ARM ENG            Renesa home Contact Us Site Map
21 / 01 / 10

2010 թ. հունվարի 20-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.50 տոկոսային կետով՝ սահմանելով այն 5.50%:
2009 թ. դեկտեմբերին նոյեմբերի նկատմամբ արձանագրվել է շուրջ 2% գնաճ, որի պարագայում 12-ամսյա գնաճի ցուցանիշը կազմել է 6.5%` գերազանցելով նպատակային միջակայքի վերին սահմանը 1.0 տոկոսային կետով:
ԿԲ խորհուրդը փաստեց, որ համաշխարհային տնտեսության վերականգնման միտումների ներքո արտաքին հատվածից փոխանցվող գնաճային ճնշումները ուժգնանում են` պայմանավորվելով հանքահումքային և հիմնական պարենային ապրանքների միջազգային գների աճի սպասվածից ավելի արագ տեմպերով: Միաժամանակ, ներքին տնտեսական ակտիվության և ամբողջական պահանջարկի աստիճանական վերականգնումը ևս շարունակում են ավելացնել ընդհանուր գնաճային ֆոնը:
Խորհուրդը գտնում է, որ գնաճի նշված միտումների շարունակման և տնտեսական ակտիվության վերականգնման սպասումների ներքո բարձր գնաճային միջավայրը կպահպանվի նաև կանխատեսվող հորիզոնում, որի պայմաններում կարևորվում է դրամավարկային քաղաքականության աստիճանական կոշտացումը:
"Ռենեսա" ՓԲԸ Ներդրումային Ընկերություն։
Հայաստանի Հանրապետություն, ք.Երևան, Վարդանանց 16
Հեռ/Ֆաքս։ 54-83-83, 54-83-87, 54-87-87, էլ.փոստ։ info@renesa.am