ARM ENG            Renesa home Contact Us Site Map
29 / 10 / 09

Կանխատեսվող ժամանակահատվածում(այսինքն ընթացիկ եռամսյակին հաջորդող 12-ամսյա ժամանակահատվածում) գնաճի վարքագիծը պայմանավորվելուէ արտաքին և ներքին միջավայրում սպասվող հետևյալ զարգացումներով:Տնտեսական աճի տեմպերի աստիճանական վերականգնման և միջազգային գների չափավորաճի շարունակման ազդեցությամբ առաջիկա 6 ամսվա ընթացքում սպասվում էգնաճային միջավայրի որոշակի ակտիվացում,որի պայմաններում գնաճը կմոտենա,իսկ 2010 թ.առաջին եռամսյակում նույնիսկ կգերազանցի նպատակային միջակայքի վերին սահմանագիծը:Այնուհանդերձ, արդեն երկրորդ եռամսյակից,երբ 12-ամսյա գնաճի ցուցանիշը չի ներառի ընթացիկ տարվա մարտի սկզμին փոխարժեքի կտրուկ
արժեզրկման և ապրիլից՝ կոմունալ վճարների թանկացման ազդեցությունը,գնաճը կրկին կլինի տատանման թույլատրելի միջակայքում: Այսպես,դրամավարկայինպայմանների պահպանման վարկածի պարագայում,2009թ.տարեվերջին 12-ամսյա գնաճը կգտնվի
5.4%-ի,իսկ 2010թ.երրորդ եռամսյակում`4.3%-ի շրջակայքում:Ընդ որում,կանխատեսվող ժամանակահատվածում կարող են ի հայտ գալ ինչպես գնաճի նվազման,այնպես էլ ավելացման ուղղությամμ ռիսկեր`կախված ներքին տնտեսության վերականգնման տեմպերից, ինչպես նաև պարենային ու հումքային ապրանքների միջազգային գների հնարավոր ավելի ցածր մակարդակի արձանագրման պայմանն
երում ձևավորված ներքին գների ավելի ցածր մակարդակից:Վերոնշյալ զարգացումների ներքո և հաշվի առնելով ԿԲ եռամսյակային
կանխատեսումների մոդելի արդյունքները,ԿԲ-ն ներկա փուլում նպատակահարմար է գտնում հիմնական գործիքի տոկոսադրույքի անփոփոխ մակարդակի պահպանումը,ինչն առավելագույն չափով կնպաստի տնտեսության արագ վերականգնմանը`չվտանգելով գների կայունությունը:
"Ռենեսա" ՓԲԸ Ներդրումային Ընկերություն։
Հայաստանի Հանրապետություն, ք.Երևան, Վարդանանց 16
Հեռ/Ֆաքս։ 54-83-83, 54-83-87, 54-87-87, էլ.փոստ։ info@renesa.am