ARM ENG            Renesa home Contact Us Site Map
31 / 07 / 09

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴՐԱՄԱՎԱՐԿԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ
2009 թ. III ԵՌԱՄՍՅԱԿ


2009 ԹՎԱԿԱՆԻ
ԵՐԿՐՈՐԴ ԵՌԱՄՍՅԱԿԻ
ՓԱՍՏԱՑԻ
ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ ԵՎ
ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ


2009 թվականի երկրորդ եռամսյակում գնաճի վարքագիծը և դրամավարկային քաղաքականության ուղղությունները պայմանավորող հիմնական գործոնը տնտեսական անկման տեմպերի աճն էր: Չնայած մարտի սկզμին տեղի ունեցած դրամի
արժեզրկմանը, միջազգային շուկաներից որոշակի գնաճային ճնշումների փոխանցմանը, ինչպես նաև ապրիլից հիմնական կոմունալ ծառայությունների սակագների բարձրացմանը, կանխատեսվածից ավելի արագ տեմպերով ՀՆԱ անկման պայմանն
երում, ընդհանուր առմամμ, ձևավորվել է ներքին ցածր գնաճային միջավայր: Ընդ որում, վերոնշյալ գործոնների ազդեցությամμ թեև գնաճի տեմպը նախորդ եռամսյակի համեմատ զգալիորեն աճել է, սակայն մոտ 1 տոկոսային կետով զիջել է կանխատեսվածին` գտնվելով նպատակային միջակայքի ստորին հատվածում:Վերոնշյալ զարգացումների արդյունքում 2009 թվականի երկրորդ եռամսյակում արձանագրվել է 4.5% գնաճ, որի պարագայում 12-ամսյա գնաճի ցուցանիշը կազմել է 3.6%`նախորդ եռամսյակի նույն ցուցանիշի համեմատ աճելով 2.6 տոկոսային կետով:Ընդ որում, պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները եռամսյակի ընթացքում ավելացել են 2.7%-ով (նպաստումը գնաճին` 1.4 տոկոսային կետ),ոչ պարենային ապրանքների գները՝ 7.5%-ով (նպաստումը գնաճին` 1.2տոկոսային կետ) և ծառայությունների սակագները՝ 6.2%-ով (նպաստումը գնաճին` 1.9տոկոսային կետ): Եռամսյակի ընթացքում գնաճը հիմնականում պայմանավորվել է մրգի գնի 39.4% (նպաստումը գնաճին` 1.0 տոկոսային կետ), բենզինի գնի 20.5%(նպաստումը գնաճին` 0.5 տոկոսային կետ), դեղամիջոցների գների 16.3% (նպաստումը
գնաճին` 0.3 տոկոսային կետ), ինչպես նաև μնակարանային, կոմունալ ծառայությունների սակագների 18.3% (նպաստումը գնաճին` 1.3 տոկոսային կետ) աճով:Միաժամանակ, բնականոն գնաճը 2009 թ. երկրորդ եռամսյակում 2.1%1 էր, որի պարագայում 12-ամսյա μնականոն գնաճը նախորդ եռամսյակի համեմատ գրեթե չի
փոփոխվել` կազմելով շուրջ 3.4%:

Արտաքին միջավայր
Համաշխարհային տնտեսական անկման տեմպերը 2009թ. երկրորդ եռամսյակում փոքր-ինչ դանդաղեցին, թեև տնտեսության վերականգնման ժամկետները դեռևս մնում են μավականին անորոշ: Համաշխարհային տնտեսական անկումը, ԱՄՀ գնահատումների համաձայն3, 2009թ. կկազմի 1.4 տոկոս, մինչդեռ 2010թ. կանխատեսվում
է 2.5 տոկոս տնտեսական աճ: 2009թ. երկրորդ եռամսյակում ևս μոլոր երկրները շարունակեցին իրացվելիություն ներարկել տնտեսություն` ծավալային ընդլայնման և խթանող հարկաμյուջետային քաղաքականությունների միջոցով, որոնց հիմնական թիրախը ֆինանսական շուկաների կայունության վերականգնումն էր և համախառն
պահանջարկի խթանումը:
Համաշխարհային տնտեսական անկման պայմաններում պահպանվել է արտաքին հատվածի ցածր գնաճային միջավայրը, թեև եռամսյակի ընթացքում արձանագրվել է որոշ ապրանքների գների աճ: Սա հիմնականում պայմանավորվել է
