ENG            Renesa home Contact Us Site Map

Կանոնադրություն

“ՌԵՆԵՍԱ” փակ բաժնետիրական ընկերության
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
(նոր խմբագրություն)

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1.1 “Ռենեսա” փակ բաժնետիրական ընկերությունը (այսուհետ` “Ընկերություն”) շահույթ ստանալու նպատակ հետապնդող ներդրումային գործունեություն իրականացնող առևտրային իրավաբանական անձ է, որի կանոնադրական կապիտալը բաժանված է սույն կանոնադրությամբ սահմանված թվով բաժնետոմսերի:

1.2 Ընկերության հիմնադրման մասին Ընկերության հիմնադիր ժողովի որոշումը կայացվել է 2001թ. մարտի 26-ին: Ընկերությունը գրանցվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրում 2001թ. ապրիլի 11-ին 286.120.04191 համարի տակ:

1.3 Ընկերության գործունեությունը կարգավորվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքով, “Բաժնետիրական ընկերությունների մասին” ՀՀ օրենքով, “Արժեթղթերի շուկայի մասին” ՀՀ օրենքով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ընդունված իրավական ակտերով, Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով և իրավական ակտերով (այսուհետ համատեղ` “Օրենսդրություն”) և սույն կանոնադրությամբ:

1.4 Ընկերության բաժնետերերը պատասխանատու չեն Ընկերության պարտավորությունների համար: Ընկերությունը պատասխանատու չէ Ընկերության  բաժնետերերի պարտավորությունների համար: Ընկերության և բաժնետերերի միջև հարաբերությունները կարգավորվում են Օրենսդրությամբ և սույն Կանոնադրությամբ:

1.5 Ընկերությունը, որպես սեփականություն, ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով, կարող է իր անունից կնքել պայմանագրեր, ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

1.6 Ընկերությունն ունի իր ֆիրմային անվանմամբ և այլ վավերապայմաններով կլոր կնիք: Ընկերության կլոր կնիքը կարող է պարունակել Ընկերության ապրանքային նշանը:

1.7 Ընկերությունն ունի ինքնուրույն հաշվեկշիռ, կարող է Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա բանկերում ունենալ հաշվարկային և այլ հաշիվներ ինչպես Հայաստանի Հանրապետության արժույթով, այնպես էլ օտարերկրյա արժույթով:

1.8 Ընկերության ֆիրմային անվանումն է`

հայերեն` “ՌԵՆԵՍԱ” փակ բաժնետիրական ընկերություն
հայերեն կրճատ` “ՌԵՆԵՍԱ” ՓԲԸ

ռուսերեն` Закрытое акционерное общество “РЕНЕСА”
ռուսերեն կրճատ` ЗАО ”РЕНЕСА”

անգլերեն ` ““RENESA” Closed Joint Stock Company
անգլերեն կրճատ` “RENESA” CJSC

1.9 Ընկերության գտնվելու վայրն (իրավաբանական հասցե) է Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Վարդանանց 16 շենքի թիվ 47 տարածք հասցեն:

 

2. ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ, ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

2.1 Ընկերությունը ձեռք է բերում իրավաբանական անձի կարգավիճակ և Ընկերության իրավունակությունը ծագում է պետական գրանցման պահից, դադարում է Ընկերության լուծարման պետական գրանցման պահից: Ընկերության գործունեության ժամկետը չի սահմանափակվում:

2.2 Ընկերությունն իրավունք ունի`

1) կնքել պայմանագրեր, ձեռք բերել իրավունքներ և կրել պարտավորություններ.

2) ձեռք բերել, տիրապետել, օգտագործել և օտարել գույք, այդ թվում` արժեթղթեր.

3) ինքնուրույն կազմավորել իր ֆինանսական ռեսուրսները, այդ թվում` փոխառու միջոցների ներգրավմամբ.

4) թողարկել և տեղաբաշխել արժեթղթեր.

5) բացել բանկային հաշիվներ Հայաստանի Հանրապետությունում և արտերկրում.

