ARM ENG            Renesa home Contact Us Site Map
10 / 06 / 09

2009 թ. հունիսի 9-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով այն 6.00%:
ԿԲ խորհուրդը փաստեց, որ գնաճի ընթացիկ զարգացումները հիմնականում համահունչ են կանխատեսվող ժամանակահատվածի համար նախանշված ուղղություններին: Այնուամենայնիվ, պայմանավորված ՀՆԱ-ի` սպասվածի համեմատ ավելի արագ տեմպերով նվազմամբ և արտարժույթի շուկայում նոր հավասարակշռության հաստատմամբ, այս պահին գերակշռում է գնաճային ռիսկերի դրսևորման ցածր հավանականությունը:
Խորհուրդը գտնում է, որ վերոնշյալ զարգացումների պայմաններում նպատակահարմար է շարունակել տոկոսադրույքների իջեցման և ծավալային ընդլայնման ակտիվացման քաղաքականությունը` վարկավորումը խթանելու և տնտեսության վերականգնման տեմպերն արագացնելու նպատակով:
"Ռենեսա" ՓԲԸ Ներդրումային Ընկերություն։
Հայաստանի Հանրապետություն, ք.Երևան, Վարդանանց 16
Հեռ/Ֆաքս։ 54-83-83, 54-83-87, 54-87-87, էլ.փոստ։ info@renesa.am