ապագա սպասումների փոքր-ինչ բարելավմամբ, ԱՄՆ դոլարի արժեզրկմամբ, ինչպես նաև յուրաքանչյուր շուկային μնորոշ գործոններով:
2009 թվականի երկրորդ եռամսյակում, նախորդ եռամսյակի համեմատությամբ,նավթի միջազգային գների աճ է գրանցվել. Brent տեսակի հում նավթի բարելի միջինգինը կազմել է 59 ԱՄՆ դոլար` տ/տ նվազելով 51.7 տոկոսով, սակայն նախորդեռամսյակի համեմատ աճել է 31 տոկոսով: Աճը հիմնականում պայմանավորվել է համաշխարհային տնտեսության վերականգնման լավատեսական սպասումներով և OPEC-ի կողմից սահմանափակ առաջարկի հետևողական քաղաքականությամբ: Լոնդոնի մետաղների բորսայում պղնձի գինը երկրորդ եռամսյակում միջինը կազմել է 4690 ԱՄՆ դոլար տոննայի դիմաց` եռ/եռ աճելով 36%-ով, մինչդեռ տ/տ նվազումը կազմել է 44.5 տոկոս:Ոսկու գինը երկրորդ եռամսյակի ընթացքում միջինը կազմել է 922 ԱՄՆ դոլար`նախորդ եռամսյակի համեմատ աճելով 1.5 տոկոսով: Ոսկու գինը չի նվազել նաև տարեկան կտրվածքով՝ հիմնականում պահուստային միջոց հանդիսանալու պատճ
առով:
Երկրորդ եռամսյակում գների որոշակի աճ է արձանագրվել նաև Պարենային ապրանքների ոլորտում: Չիկագոյի ապրանքահումքային μորսայում հացահատիկի գինը μուշելի դիմաց կազմել է (միջինը) 6.8 ԱՄՆ դոլար: Բրնձի գինը նախորդ եռամսյակի համեմատ գրեթե չի փոփոխվել՝ ամերիկյան ցենտների /45.3 կգ/դիմաց
միջինը կազմելով շուրջ 12.5 ԱՄՆ դոլար:Էապես ավելացել է շաքարավազի գինը` միջինը կազմելով 15.6 ԱՄՆ դոլար՝
նախորդ եռամսյակի համեմատ աճելով 17.7 տոկոսով, իսկ տ/տ աճը կազմել է 27.6 տոկոս: Շաքարավազի գնի աճի հիմնական պատճառը Հնդկաստանի պահանջարկի աճն է (սեփական աղքատ μերքի հետևանքով): Կարագի գինը, նախորդ եռամսյակի համեմատ, նվազել է մոտ 6.5%-ով:
Ֆինանսական շուկաներում ԱՄՆ դոլարի փոխարժեքը երկրորդ եռամսյակում եռ/եռ արժեզրկվել է գրեթե 5 տոկոսով` եվրոյի նկատմամμ կազմելով (միջինը) 1.36
ԱՄՆ դոլար, մինչդեռ տ/տ ԱՄՆ դոլարի արժևորումը կազմում է 14.7 տոկոս:
Պայմանավորված շարունակվող համաշխարհային տնտեսական ճգնաժամով`
Դաշնային պահուստային համակարգը շարունակել է իր ՙծավալային ընդլայնման՚
քաղաքականությունը, իսկ ԱՄՆ դոլարով 3-ամսյա LIBOR միջμանկային տոկոսա-
դրույքը շարունակել է նվազել` կազմելով 0.85 տոկոս: Եվրոպական կենտրոնական
μանկը 2009 թվականի երկրորդ եռամսյակում տոկոսադրույքները իջեցրել է 0.25
տոկոսային կետով` սահմանելով 1% մակարդակ:
Այսպիսով, չնայած երկրորդ եռամսյակում գրանցվել է միջազգային գների
որոշակի աճ, սակայն դրանք, վերջին տարիների համեմատ, դեռևս էապես ցածր
մակարդակ ունեն, ինչը պահպանում է ցածր գնաճային արտաքին միջավայրը:
Համախառն առաջարկ4
Համաշխարհային տնտեսական ճգնաժամի բացասական ազդեցությունը
առավել խորացավ 2009 թվականի երկրորդ եռամսյակում` հանգեցնելով շուրջ 22.9%
տնտեսական անկման (հունվար-հունիսին՝ 16.3% տնտեսական անկում): Անկում է
արձանագրվել տնտեսության μոլոր ճյուղերում, ընդ որում՝՝ այն առավել մեծ է
արդյունաμերության և շինարարության ճյուղերում: Մասնավորապես՝ արդյունաμե-