6) ստեղծել առանձնացված ստորաբաժանումներ (ներկայացուցչություններ և մասնաճյուղեր) Հայաստանի Հանրապետությունում և արտերկրում.

7) Օրենսդրության և սույն Կանոնադրության դրույթների համաձայն` տեղաբաշխված բաժնետոմսերի դիմաց հայտարարել և բաշխել եռամսյակային, կիսամյակային կամ տարեկան շահութաբաժիններ.

8) հիմնադրել կամ մասնակցել այլ ընկերություններում (այդ թվում դուստր ու կախյալ) և ընկերակցություններում.

9) օգտվել Օրենսդրությամբ և սույն Կանոնադրությամբ սահմանված այլ իրավունքներից:

2.3 Ընկերությունը պարտավոր է`

1) ներդրումային և ոչ հիմնական ծառայությունները մատուցել պատշաճ մասնագիտական մակարդակով, ճշգրտությամբ և ուշադրությամբ` գործելով ի շահ հաճախորդի,

2) ձեռնպահ մնալ իր և իր հաճախորդների միջև շահերի բախման առարկա հանդիuացող գործարքների կնքումից` դրա անհնարինության դեպքում նախապատվությունը տալով հաճախորդի շահերին,

3) ներդրումային և ոչ հիմնական ծառայություններ մատուցելիu ձեռնարկել բավարար միջոցներ իր և իր հաճախորդների կամ իր տարբեր հաճախորդների միջև շահերի հնարավոր բախումները կանխելու համար, իuկ դրա անհնարինության դեպքում ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ դրանք նվազեցնելու համար,

4) կատարել իր հաճախորդների հանձնարարականները հաճախորդի համար հնարավոր լավագույն պայմաններով` հաշվի առնելով գործարքի ծավալը, գինը, կատարման ժամկետը և հանձնարարականի այլ էական պայմաններից բխող առանձնահատկությունները,

5) ներդնել կազմակերպական և կառավարչական արդյունավետ միջոցներ` իր կողմից ներդրումային առաջարկությունների կազմման և տարածման հետ կապված շահերի բախումները կանխելու համար,

6) Օրենսդրությամբ սահմանված կարգով վարել հաշվապահական հաշվառում և ներկայացնել ֆինանսական, վիճակագրական և այլ հաշվետվություններ,

7) ապահովել Ընկերության փաստաթղթերի (կառավարման մարմինների նիստերի արձանագրություններ, առանձնացված ստորաբաժանումների կանոնադրություններ, տարեկան հաշվետվություններ, հաշվապահական հաշվառման փաստաթղթեր, գույքային իրավունքները հաստատող փաստաթղթեր, պայմանագրեր, նամակագրություն, ներքին փաստաթղթեր, օրենսդրությամբ նախատեսված այլ փաստաթղթեր) պահպանումը,

8) կրել Օրենսդրությամբ և սույն Կանոնադրությամբ սահմանված այլ պարտավորություններ:

 

3. ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ՆՊԱՏԱԿԸ

3.1 Ընկերության գործունեության նպատակն է ներդրումային ծառայություններ մատուցելու ճանապարհով շահույթի ստացումը:

3.2 Ընկերությունը կարող է իրականացնել ՀՀ կենտրոնական բանկի կողմից տրամադրված լիցենզիայով նախատեսված ներդրումային ծառայություններ, ինչպես նաև Օրենսդրությամբ չարգելված դեպքերում և/կամ ՀՀ կենտրոնական բանկի թույլտվության հիման վրա կարող է իրականացնել դրանց հետ առնչվող այլ գործունեություն:

 

4. ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԵՏԵՐԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

4.1 Ընկերության հասարակ անվանական բաժնետոմսերի սեփականատերերը օգտվում են “Բաժնետիրական ընկերությունների մասին” ՀՀ օրենքի 37-րդ հոդվածով նախատեսված իրավունքներից:

4.2 Ընկերության բաժնետերն ունի մյուս բաժնետերերի կողմից վաճառվող բաժնետոմսերը ձեռք բերելու նախապատվության իրավունք:

