ARM ENG            Renesa home Contact Us Site Map
27 / 06 / 14

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ի Գլխավոր տնօրենի 2014թ-ի հունիսի 26-ի N ՇՍ-001-06/14 որոշմամբ «Ռենեսա» ՓԲԸ-ին շնորհվել է «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ-ի կողմից թողարկված անվանական արժեկտրոնային պարտատոմսերի (հապավում` ARBKB8) շուկա ստեղծողի կարգավիճակ:

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ ութերորդ թողարկման պարտատոմսերն հունիսի 26-ին ցուցակվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ ֆոնդային բորսայում: Պարտատոմսերն ազատ շրջանառվելու են երկրորդային շուկայում, և ցանկացած անձ կարող է բորսայի անդամ հանդիսացող ներդրումային ընկերությունների միջոցով ձեռք բերել դրանք:

Ութերորդ թողարկման մեկ պարտատոմսի անվանական արժեքն է 25 ԱՄՆ դոլար, տարեկան տոկոսադրույքը 8% եւ շրջանառության ժամկետը 48 ամիս: Արժեկտրոնների վճարումները կիրականացվեն եռամսյակը մեկ անգամ։
"Ռենեսա" ՓԲԸ Ներդրումային Ընկերություն։
Հայաստանի Հանրապետություն, ք.Երևան, Վարդանանց 16
Հեռ/Ֆաքս։ 54-83-83, 54-83-87, 54-87-87, էլ.փոստ։ info@renesa.am