ARM ENG            Renesa home Contact Us Site Map
05 / 02 / 10

Հոդվածում մասնավորապես ասվում է .« Հայաստանում 2007թ. գործում էին մոտ 20 նման ընկերություններ, սակայն արժեթղթերի շուկայի մասին նոր օրենքի ընդունումից հետո նրանց մեծ մասը շուկայից դուրս մղվեց, քանի որ օրենքը խստացրել է ոլորտի կարգավորումը: Ներկայում, ըստ ԿԲ տեղեկատվությանՀայստանում գործում է 9 ներդրունային ընկերություն:
Ներդրումային ընկերություններից խոշորագույնների տարեկան շրջանառությունը գերազանցում է Դ20 մլրդ-ը: Սա վկայում է այն մասին, որ ներդրումային բիզնեսը, ընդհանուր առմամբ, կայացած է: Ակտիվներով և շահույթների չափով խոշորագույնը «Ռենեսան» է, իսկ ընդհանուր կապիտալով՝ «Արմենբրոկը»:
Հայաստանի արժեթղթերի շուկան, չնայած գործադրած ջանքերին, դեռևս տեղապտույտի մեջ է: Ինստիտուցիոնալ առումով ամեն ինչ կարգին է՝ ունենք բոլոր այն ենթակառուցվածքները, որոնք բավարար են շուկան ակտիվացնելու համար, սակայն հասարակությունը և գործարար շրջանակների մեծ մասը սովոր չեն գործ ունենալ արժեթղթերի հետ:
Ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում հայկական ներդրումային ընկերությունների մի մասը կրել է վնասներ, մեծ մասամբ՝ կապված արտարժութային ռիսկերի հետ: Սակայն նրանց մեծ մասը, այնուամենայնիվ, տարին փակել է շահույթով: Առայժմ արժեթղթերի շուկայի գրավչությունը պահպանվում է առավելապես շնորհիվ պետական պարտատոմսերի, որոնք աչքի են ընկնում և՛ իրենց բարձր իրացվելիությամբ, և՛ կորպորատիվ պարտատոմսերի հետ մրցունակ տոկոսադրույքներով:»
"Ռենեսա" ՓԲԸ Ներդրումային Ընկերություն։
Հայաստանի Հանրապետություն, ք.Երևան, Վարդանանց 16
Հեռ/Ֆաքս։ 54-83-83, 54-83-87, 54-87-87, էլ.փոստ։ info@renesa.am