րության ճյուղում արձանագրվել է ավելացված արժեքի շուրջ 13.2% նվազում՝ հիմն
ականում պայմանավորված հունվար-մայիսին մետաղական հանքաքարերի արդյուն
ահանման (9.1%-ով), քիմիական արդյունաμերության (50%-ով), շինանյութերի
արտադրության (29.7%-ով) և ոսկերչական արտադրատեսակների (56.1%-ով) արտա-
դրության ծավալների նվազմամμ, որը ինչպես շինարարության անկման, այնպես էլ արտաքին պահանջարկի կրճատման հետևանք է: Նման զարգացումների պայմաններում նվազել է էլեկտրաէներգիայի և գազի պահանջարկը և, արդյունքում, էներգետիկայի ենթաճյուղում արձանագրվել է 9.3% անկում:
Շինարարության ճյուղում ավելացված արժեքը նվազել է մոտ 60.6%-ով՝
պայմանավորված կապիտալ ներհոսքի և μնակչության եկամուտների կրճատմամբ:
Հիմնականում հունվար-մայիսին կրճատվել է μնակչության և կազմակերպությունների
միջոցների հաշվին իրականացվող շինարարությունը` համապատասխանաμար 68.7%
և 37%-ով:
Շինարարության ճյուղային բաշխվածության կառուցվածքում զգալիորեն
նվազել են μնակարանային շինարարության, տրանսպորտի և առևտրի ոլորտներում
իրականացվող շինարարության ծավալները:
Գյուղատնտեսությունում արձանագրվել է ավելացված արժեքի 1.1% նվազում`
պայմանավորված անասնապահության արտադրության ծավալների կրճատմամμ:
Անասնապահության ենթաճյուղում մասնավորապես նվազել են մսի և կաթի արտադրությունը (հունվար-մայիսին համապատասխանաμար 5.9%-ով և 10.3%-ով), իսկ ձվի
արտադրությունն ավելացել է 17.8%-ով: Մինչդեռ μուսաμուծության գծով եռամսյակի
ընթացքում որոշակի աճ է արձանագրվել:
Ծառայությունների ոլորտում ավելացված արժեքը նվազել է 1.1%-ով՝ հիմնականում պայմանավորված առևտրի ծավալների կրճատմամμ, որը հետևանք է ավտոմեքենաների առևտրի ծավալների շուրջ 50.2% նվազման: Այլ ծառայությունների ոլորտում
արձանագրված նվազումը հիմնականում ֆինանսական գործունեության և
տրանսպորտային ծառայությունների կրճատման հետևանք է:
Աշխատանքի շուկա:2009 թվականի երկրորդ եռամսյակում, չնայած տնտեսական անկման μարձր
տեմպերին, տնտեսության անվանական աշխատավարձերի միջին աճը կազմել է շուրջ
4.0%՝ պայմանավորված բյուջետային ֆինանսավորում ունեցող կազմակերպությունն
երում աշխատավարձերի որոշակի աճով, ինչպես նաև աշխատանքի շուկայում առկա
աշխատավարձի ճշգրտման կոշտություններով: Կոշտությունների որոշակի դրսևորումն
երի պատճառ է նաև գործազրկության եռամսյակային միջին մակարդակը, որը
նախորդ տարվա համեմատ աճել է ընդամենը 0.6 տոկոսային կետով և կազմել 6.9%:
Արդյունքում եռամսյակի ընթացքում նկատվել է աշխատանքի արտադրողականության
զգալի՝ շուրջ 17.0% անկում:
Նշված զարգացումները հանգեցրել են միավոր աշխատուժի ծախսերի որոշակի
աճի, և սպառողական շուկայում աշխատանքի շուկայի կողմից շուրջ 1 - 1.5% գնաճային ճնշումների:
Համախառն պահանջարկ:
Ըստ ՀՀ ԿԲ գնահատումների՝ 2009 թվականի երկրորդ եռամսյակում մասնավոր
ծախսումներն իրական արտահայտությամբ նվազել են շուրջ 19.2%-ով՝ արտացոլելով
μնակչության եկամուտների, մասնավորապես՝ արտաքին տրանսֆերտների նվազումը,
ներդրումային միջավայրում անորոշությունների առկայությունն ու տնտեսական
