ARM ENG            Renesa home Contact Us Site Map
02 / 11 / 09

2010 թվականի ՀՀ պետական μյուջեի նախագծում մանրամասն ներկայացնում է ՀՀ կառավարության գործունեության ծրագրի ներքո որդեգրած`ներդրումային միջավայրի,հարկային և մաքսային վարչարարության բարելավման,ենթակառուցվածքների զարգացմանն աջակցման տեսլականը,ինչպես նաև,հակաճգնաժամային միջոցառումների շարունակման անհրաժեշտությունը:
Վերջինս և ներկայացված մակրոտնտեսական հիմնական ցուցանիշների կանխատեսումները, որոնք ընդհանուր առմամբ համընկնում են ԿԲ գնահատումների հետ,պետք է արտացոլվեն պետական հատվածում` հարկային եկամուտների աճով,պետական ծախսերի նվազմամμ և ՀՆԱ-ում պակասուրդի զգալի կրճատմամμ:Նշվածը կարևորվում է ՀՀ մակրոտնտեսական կայունության ապահովման և տնտեսության միջին ժամկետ զարգացման տեսանկյունից:
Ողջունելի է Կառավարության մոտեցումը միջին ժամկետ հատվածում բյուջեի պակասուրդի աստիճանական կրճատման առումով, ինչը 2010 թվականի համար նախատեսում է պակասուրդի/ՀՆԱ հարաμերակցության 1.8 տոկոսային կետ կրճատում:
Վերջինս, μնականաμար, համահունչ է միջին ժամկետ հատվածում մակրոտնտեսական կայունության և տնտեսության զարգացման ապահովման նպատակին: Սակայն,2010թ. համար հարկային եկամուտների գծով նախատեսվել է ընդամենը 2.7% աճ,
որի պարագայում հարկեր/ՀՆԱ ցուցանիշը կպահպանվի ընթացիկ տարվա համար գնահատվող (16.6%) մակարդակում: Վերջինս ենթադրում է, որ հարկային և մաքսային վարչարարության μարելավման տեսանկյունից, 2010 թվականին կտրուկ առաջընթաց չի ակնկալվում:Այդուհանդերձ, գտնում ենք, որ 2010 թվականի պետական բյուջեի ներկայացված նախագծում առկա են որոշ խնդիրներ: Մասնավորապես,կարևոր է,2010 թ.ի համար նախատեսված բյուջեի պակասուրդի չգերազանցման պարագայում,ջանքեր
գործադրել 2010 թ-ին հարկեր/ՀՆԱ հարաμերակցության զգալի աճի ապահովման ուղղությամμ:Վերջինս թույլ կտա տնտեսության զարգացմանն ուղղված հակաճգնաժամային ծրագրերի շարունակության ապահովման համար լուրջ ֆինանսական միջոցներ նախատեսել: Միաժամանակ, պահպանելով ծախսային առաջնահերթությունները,կարևորում ենք նաև ծախսային որոշ ծրագրերի մասով անցումը հնարավորինս խնայողական ռեժիմի:Վերոհիշյալ միջոցառումների արդյունքում հնարավոր կլինի նպաստավոր նախադրյալներ ստեղծել տնտեսության արագ վերականգնման և բավարար հիմքեր ապահովել միջին ժամկետ հատվածում տնտեսության կայուն զարգացման համար:
Միաժամանակ, հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությունների արդյունավետ կորդինացման արդյունքում հնարավոր կլինի ապահովելմակրոտնտեսական կայունություն`կառավարելով գնաճը նպատակային 4 +/-1.5% միջակայքում:
"Ռենեսա" ՓԲԸ Ներդրումային Ընկերություն։
Հայաստանի Հանրապետություն, ք.Երևան, Վարդանանց 16
Հեռ/Ֆաքս։ 54-83-83, 54-83-87, 54-87-87, էլ.փոստ։ info@renesa.am