ARM ENG            Renesa home Contact Us Site Map
15 / 03 / 13

Հայաստանի ներդրումային ընկերությունների ակտիվները 2013թ.–ի հունվարին, 2012թ.–ի դեկտեմբերի համեմատ, աճել են 5%–ով` կազմելով 24,8 մլրդ դրամ, տեղեկացվում է ՀՀ ԿԲ ամենամսյա տեղեկատվական տեղեկագրում։
Միաժամանակ ներդրումային ընկերությունների ընդհանուր կապիտալը 2013թ.–ի հունվարի վերջին կազմել է 3,8 մլրդ դրամ` անցյալ տարվա դեկտեմբերի համեմատ կրճատվելով 0,8 տոկոսով։

Միաժամանակ ներդրումային ընկերությունների չտեղաբաշխված շահույթը հունվարի վերջին կազմել է 664,5 մլն դրամ` դեկտեմբերի վերջին գրանցված 616,6 մլն դրամի դիմաց (7,8% աճ)։

Ինչպես նշվում է տեղեկագրում, Հայաստանի արժեթղթերի շուկայում արժեթղթերի առուվաճառքով իրականացված գործարքների ծավալը հունվարին, դեկտեմբերի համեմատ, աճել է 6,6 տոկոսով` կազմելով 26,8 մլրդ դրամ։

Միաժամանակ կորպորատիվ պարտատոմսերով գործարքների ծավալը հունվարին կրճատվել է 81,8 տոկոսով` կազմելով 84,7 մլրդ դրամ, իսկ բաժնետոմսերի առուվաճառքի գործարքների ծավալն աճել է 2,1 անգամ` կազմելով 761 մլն դրամ։

Պետական պարտատոմսերով գործարքները հունվարին նույնպես կրճատվել են 69,1 տոկոսով` կազմելով 1,7 մլրդ դրամ։ Հատկանշական է, որ Ռեպո պայմանագրերով գործարքները հաշվետու ժամանակահատվածում կազմել են 24,2 մլրդ դրամ` դեկտեմբերին գրանցված 18,6 մլրդ դրամի դիմաց (29,8% աճ)։

ԿԲ–ի համաձայն` Հայաստանի արժեթղթերի շուկայում գործարքների ընդհանուր ծավալում 2013թ.–ի հունվարին շրջանառության առավելագույն մասնաբաժինը բաժին է ընկել Ռեպո պայմանագրերով իրականացված գործարքներին` պետական պարտատոմսերի 90,3 տոկոսը կազմել են արժեթղթերի ընդհանուր շրջանառության 6,5 տոկոսը։ Բաժնետոմսերով իրականացված գործարքների մասնաբաժինը կազմել է ընդհանուր ծավալի 2,8 տոկոսը, իսկ կորպորատիվ արժեթղթերինը` 0,3 տոկոս։
"Ռենեսա" ՓԲԸ Ներդրումային Ընկերություն։
Հայաստանի Հանրապետություն, ք.Երևան, Վարդանանց 16
Հեռ/Ֆաքս։ 54-83-83, 54-83-87, 54-87-87, էլ.փոստ։ info@renesa.am