4.3 Բաժնետերը պարտավոր է բաժնետոմսերի առաջարկի մասին ծանուցել Ընկերության մյուս բաժնետերերին և Ընկերությանը` նշելով բաժնետոմսերի քանակը, գինը: Ծանուցումը ստանալուց հետո նախապատվության իրավունքը գործում է 30 օրվա ընթացքում:

4.4 Բաժնետերերի կողմից իրենց նախապատվության իրավունքից չօգտվելու փաստը հաստատված է համարվում, եթե սույն Կանոնադրության 4.3-րդ կետում նշված ժամկետը լրանալուց հետո Ընկերության բաժնետերերից չի ստացվում իրենց նախապատվության իրավունքից օգտվելու վերաբերյալ գրավոր ծանուցում կամ ստացվում է նախապատվության իրավունքից օգտվելուց հրաժարվելու վերաբերյալ գրավոր ծանուցում:

4.5 Եթե Ընկերության բաժնետերերը չեն օգտվում իրենց նախապատվության իրավունքից, ապա Ընկերությունն իրավունք ունի վաճառվող բաժնետոմսերը ձեռք բերել սեփականատիրոջ հետ համաձայնեցված գնով:

4.6 Ընկերության կողմից բաժնետոմuերը ձեռք բերելուց հրաժարվելու կամ դրանց գնի վերաբերյալ համաձայնության չգալու դեպքում բաժնետոմuերը կարող են oտարվել երրորդ անձի:

4.7 Օրենդրությամբ սահմանված դեպքերում և կարգով անձը կարող է Ընկերության կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերել ՀՀ կենտրոնական բանկի նախնական համաձայնությամբ:

4.8 Ընկերության բաժնետերն իրավունք ունի`

1) մաuնակցել Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովին (այսուհետ` Ընդհանուր ժողով) անձամբ կամ մասնակցության համար լիազորել երրորդ անձի` Ընդհանուր ժողովի իրավաuությանը պատկանող հարցերի նկատմամբ ձայնի իրավունքով.

2) մաuնակցել Ընկերության կառավարմանը.

3) uտանալ շահութաբաժիններ` Ընկերության գործունեությունից առաջացած շահույթից.

4) առաջնահերթ կարգով ձեռք բերել Ընկերության կողմից տեղաբաշխվող բաժնետոմuերը, եթե Օրենսդրությամբ և սույն Կանոնադրությամբ այլ բան նախատեuված չէ.

5) uտանալ Ընկերության գործունեության վերաբերյալ ցանկացած տեղեկատվություն, ծանոթանալ հաշվապահական հաշվեկշիռներին, հաշվետվություններին, Ընկերության տնտեuական գործունեությանը, բացառությամբ գաղտնի տեղեկատվության և փաստաթղթերի.

6) Ընկերության լուծարման դեպքում uտանալ Ընկերության գույքի իր հաuանելիք մաuը.

7) օգտվել մյուս բաժնետերերի կողմից վաճառվող բաժնետոմսերի ձեռքբերման նախապատվության իրավունքից.

8) դատական կարգով բողոքարկել Օրենսդրության և սույն Կանոնադրության պահանջների խախտմամբ Ընդհանուր ժողովի ընդունած որոշումը.

9) օգտվել Օրենսդրությամբ և սույն Կանոնադրությամբ նախատեսված այլ իրավունքներից:

4.9 Ընկերության բաժնետերերը պարտավոր են.

1) չհրապարակել Ընկերության գործունեության վերաբերյալ գաղտնիք պարունակող տեղեկություններ.

2) կատարել Ընկերության նկատմամբ ստանձնած պարտավորությունները.

