ARM ENG            Renesa home Contact Us Site Map
04 / 11 / 16

2016 թվականի նոյեմբերի 24-ին «ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն նախատեսում է իրականացնել անվանական արժեկտրոնային դոլարային և դրամային պարտատոմսերի հերթական թողարկումը և տեղաբաշխումը երկու տրանշով՝

• առաջին տրանշով կտեղաբաշխվի 1,000,000 (մեկ միլիոն) ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով, 9 (ինը) % տարեկան արժեկտրոնային եկամտաբերությամբ, 3 տարի շրջանառության ժամկետով, 100 (մեկ հարյուր) ԱՄՆ դոլար անվանական արժեքով 10,000 (տասը հազար) հատ անվանական արժեկտրոնայյին, ոչ փաստաթղթային պարտատոմսեր: Տեղաբաշխման ժամանակ ուղղորդիչ նվազագույն գինը սահմանվում է 100.00 (մեկ հարյուր) ԱՄՆ դոլար, որից ցածր գնով պարտատոմսերի տեղաբաշխման ընթացքում ներկայացվող հայտերը չեն բավարարվելու,

• երկրորդ տրանշով կտեղաբաշխվի 200,000,000 (երկու հարյուր միլիոն) ՀՀ դրամ ընդհանուր ծավալով, 14 (տասնչորս) % տարեկան արժեկտրոնային եկամտաբերությամբ, 2 տարի շրջանառության ժամկետով, 10,000 (տասը հազար) ՀՀ դրամ անվանական արժեքով 20,000 (քսան հազար) հատ անվանական արժեկտրոնայյին, ոչ փաստաթղթային պարտատոմսեր: Տեղաբաշխման ժամանակ դրամային պարտատոմսերի ուղղորդիչ նվազագույն գինը սահմանվում է 10,000 (տասը հազար) ՀՀ դրամ, որից ցածր գնով պարտատոմսերի տեղաբաշխման ընթացքում ներկայացվող հայտերը չեն բավարարվելու:


Մանրամասներին կարող եք ծանոթանալ «ՌԵՆԵՍԱ» ՓԲԸ ներդրումային ընկերության կայքի «Նորություններ» բաժնի «Տեղաբաշխում 2» էջում:
"Ռենեսա" ՓԲԸ Ներդրումային Ընկերություն։
Հայաստանի Հանրապետություն, ք.Երևան, Վարդանանց 16
Հեռ/Ֆաքս։ 54-83-83, 54-83-87, 54-87-87, էլ.փոստ։ info@renesa.am