարածվում են նաև հաճախորդների հանձնարարականների վրա:
- Արտարժույթով իրականացված գործարքների դեպքում սակագները գանձվում են ՀՀ դրամով գործարքի կատարման օրը ընկերության կողմից գնանշվող փոխարժեքներով:
- Սակագները չեն ներառում այլ կազմակերպությունների (առևտրային համակարգերի, բորսաների, դեպոզիտարիաների, պահառուների, ռեեստրավարների և այլն) կողմից գանձվող միջնորդավճարները: