ARM ENG            Renesa home Contact Us Site Map
09 / 12 / 09

2009 թ. դեկտեմբերի 8-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով այն 5.00%:
2009 թ. նոյեմբերին հոկտեմբերի նկատմամբ արձանագրվել է 1.2% գնաճ, որի պարագայում 12-ամսյա գնաճի ցուցանիշը կազմել է 4.6%` նախորդ ամսվա նույն ցուցանիշի նկատմամբ ավելանալով 1.1 տոկոսային կետով:
ԿԲ խորհուրդը փաստեց, որ համաշխարհային տնտեսության վերականգնման միտումների ներքո արտաքին հատվածից փոխանցվող գնաճային ճնշումները ընթացիկ ժամանակահատվածում ուժգնացել են` պայմանավորվելով հանքահումքային և հիմնական պարենային ապրանքների միջազգային գների աճի սպասվածից ավելի արագ տեմպերով: Միաժամանակ, ներքին տնտեսական ակտիվության և համախառն պահանջարկի աստիճանական վերականգնման պայմաններում ակնկալվում են լրացուցիչ գնաճային ճնշումներ:
Պահպանվող տնտեսական անկման և համախառն պահանջարկի վերականգնման տեմպերի անորոշությունների պարագայում Խորհուրդը դեռևս ձեռնպահ է մնում անցում կատարել դրամավարկային պայմանների խստացման քաղաքականության:
"Ռենեսա" ՓԲԸ Ներդրումային Ընկերություն։
Հայաստանի Հանրապետություն, ք.Երևան, Վարդանանց 16
Հեռ/Ֆաքս։ 54-83-83, 54-83-87, 54-87-87, էլ.փոստ։ info@renesa.am