ARM ENG            Renesa home Contact Us Site Map
12 / 08 / 09

2009 թ. օգոստոսի 11-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով այն 5.25%:
2009 թ. հուլիսին հունիսի նկատմամբ արձանագրվել է 2.7% գնանկում, որի պարագայում 12-ամսյա գնաճը կազմել է 3.1%` պահպանվելով գնաճի նպատակային միջակայքի ստորին սահմանում:
ԿԲ խորհուրդը փաստեց, որ արտաքին միջավայրում համաշխարհային տնտեսության փոքր-ինչ բարելավման սպասումները զուգակցվել են հումքային ապրանքների գների որոշակի աճով: Միաժամանակ, ընթացիկ տարվա հուլիսին արձանագրված գնանկումը հիմնականում պայմանավորված է տարվա այս ժամանակահատվածին բնորոշ գյուղատնտեսական ապրանքների գների անկման խորը սեզոնայնությամբ: Այս պայմաններում, չնայած ոչ պարենային ապրանքների և ծառայությունների գների աճին` բնականոն գնաճը պահպանվել է կայուն մակարդակում:
Ձևավորված մակրոմիջավայրում Խորհուրդը կարևորում է ընդլայնողական դրամավարկային քաղաքականության իրականացումը, ինչը չվտանգելով գների կայունությունը, առավելագույնս կնպաստի տնտեսության ակտիվացմանը:
"Ռենեսա" ՓԲԸ Ներդրումային Ընկերություն։
Հայաստանի Հանրապետություն, ք.Երևան, Վարդանանց 16
Հեռ/Ֆաքս։ 54-83-83, 54-83-87, 54-87-87, էլ.փոստ։ info@renesa.am