ARM ENG            Renesa home Contact Us Site Map
01 / 07 / 13

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ ԲԲԸ Գործադիր տնօրենի Որոշմամբ 28.06.2013թ. «ՌԵՆԵՍԱ» ՓԲԸ-ին շնորհվել է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ նոր թողարկման անվանական արժեկտրոնային պարտատոմսերը մարքեթմեյքերի կարգավիճակ:

2013թ.-ի հունիսի 28-ից ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի կողմից թողարկված անվանական արժեկտրոնային պարտատոմսերը ցուցակվել և ընդգրկվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի պարտատոմսերի երկրորդային (Bbond) ցուցակում, ինչպես նաև ցուցակման պահից թույլատրվում են նշված պարտատոմսերով հասցեական առևտուրը և ռեպո գործարքների կնքումը:

Ընկերության պարտատոմսերի այս թողարկումը ներառում է 40,000 անվանական, ոչ փաստաթղթային, արժեկտրոնային պարտատոմս` 25 ԱՄՆ դոլար անվանական արժեքով, 8.5% տարեկան տոկոսադրույքով և 36 ամիս շրջանառության ժամկետով: Պարտատոմսերը բորսայում կշրջանառվեն ARBKB6 բորսայական հապավմամբ:
"Ռենեսա" ՓԲԸ Ներդրումային Ընկերություն։
Հայաստանի Հանրապետություն, ք.Երևան, Վարդանանց 16
Հեռ/Ֆաքս։ 54-83-83, 54-83-87, 54-87-87, էլ.փոստ։ info@renesa.am