ակտիվության վերաμերյալ բացասական սպասումները: Մասնավոր ծախսումներիկառուցվածքում ներդրումներն իրական արտահայտությամμ նվազել են ավելի քան
48.0%-ով, իսկ սպառումը՝ շուրջ 8.0%-ով:
Երկրորդ եռամսյակի ընթացքում մասնավոր հատվածի ծախսումները զսպող
ազդեցություն են ունեցել գնաճի վրա: Այսպես, ըստ ՀՀ ԿԲ գնահատումների՝ մասնավոր իրական ծախսումների գնահատված մակարդակը ցածր է եղել պոտենցիալ մակարդակից 9-10%-ով: Վերջինս գնանկումային ճնշումներ է առաջացրել սպառողական
շուկայում՝ նվազեցնելով գնաճը 2.7-3.0 տոկոսային կետով:
2009թ. երկրորդ եռամսյակի ընթացքում, համաշխարհային և ներքին տնտեսության զարգացումների պայմաններում, վճարային հաշվեկշռի ընթացիկ հաշվի
առանձին հոդվածների գծով էական տեղաշարժեր չեն արձանագրվել, և պահպանվել
են առաջին եռամսյակի միտումները: Առևտրային հաշվեկշռի պակասուրդի կրճատումը
շարունակվել է. արձանագրվել է ապրանքների և ծառայությունների արտահանման
տ/տ 33.8% նվազում` ապրանքների և ծառայությունների ներմուծման8 տ/տ 28.7%
նվազման պարագայում: Արտահանման նվազումը հիմնականում պայմանավորվել է
համաշխարհային շուկաներում մետաղների գների ցածր մակարդակի պահպանմամμ,
որի հետևանքով հիմնական ապրանքախմμերի մասով նվազման μարձր տեմպեր են
արձանագրվել: Ապրանքների և ծառայությունների արտահանման իրական ծավալների
նվազումը երկրորդ եռամսյակում կազմել է տ/տ 6.4%:
Ապրանքների և ծառայությունների ներմուծման նվազումը պայմանավորվել է
համաշխարհային շուկաներում ցածր գնաճային միջավայրով և ներքին պահանջարկի
շարունակական նվազմամμ: Ապրանքների և ծառայությունների ներմուծման իրական
ծավալները նվազել են տ/տ 22.7%-ով:
Ինչ վերաμերում է μանկային համակարգով ֆիզիկական անձանց ընդհանուր
փոխանցումներին (ներառում է առևտրային և ոչ առևտրային μնույթի փոխանցումն
երը), ապա 2009թ. երկրորդ եռամսյակում զուտ ներհոսքի նվազումը կազմել է տ/տ
22.0%: Ընդ որում` ոչ առևտրային μնույթի փոխանցումների զուտ ներհոսքի նվազումը
տ/տ կազմել է 35.5%: Դա հիմնականում պայմանավորվել է Ռուսաստանի9 տնտեսությ
ան անկման խորացմամμ (2009թ. երկրորդ եռամսյակում Ռուսաստանի ՀՆԱ անկումը,
ըստ գնահատումների, կազմել է 10.6%) և մինչև տարեվերջ զարգացման վատա-
տեսական նոր սպասումներով:
Վերը նշված հոսքերի և ՀՆԱ անկման պայմաններում ընթացիկ հաշիվ/ՀՆԱ
ցուցանիշը, ըստ գնահատումների, վատացել է և, 2009թ. առաջին կիսամյակի գնահա-
տումների համաձայն, կազմել է 15.2%` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի
12.3%-ի փոխարեն:
Համախմμված բյուջե:
2009 թվականի առաջին կիսամյակում համախառն պահանջարկի վրա հարկաբյուջետային հատվածը ունեցել է ընդլայնող ազդեցություն10, ինչը ամբողջությամբ
պայմանավորված է ծախսերի ընդլայնող ազդակի ձևավորմամμ: Այսպես, պետական
μյուջեի ծախսերը, նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ, ավելացել են 8.8
տոկոսով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հարկերը նվազել
"Ռենեսա" ՓԲԸ Ներդրումային Ընկերություն։
Հայաստանի Հանրապետություն, ք.Երևան, Վարդանանց 16
Հեռ/Ֆաքս։ 54-83-83, 54-83-87, 54-87-87, էլ.փոստ։ info@renesa.am