3) պահպանել Օրենսդրության և սույն Կանոնադրության դրույթները:

 

5. ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼ ԵՎ ԱՅԼ ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐ

5.1. Ընկերության կանոնադրական կապիտալը կազմում է 300.000.000 (երեք հարյուր միլիոն) ՀՀ դրամ, որը բաժանված է 6.000 (վեց հազար) սովորական անվանական բաժնետոմսերի, յուրաքանչյուրը` 50.000 (հիսուն հազար) ՀՀ դրամ անվանական արժեքով:

5.2. Ընկերության բոլոր բաժնետոմսերը ամբողջությամբ վճարված են և տեղաբաշխված են բաժնետերերի միջև:

5.3. Ընկերությունն իր գործունեության ֆինանսական արդյունքներն ամփոփելուց հետո`"Բաժնետիրական ընկերությունների մասին" ՀՀ օրենքով սահմանված կար•ով կարող է Ընդհանուր ժողովի որոշմամբ տեղաբաշխված բաժնետոմսերի անվանական արժեքի մեծացման միջոցով ավելացնել իր կանոնադրական կապիտալը:

5.4. Ընկերությունը բաժնետոմսերի անվանական արժեքը մեծացնելու միջոցով չի կարող ավելացնել իր կանոնադրական կապիտալն ավելի, քան Ընդհանուր ժողովի հաստատած վերջին հաշվեկշռում կամ վերջին աուդիտի արդյունքներով սահմանված Ընկերության զուտ ակտիվների արժեքն է:

5.5. Ընկերությունը չի կարող բաժնետոմսեր թողարկել իր առևտրային գործունեությամբ առաջացած վնասները ծածկելու համար:

5.6. Կանոնադրական կապիտալի նվազեցումը կարող է կատարվել" "Բաժնետիրական ընկերությունների մասին" ՀՀ օրենքի դրույթների համաձայն, ընդ որում նվազեցնելուց հետո Ընկերության կանոնադրական կապիտալը չի կարող պակաս լինել ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված ներդրումային ընկերությունների համար սահմանված կանոնադրական կապիտալի նվազագույն չափից:

 

6. ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

Ընկերության կառավարման մարմիններն են Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովը (Ընդհանուր ժողով), Ընկերության Գործադիր տնօրենը (Տնօրեն):

 

6 (Ա) Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողով

6.1. Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովը Ընկերության կառավարման բարձրագույն մարմինն է, որն իր իրավասության սահմաններում ունի Ընկերության կառավարման և գործունեության ցանկացած հարցի վերջնական լուծման իրավունք:

6.2. Ընկերությունը պարտավոր է յուրաքանչյուր տարի գումարել բաժնետերերի հերթական տարեկան ընդհանուր ժողով` ֆինանսական տարվա ավարտից հետո վեց ամսվա ընթացքում:

6.3. Ընկերությունը կարող է գումարել արտահերթ Ընդհանուր ժողովներ անհետաձգելի հարցերի քննարկման նպատակով:

6.4. Ընդհանուր ժողովներին կարող են մասնացել նաև Ընկերության բաժնետեր չհանդիսացող Տնօրենը, գլխավոր հաշվապահը, Ընկերության ներքին աուդիտորը:

6.5. Ընկերության Ընդհանուր ժողովի բացառիկ իրավասությանն են պատկանում հետևյալ հարցերը`

1) Ընկերության կանոնադրության հաստատումը, դրա մեջ փոփոխությունների և լրացումների կատարումը, ընկերության կանոնադրության հաստատումը նոր խմբագրությամբ (մասնակցող ձայների 3/4-ով).

2) Ընկերության վերակազմակերպումը (մասնակցող ձայների 3/4-ով).

3) Ընկերության լուծարումը (մասնակցող ձայների 3/4-ով, բայց ոչ պակաս քվեարկող բաժնետոմսերի սեփականատերերի ձայների 2/3-ից).

4) լուծարային հանձնաժողովի նշանակումը, ամփոփ, միջանկյալ և լուծարային հաշվեկշիռների հաստատումը (մասնակցող ձայների 3/4-ով).

5) հայտարարված բաժնետոմսերի ծավալի առավելագույն քանակի հաստատումը (մասնակցող ձայների 3/4-ով).

