ARM ENG            Renesa home Contact Us Site Map
28 / 12 / 12

Հայաստանում 2012թ.–ին 3,2 տոկոսանոց գնաճ է գրանցվել, ուրբաթ ամանորյա ընդունելության ժամանակ հայտնեց Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը։

«Համատեղ ջանքերով մեզ հաջողվեց կայունացնել գնաճը նախատեսված միջակայքի սահմաններում` նպատակաուղղված քաղաքականության և հասարակության մեջ գնաճային սպասումների նվազման շնորհիվ»,– ասաց նա։

Ջավադյանն ընդգծեց, որ վերջին տասը տարիների ընթացքում գնաճի նպատակային ցուցանիշի թիրախայնության ռազմավարություն իրականացնող զարգացող երկրների շրջանում Հայաստանի փորձը լավագույններից մեկն է ճանաչվել։

«Ավելին, Արժույթի միջազգային հիմնադրամը գնաճի կառավարման հայկական փորձի կիրառումը որպես զարգացող երկրների համար օրինակ է դիտում»,– նշեց նա։

Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, դեկտեմբերին, 2011թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում գնաճը գրանցվել է 3,2 տոկոսի չափով, ինչը հիմնականում պայմանավորված է 5,7 տոկոսի չափով ոչ պարենային ապրանքների և ծառայությունների ոլորտի սակագների 2,1 տոկոսանոց աճով։

Պետբյուջեի համաձայն, Հայաստանում գնաճը 2012թ.–ին նախատեսված է 4 տոկոս (±1,5%) մակարդակում
"Ռենեսա" ՓԲԸ Ներդրումային Ընկերություն։
Հայաստանի Հանրապետություն, ք.Երևան, Վարդանանց 16
Հեռ/Ֆաքս։ 54-83-83, 54-83-87, 54-87-87, էլ.փոստ։ info@renesa.am