ARM ENG            Renesa home Contact Us Site Map
16 / 02 / 10

2010 թ. փետրվարի 16-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով այն 6.0%:
2010 թ. հունվարին դեկտեմբերի նկատմամբ արձանագրվել է շուրջ 1.7% գնաճ, որի պարագայում 12-ամսյա գնաճի ցուցանիշը կազմել է 7.0%` գերազանցելով նպատակային միջակայքի վերին սահմանը 1.5 տոկոսային կետով:
Հանքահումքային ու հիմնական պարենային ապրանքների միջազգային գների աճը, ինչպես նաև ընդլայնողական հարկաբյուջետային քաղաքականությամբ պայմանավորված ամբողջական պահանջարկի աստիճանական վերականգնումը նպաստում են առկա գնաճային միջավայրի պահպանմանը: Թեև կանխատեսվող հորիզոնում 12-ամսյա գնաճը գերազանցելու է նպատակային թիրախը, նախորդ տարվա գնաճային զարգացումներով պայմանավորված, 2010 թ. առաջին եռամսյակում իր բարձրակետին հասնելուց հետո այն հետագայում որոշակիորեն նվազելու է:
Գնաճի վերոնշյալ միտումների ներքո դրամավարկային քաղաքականության աստիճանական կոշտացմամբ ԿԲ խորհուրդը նպատակ ունի աստիճանաբար նվազեցնել կանխատեսվող հորիզոնում գնաճի շեղումները նպատակային թիրախից:
"Ռենեսա" ՓԲԸ Ներդրումային Ընկերություն։
Հայաստանի Հանրապետություն, ք.Երևան, Վարդանանց 16
Հեռ/Ֆաքս։ 54-83-83, 54-83-87, 54-87-87, էլ.փոստ։ info@renesa.am