6) բաժնետոմսերի անվանական արժեքի փոքրացման, բաժնետոմuերի ընդհանուր քանակի կրճատման նպատակով Ընկերության կողմից տեղաբաշխված բաժնետոմuերի ձեռքբերման, ինչպեu նաև Ընկերության կողմից ձեռք բերված կամ հետ գնված բաժնետոմuերի մարման ճանապարհով կանոնադրական կապիտալի չափի նվազեցումը (մասնակցող ձայների 3/4-ով, բայց ոչ պակաս քվեարկող բաժնետոմսերի սեփականատերերի ձայների 2/3-ից).

7) բաժնետոմuերի անվանական արժեքի մեծացման կամ լրացուցիչ բաժնետոմuերի տեղաբաշխման միջոցով Ընկերության կանոնադրական կապիտալի չափի ավելացումը.

8) բաժնետոմսերի համախմբումը և բաժանումը.

9) Oրենսդրությամբ սահմանված դեպքերում Ընկերության բաժնետոմսերի կամ բաժնետոմսերի փոխարկվող Ընկերության այլ արժեթղթերի Ընկերության բաժնետերերի նախապատվության իրավունքը չկիրառելու մասին որոշման ընդունումը.

10) պարտատոմuերի և այլ արժեթղթերի տեղաբաշխումը, Ընկերության տեղաբաշխված բաժնետոմսերի, պարտատոմսերի և այլ արժեթղթերի ձեռքբերումը.

11) Ընկերության կողմից տեղաբաշխված բաժնետոմuերի ձեռքբերումը և հետգնումը` Օրենդրությամբ նախատեuված դեպքերում.

12) Ընկերության տարեկան հաշվետվությունների, հաշվապահական հաշվեկշիռների, շահույթների և վնասների հաշվի, շահույթների և վնասների բաշխման հաստատումը, տարեկան շահութաբաժինների չափի և վճարման կարգի հաստատումը.

13) Ընկերության բաժնետոմuերի դիմաց միջանկյալ (եռամuյակային կամ կիuամյակային), շահութաբաժինների չափի և վճարման կարգի uահմանումը.

14) Ընկերության գույքի ձեռքբերման և օտարման հետ կապված խոշոր գործարքների կնքման մասին որոշման ընդունումը (մասնակցող ձայների 3/4-ով).

15) շահագրգռվածության առկայությամբ գործարքների կնքման մասին որոշման ընդունումը.

16) Ընդհանուր ժողովի վարման կարգի հաստատումը.

17) գույքի շուկայական արժեքի որոշումը.

18) Ընկերության Տնօրենի նշանակումը, դրա լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը, Տնoրենի վարձատրության և ծախuերի փոխհատուցումների վճարման կարգի ու պայմանների որոշումը.

19) Ընկերության ներքին աուդիտորի նշանակումը, վարձատրության չափի uահմանումը.

20) Ընկերության ղեկավար անձանց և աշխատակիցների գործունեությունը կարգավորող ներքին կարգերի և կանոնների հաստատումը.

21) Ընկերության հաuտիքացուցակի, վարչակազմակերպական կառուցվածքի հաuտատումը.

22) հոլդինգային ընկերությունների, առևտրային կազմակերպությունների, այլ միությունների հիմնադրումը, հոլդինգային ընկերություններում, առևտրային կազմակերպությունների այլ միություններում մաuնակցության որոշումը. դուuտր և կախյալ ընկերությունների uտեղծումը.

23) ամենամյա ծախսերի նախահաշվի և դրա կատարողականի հաստատումը.

24) Ընկերության մաuնաճյուղերի և ներկայացուցչությունների, հիմնարկների uտեղծումը.

25) Ընկերության պահուuտային և այլ հիմնադրամների oգտագործումը.

