ՍԱԿԱԳՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳ
·
· Սակագինը գանձվում է տվյալ գործարքի ամբողջ գումարի դրամային արտահայտության նկատմամբª նշված տոկոսի կիրառմամբ:
· Սահմանված սակագները կիրառվում են միևնույն սահմանաչափերով և գնման և վաճառքի գործարքների դեպքում:
· Սակագինը սահմանվում է հաճախորդի յուրաքանչյուր հանձնարարականի համար
· Ընկերության կողմից գանձվող սակագնի նվազագույն չափը չի կարող պակաս լինել ª
ü տեղական շուկաների համար 5. 000 ՀՀ դրամից
ü արտասահմանյան շուկաների համար 20.000 ՀՀ դրամից
· Ֆոնդային բորսաներում սահմանված գնվող/վաճառվող արժեթղթերի նվազագույն ծավալային սահմանափակումները տարածվում են նաև հաճախորդների հանձնարարականների վրա:
· Արտարժութային գործարքների դեպքում սակագները գանձվում են ՀՀ դրամով՝ հաշվարկված գործարքի կատարման օրվան նախորդող աշխատանքային օրվա դրությամբ ՀՀ ԿԲ-ի կողմից հրապարակված տվյալ արժույթների միջին փոխարժեքներով:
· Ընկերության Սակագները չեն ներառում այլ կազմակերպությունների (առևտրային համակարգերի, կարգավորվող շուկայի օպերատորների, դեպոզիտարիաների, հաշվի օպերատորների, ռեեստրավարների, պահառոների, հաշվարկային գործակալների և այլն) կողմից գանձվող միջնորդավճարները: