ARM ENG            Renesa home Contact Us Site Map
08 / 02 / 13

ՀՀ կառավարության ընթացիկ պարտքը այս տարի 208.3 մլրդ դրամ է, 2014-ին այն մի փոքր կնվազի և կկազմի 207.2 մլրդ դրամ, իսկ 2015-ին կաճի ու կհասնի 213.2 մլրդ դրամի: Թեև կառավարության պարտքը առաջիկա 3 տարում աճելու է, սակայն 2013-2015թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով կառավարությունը նախատեսում է արտաքին պարտքը նվազեցնել: Այսպես. 2013-ին այն կկազմի 87.9 մլրդ դրամ, 2014-ին՝ 76.4 մլրդ դրամ, իսկ 2015-ին՝ 69.4 մլրդ դրամ: Այսինքն` արտաքին պարտքը նվազելու է նաև ներքին պարտքի ավելացման հաշվին:

Չնայած արտաքին պարտքը նվազելու է, սակայն դրա սպասարկման ծախսերն ավելանալու են՝ 2013-ին կազմելով 21.6 մլրդ դրամ, 2013-ին` 22.2 մլրդ դրամ, 2015-ին` 22.9 մլրդ դրամ, միաժամանակ նվազելու են մարման ծախսերը՝ համապատասխանաբար 66.3 մլրդ դրամ, 54.2 մլրդ դրամ, 46.5 մլրդ դրամ:

Հայաստանում ևս ճգնաժամային և հետճգնաժամային տարիների ընթացքում արտաքին պետական պարտքը կտրուկ աճեց` 2009-ին կազմելով ՀՆԱ-ի 35.7 տոկոսը, իսկ 2010 և 2011 թվականներին համապատասխանաբար 34.7 և 36.4 տոկոսը

Հավելենք, որ կանխատեսումային փոխարժեքների համեմատությամբ ԱՄՆ դոլարի նկատմամբ SDR-ի, EUR-ի, JPY-ի փոխարժեքների 1% շեղումը միջին հաշվով կփոփոխի ՀՀ կառավարության արտաքին պարտքը 23.5 մլն ԱՄՆ դոլարով
"Ռենեսա" ՓԲԸ Ներդրումային Ընկերություն։
Հայաստանի Հանրապետություն, ք.Երևան, Վարդանանց 16
Հեռ/Ֆաքս։ 54-83-83, 54-83-87, 54-87-87, էլ.փոստ։ info@renesa.am