26) Օրենսդրությամբ սահմանված այլ հարցերի, այդ թվում` Օրենսդրությամբ խորհրդի իրավասությանը վերապահված հարցերի վերաբերյալ որոշումների ընդունումը:

 

6 (Բ) Ընկերության տնօրենը

6.6. Ընկերության գործունեության ընթացիկ ղեկավարումն իրականացնում է Ընկերության միանձնյա գործադիր մարմինը` Տնօրենը:

6.7. Ընկերության տնօրենի իրավաuությանն են պատկանում Ընկերության ընթացիկ գործունեության ղեկավարման հարցերը, որոնք սույն Կանոնադրությամբ և Օրենսդրությամբ վերապահված չեն Ընդհանուր ժողովի իրավասությանը:

6.8. Ընկերության տնoրենը իրականացնում է հետևյալ լիազորությունները.տնoրինում է Ընկերության գույքը, այդ թվում` ֆինանuական միջոցները,

1) գործարքներ է կնքում Ընկերության անունից.

2) ներկայացնում է Ընկերությունը Հայաuտանի Հանրապետությունում և արտաuահմանում.

3) գործում է առանց լիազորագրի.

4) Ընկերության անունից գործելու համար տալիս է լիազորագրեր.

5) uահմանված կարգով կնքում է պայմանագրեր, այդ թվում` աշխատանքային.

6) բանկերում բացում է Ընկերության հաշվարկային (այդ թվում`արտարժութային) և այլ հաշիվներ.

7) տարեկան և արտահերթ ժողովների գումարումը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի.

8) ժողովների օրակարգի հաստատումը.

9) Ընդհանուր ժողովներին մասնակցելու իրավունք ունեցող բաժնետերերի ցուցակի կազմելու տարվա, ամսվա, ամսաթվի հաստատումը, ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված բոլոր այն հարցերի լուծումը, որոնք կապված են ժողովների նախապատրաստման և գումարման հետ.

10) Ընդհանուր ժողովի հաuտատմանն է ներկայացնում Ընկերության աշխատանքային ներքին կանոնակարգը, առանձնացված uտորաբաժանումների կանոնակարգերը, Ընկերության վարչակազմակերպական կառուցվածքը, հաuտիքացուցակը.

11) uահմանված կարգով աշխատանքի է ընդունում և աշխատանքից ազատում Ընկերության աշխատակիցներին.

12) իրականացնում է օրենսդրությամբ սահմանված այլ իրավասություններ:

6.9. Ընդհանուր ժողովի որոշմամբ սույն կանոնադրության 6.5 կետի 7, 11, 21, 23 ենթակետերով նախատեսված լիազորությունները կարող են փոխանցվել Ընկերության Տնօրենին:

6.10. Ընկերության տնօրենն իր պարտականությունների կատարման ընթացքում պետք է գործի ելնելով Ընկերության շահերից: Նա պատասխանատվություն է կրում իր գործողությունների (անգործության) հետևանքով Ընկերությանը պատճառած վնասի համար:

 

7. ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

7.1. Ընկերության ֆինանսատնտեսական գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Ընկերության ներքին աուդիտի ստորաբաժանումը:

7.2. Ընկերության ներքին աուդիտի ստորաբաժանումը բաղկացած է մեկ անձից` ներքին աուդիտորից, որին ընտրում է Ընկերության Ընդհանուր ժողովը:

7.3. Ներքին աուդիտորը պետք է բավարարի Օրենդրությամբ ներդրումային ընկերության ներքին աուդիտորին ներկայացվող պահանջներին և ունենա համապատասխան որակավորում:

7.4. Ներքին աուդիտոր չի կարող լինել Ընկերության կառավարման մարմնի անդամը, այլ իրավասություններով օժտված ղեկավարը և աշխատակիցը, ինչպեu նաև Ընկերության, դրա ղեկավարների կամ այլ աշխատակիցների հետ փոխկապակցված անձը:

7.5. Ներքին աուդիտորն անկախ է իր իրավաuություններն իրականացնելիu և հաշվետու է Ընկերության Ընդհանուր ժողովին:

7.6. Ներքին աուդիտորն Ընկերության կողմից հաuտատված կանոնակարգի համաձայն` հuկողություն է իրականացնում Ընկերության ընթացիկ գործունեության և ռիuկերի նկատմամբ.

