ARM ENG            Renesa home Contact Us Site Map
09 / 11 / 15

Տեղեկացնում ենք Ձեզ, որ սույն թվականի նոյեմբերի 17-ին «ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն նախատեսում է իրականացնել անվանական արժեկտրոնային պարտատոմսերի թողարկում:
«ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ունիվերսալ վարկային կազմակերպությունը իր հաճախորդներին տարբեր ոլորտներում ֆինանսական ծառայություններ մատուցող, Հայաստանի ֆինանսական շուկայում ակտիվ գործունեություն ծավալող և աճի կայուն դինամիկա ունեցող ընկերություններից մեկն է, որը ակտիվների մեծությամբ մտնում է 5 խոշոր մասնավոր վարկային ընկերությունների մեջ:
«ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ունիվերսալ վարկային կազմակերպությունը ՀՀ ֆինանսական շուկայում գործող մասնավոր վարկային կազմակերպություններից առաջինն է, որն իր ծառայությունների նկատմամբ աճող պահանջարկը բավարարելու նպատակով իրականացնում է պարտատոմսերի հրապարակային տեղաբաշխում: Պարտատոմսերը կարող են ձեռք բերել ինչպես ֆիզիկական անձինք, այնպես էլ անհատ ձեռնարկատերերն ու իրավաբանական անձինք: Այս կերպ «ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն հնարավորություն է ընձեռում իրականացնել փոխշահավետ ներդրում և առավել արդյունավետ տեղաբաշխել ֆինանսական միջոցները: Ընկերության պարտատոմսերի թողարկման և տեղաբաշխման արդյունքում ներգրավված միջոցները օգտագործվելու են ֆինանսական ծառայությունների ծավալների ընդլայնման, այդ թվում՝ նոր վարկատեսակների մշակման ու ներդրման, ինպես նաև կազմակերպության գործունեության աշխարհագրությունը մեծացնելու ուղղությամբ:
Ընկերությունը պարտատոմսերի տեղաբաշխումը իրականացնելու է երկու արժույթով: Առաջին տրանշով կտեղաբաշխվի 10.000 հատ անվանական արժեկտրոնային պարտատոմս՝ 1,000,000 ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով, մեկ պարտատոմսի 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով, 9.5% տարեկան ֆիքսված տոկոսադրույքով և 24 ամիս շրջանառության ժամկետով: Երկրորդ տրանշով՝ կտեղաբաշխվի ևս 10,000 հատ անվանական արժեկտրոնային պարտատոմս՝ 100,000,000 ՀՀ դրամ ծավալով, մեկ պարտատոմսի 10,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, 15% տարեկան ֆիքսված տոկոսադրույքով և 12 ամիս շրջանառության ժամկետով:
Թողարկվող պարտատոմսերի տեղաբաշխումը կիրականացվի «ՌԵՆԵՍԱ» ՓԲԸ ներդրումային ընկերության միջոցով: Այն հանդիսանում է ՀՀ ֆինանսական շուկայում ներդրումային ծառայություններ մատուցող առաջատար ընկերություններից մեկը, որը նաև կիրականացնի տվյալ արժեթղթերի ամենօրյա գնանշումներ «NASDAQ OMX Armenia» ֆոնդային բորսայում՝ պարտատոմսերի իրացվելիությունը ապահովելու նպատակով:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ «ՌԵՆԵՍԱ» ՓԲԸ ներդրումային ընկերության կայքի «Նորություններ» բաժնի «Տեղաբաշխում» էջում:
"Ռենեսա" ՓԲԸ Ներդրումային Ընկերություն։
Հայաստանի Հանրապետություն, ք.Երևան, Վարդանանց 16
Հեռ/Ֆաքս։ 54-83-83, 54-83-87, 54-87-87, էլ.փոստ։ info@renesa.am