ARM ENG            Renesa home Contact Us Site Map
08 / 09 / 09

2009 թ. սեպտեմբերի 8-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով այն 5.00%:
2009 թ. օգոստոսին հուլիսի նկատմամբ արձանագրվել է 0.4% գնանկում, որի պարագայում 12-ամսյա գնաճի ցուցանիշը կազմել է 3.5%:
ԿԲ խորհուրդը փաստեց, որ համաշխարհային տնտեսության բարելավման նշանները շարունակել են արտահայտվել նաև ընթացիկ ժամանակահատվածում` զուգակցվելով հումքային և որոշ պարենային ապրանքների միջազգային գների աստիճանական աճով: Այս պայմաններում, չնայած համախառն պահանջարկի անկման շարունակվող միտումներին, ներքին շուկաներում գնանկումային ճնշումներ չեն դրսևորվել:
Հաշվի առնելով ՀՆԱ անկման շարունակվող միտումները և հիմք ընդունելով նպատակային միջակայքում գնաճի պահպանման գնահատականները` Խորհուրդը նպատակահարմար է գտնում նվազեցնել տոկոսադրույքները, ինչը համահունչ է ֆինանսական շուկաներում ձևավորված միտումներին և չվտանգելով գների կայունությունը, առավելագույնս նպաստում է տնտեսության ակտիվացմանը:
"Ռենեսա" ՓԲԸ Ներդրումային Ընկերություն։
Հայաստանի Հանրապետություն, ք.Երևան, Վարդանանց 16
Հեռ/Ֆաքս։ 54-83-83, 54-83-87, 54-87-87, էլ.փոստ։ info@renesa.am