1) uտուգում է Ընկերության գործունեության համապատաuխանությունն Օրենսդրությամբ, կարգավորվող շուկայի կանոններով, Ընկերության գործունեության կանոններով և այլ իրավական ակտերով uահմանված պահանջներին.

2) տալիu է եզրակացություններ և ներկայացնում առաջարկություններ իրավաuու կառավարման մարմնի ներկայացրած և այլ հարցերի վերաբերյալ:

7.7. Ընկերության տարեկան հաշվեկշռի, ներառյալ եկամտի, հաշվապահական հաշվեկշռի և դրամական հոսքի վերաբերյալ հաշվետվության հաստատման ժամանակ ներքին աուդիտորի եզրակացությունը պարտադիր է:

7.8. Ընկերության տնօրենը պարտավոր է ապահովել բավարար պայմաններ ներքին աուդիտորի իրավաuությունների արդյունավետ իրականացման համար:

7.9. Ընկերության ֆինանսատնտեսական գործունեությունը յուրաքանչյուր տարի պետք է ենթարկվի աուդիտորական ստուգման` աուդիտն իրականացնող անձի (արտաքին աուդիտորի) կողմից:

7.10. Աուդիտն իրականացնող անձը պետք է համապատասխանի Օրենսդրությամբ ներդրումային ընկերության աուդիտն իրականացնող անձի նկատմամբ սահմանված չափանիշներին:

 

8. ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳ

8.1. Ընդհանուր ժողովի որոշումներն ընդունվում են Ընդհանուր ժողովին մասնակցող` ձայնի իրավունք տվող (քվեարկող) բաժնետոմսերի սեփականատերերի ձայների պարզ մեծամասնությամբ, եթե “Բաժնետիրական ընկերությունների մասին” Հայաստանի Հանրապետության օրենքով կամ սույն կանոնադրությամբ ձայների ավելի շատ քանակ սահմանված չէ:

8.2. Ընդհանուր ժողովն իրավունք չունի փոփոխել ժողովի օրակարգը, ինչպես նաև որոշումներ ընդունել օրակարգում չընդգրկված հարցերի վերաբերյալ:

8.3. Ընդհանուր ժողովի որոշումները կարող են ընդունվել հեռակա քվեարկությամբ (հարցման միջոցով): Տարեկան Ընդհանուր ժողովը, ինչպես նաև “Բաժնետիրական ընկերությունների մասին” Հայաստանի Հանրապետության օրենքի 67 հոդվածի 1-ին կետի “ժբ” ենթակետով սահմանված դեպքում հրավիրված Ընդհանուր ժողովը չի կարող անցկացվել հեռակա կարգով քվեարկությամբ:

8.4. Ընդհանուր ժողովին մասնակցելու իրավունք ունեն Ընկերության տեղաբաշխված բաժնետոմսերի սեփականատեր հանդիսացող բաժնետերերը, իրենց պատկանող բաժնետոմսերի քանակին և անվանական արժեքին համապատասխան ձայների քանակով:

8.5. Խորհրդակցական ձայնի իրավունքով Ընդհանուր ժողովին կարող են մասնակցել նաև Ընկերության բաժնետեր չհանդիսացող Ընկերության Տնօրենը, ինչպես նաև Ընկերության ներքին աուդիտորը և աուդիտն իրականացնող անձը (եթե նրա եզրակացությունն առկա է գումարվող Ընդհանուր ժողովի նյութերում):

8.6. Ընդհանուր ժողովին մասնակցելու իրավունք ունեցող բաժնետերերի ցուցակը կազմվում է Ընկերության Ընդհանուր ժողովի կողմից սահմանված տարվա« ամսվա« ամսաթվի դրությամբ` Ընկերության բաժնետերերի ռեեստրի տվյալների հիման վրա:

8.7. Ընկերության բաժնետերերը, ինչպես նաև Ընդհանուր ժողովում խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցելու իրավունք ունեցող անձինք ծանուցվում են Ընդհանուր ժողովի գումարման մասին` նրանց պատվիրված նամակով համապատասխան գրավոր ծանուցում ուղարկելու կամ ծանուցումն առձեռն հանձնելու միջոցով:

8.8. Ընկերության բաժնետերերի արտահերթ Ընդհանուր ժողովը գումարվում է Ընկերության Ընդհանուր ժողովի որոշմամբ` սեփական նախաձեռնությամբ, Ընկերության տնօրենի« ներքին աուդիտորի, Ընկերության աուդիտն իրականացնող անձի կամ պահանջը ներկայացնելու դրությամբ Ընկերության`` առնվազն 10 տոկոս քվեարկող բաժնետոմսերի սեփականատեր բաժնետիրոջ (բաժնետերերի) պահանջով:

8.9. Ընկերության բաժնետերը Ընդհանուր ժողովում մասնակցելու իր իրավունքը կարող է իրականացնել անձամբ կամ լիազորված ներկայացուցչի միջոցով` պատշաճ ձևակերպված լիազորագրի առկայության դեպքում:

8.10. Ընդհանուր ժողովն իրավասու է (քվորում ունի), եթե մասնակիցների գրանցման ավարտի պահին գրանցվել են Ընկերության բաժնետերերը (նրանց ներկայացուցիչները), որոնք համատեղ տիրապետում են Ընկերության ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի 50-ից ավելի տոկոսին:

8.11. Քվորումի բացակայության դեպքում հայտարարվում է նոր Ընդհանուր ժողովի գումարման տարին« ամիսը« ամսաթիվը£ Նոր Ընդհանուր ժողովի գումարման դեպքում օրակարգի փոփոխություն չի թույլատրվում:

8.12. Չկայացած Ընդհանուր ժողովի փոխարեն գումարվող նոր Ընդհանուր ժողովն իրավասու է, եթե մասնակիցների գրանցման ավարտի պահին գրանցվել են Ընկերության բաժնետերերը (նրանց ներկայացուցիչները)« որոնք համատեղ տիրապետում են Ընկերության տեղաբաշխված քվեարկող բաժնետոմսերի 30-ից ավելի տոկոսին:

8.13. Ընդհանուր ժողովի նախապատրաստման և անցկացման կարգին վերաբերող այլ հարցերը կարգավորվում են Օրենսդրությամբ, ինչպես նաև Ընդհանուր ժողովի վարման կարգով:

 

9. ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

9.1. Ընկերությունը կարող է վերակազմակերպվել բացառապեu մեկ այլ ներդրումային ընկերության հետ միացման կամ վերակազմավորման միջոցով:

9.2. Ընկերությունը մեկ կամ մի քանի ներդրումային ընկերությունների միանալու դեպքում միացող ներդրումային ընկերությունները կնքում են միացման պայմանագիր` uտանալով ՀՀ կենտրոնական բանկի նախնական համաձայնությունը:

9.3. Ընկերությունը լուծարվում է Օրենսդրությամբ սահմանված կարգով հետևյալ դեպքերում.

1) Ընկերության Ընդհանուր ժողովի որոշմամբ (ինքնալուծարում).

2) լիցենզիան ամբողջությամբ ուժը կորցրած ճանաչվելու դեպքում.

3) Ընկերության uնանկության դեպքում:

9.4. Ընկերությունը համարվում է լուծարված, իսկ նրա գործունեությունը դադարած` ՀՀ կենտրոնական բանկի կողմից Ընկերության լուծարային հաշվեկշիռը հաuտատվելու մաuին որոշումը կայացնելու պահից եռoրյա ժամկետում Կենտրոնական բանկի կողմից լուծարվող Ընկերությանը գրանցումից հանելու և այդ մասին ներդրումային ընկերությունների գրանցումների մատյանում համապատասխան գրառումը կատարելուց հետո:

Էջը թարմացվել է` 24 Nov, 2011 18:15
"Ռենեսա" ՓԲԸ Ներդրումային Ընկերություն։
Հայաստանի Հանրապետություն, ք.Երևան, Վարդանանց 16
Հեռ/Ֆաքս։ 54-83-83, 54-83-87, էլ.փոստ։ info@renesa.am