ARM ENG            Renesa home Contact Us Site Map
27 / 11 / 09

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը կառավարության նիստում հայտարարել է, որ բյուջեում լրացուցիչ կարտացոլվեն նաև միջազգային կառույցներից ստացված այլ վարկային միջոցներ:
Մասնավորապես՝ բյուջեի նախագծում կարտացոլվի Ասիական զարգացման բանկի $80 մլն և Համաշխարհային բանկի $60 մլն վարկը:
վերը նշված վարկերը բյուջեի նախնական տարբերակում չեն ներառվել հավանաբար այն պատճառով, որ հաստատվել են այն ժամանակ, երբ նախագիծն արդեն պատրաստ էր:
Բյուջեի նախնական տարբերակով 2010թ. դեֆիցիտը պետք է կազմեր Դ183 մլրդ: Սակայն վերջին շրջանում կառավարությունն ավելացրել է և՛ ծախսերը, և՛ եկամուտները:
Այսպես՝ եկամտային մասը ավելացվել է Դ17 մլրդ-ով: Ծախսային մասի ավելացման հստակ չափաքանակները դեռ հրապարակված չեն։ Սակայն ենթադրում ենք, որ բյուջեի դեֆիցիտը կհասցվի մինչև Դ220 մլրդ-ի կամ ՀՆԱ-ի մոտ 6.9%-ին՝ նախապես ծրագրավորված 5.7%-ի փոխարեն:
Նշենք, որ 2009թ. դեֆիցիտն ակնկալվում է ՀՆԱ-ի 6.8%-ի սահմաններում: Այսինքն՝ թույլ է տրվում դեֆիցիտի աճ:
Սա սկզբունքային պահ է, քանի որ մինչ այդ հայտարարվում էր, որ Հայաստանը սկսած 2010թ. իրականացնելու է դեֆիցիտի նվազեցման քաղաքականություն: Սակայն միառժամանակ կառավարությունը ստիպված է հետաձգել դեֆիցիտի նվազման ծրագրերը:
"Ռենեսա" ՓԲԸ Ներդրումային Ընկերություն։
Հայաստանի Հանրապետություն, ք.Երևան, Վարդանանց 16
Հեռ/Ֆաքս։ 54-83-83, 54-83-87, 54-87-87, էլ.փոստ։ info@renesa.am