Հաճախորդների իրավունքներ
Հարգելի' հաճախորդ, Ընկերության կողմից ծառայությունների մատուցման հետ առնչվող ցանկացած տարաձայնություն բացառելու, շահերի բախումը կանխելու, Հաճախորդի իրավունքները պատշաճ ձևով պաշտպանելու նպատակով, ինչպես նաև ի կատարումն "Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին" Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների, Ընկերությունը հաստատել է` "Հաճախորդների բողոք-պահանջների քննության գործընթացը կարգավորող ընթացակարգը" որում ներառված են.
- Վեճերի լուծման բացատրական ամփոփագիրը ` (Հավելված1), [ PDF, 79 ԿԲ ]
- Հաճախորդի կողմից ներկայացված բողոք-պահանջի քննության գործընթացը`(Հավելված2), [ PDF, 81 ԿԲ ]
- Հաճախորդի կողմից ներկայացված բողոք-պահանջի ներկայացման հայտի ձևը`(Հավելված3), [ PDF, 26 ԿԲ ]
- Հաճախորդի կողմից ներկայացված բողոք-պահանջի վերաբերյալ Ընկերության պատասխանի ձևը (Հավելված4) [ PDF, 29 ԿԲ ]
- Ընկերության կողմից Բողոք-պահանջի ստացման վերաբերյալ ստացականի ձևը` (Հավելված5) [ PDF, 59 ԿԲ ]
Հաճախորդները Ընկերության նկատմամբ ծագած բողոք-պահանջների վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել Ընկերությանը հետևյալ հեռախոսահամարներով` (37410) 54 83 83, (37410) 54 83 87, իսկ բողոք-պահանջները կարող են ուղղվել ինչպես վերոնշյալ հեռախոսահամարներով, այնպես էլ Ֆաքսով` (37410) 54 83 83 և Էլ. փոստով` info@renesa.am, ինչպես նաև կարող եք այցելել մեզ հետևյալ հասցեով` "Ռենեսա" ՓԲԸ, ք.Երևան, Վարդանանց 16:
Նշենք նաև, որ "Ռենեսա" ՓԲԸ-ի ցանկացած ֆիզիկական անձ Հաճախորդ հնարավորություն ունի ներկայացնելու իր հետ կնքվող պայմանագրից բխող պահանջները ինչպես դատարան, այնպես էլ ֆինանսական համակարգի հաշտարարին:
Դատարան դիմելու դեպքում Ձեր և "Ռենեսա" ՓԲԸ միջև ծագած վեճը լուծում է դատարանը: Դուք կարող եք դիմել դատարան բողոքի քննության ցանկացած փուլում: Դատարանի վճիռը չի կարող վերանայվել Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից:
Ֆինանսական համակարգի հաշտարարին դիմելու դեպքում Ձեր և "Ռենեսա" ՓԲԸ միջև ծագած վեճը լուծում է Հաշտարարը` "Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին" ՀՀ օրենքով սահմանված կարգով:

Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ
Հաշտարար` Փիրուզ Սարգսյան
Գտնվելու վայրը` 0010, ք. Երևան, Վազգեն Սարգսյան 26/1, "Էրեբունի պլազա" բիզնես կենտրոն 4-րդ հարկ, 411 սենյակ
Հեռ.` (010) 582-321, 582-322 ,Էլ. հասցե` info@fsm.am Ֆաքս` (010) 582-421
Կայք` www.fsm.am
Հարգելի' հաճախորդ, հայտնում ենք Ձեզ, որ "Ռենեսա" ներդրումային ընկերությունը հրաժարվել է Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից:
Դա նշանակում է, որ "Ռենեսա" ներդրումային ընկերությունը համաձայնել է դատական կարգով չվիճարկել Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից իր դեմ կայացված որոշումները:
Ցանկացած անձ իրավունք ունի ստանալու "Ռենեսա" ներդրումային ընկերության վերաբերյալ "Արժեթղթերի շուկայի մասին" ՀՀ օրենքի 65-րդ հոդվածով սահմանված տեղեկությունները: Թղթային տարբերակով տեղեկատվության տրամադրման դեպքում կգանձվի պատճենահանման գինը: Ժամկետը` դիմում ստանալու աշխատանքային օրվա ընթացքում ընթացքում: Վայրը` Ընկերության գրասենյակ: