Բաժնետիրական կապիտալի ներգրավում
Միջազգային ներդրումային ֆոնդերի, բանկերի, խոշոր ընկերությունների և անհատ ներդրողների հետ կայուն գործնական հարաբերությունները Ընկերությանը տալիս են լայն հնարավորություններ ցանկացած ձևի բաժնետիրական կապիտալի ներգրավման հետ կապված գործարքների իրականացման ժամանակ հաճախորդների շահերի ներկայացման տեսանկյունից:
Կապիտալի ներգրավնան շուկայում բաժնետոմսերի հրապարակային տեղաբաշխման միջացով նոր ներդրողների ներգրավումը կարևորելով` Ընկերությունը առաջարկում է
- տեղական և միջազգային շուկաներում բաժնետոմսերի հրապարակային տեղաբաշխում (IPO)
- նոր թողարկված բաժնետոմսերի տեղաբաշխման ճանապարհով ռազմավարական/ ֆինանսական ներդրողների ներգրավում
- կապիտալի ներգրավում այլ ձևով
Կապիտալի հրապարակային շուկայում բաժնետիրական կապիտալի ներգրավման ծառայությունները ներառում են պոտենցիալ ներդրողների հետ բանակցություններ, գործարքի պարամետրերի մշակում (այդ թվում առևտրային հարթակի և տեղաբաշխման կանոնների ընտրություն), տեղաբաշխման համար անհրաժեշտ տեղեկատվական հուշագրերի և այլ փաստաթղթերի կազմում, տեղաբաշխման շնորհանդեսների անցկացում, երկրորդային շուկայում բաժնետոմսերի երկկողմանի գնանշման ապահովում,թողարկողների համար երկրորդային շուկայի կանոնավոր վերլուծության ապահովում:
Բացի այդ ընկերությունը առաջարկում է նաև ընկերությունների բաժնետոմսերի մասնավոր տեղաբաշխում կազմակերպելու ծառայություններ: Մասնավոր տեղաբաշխումը հանդիսանում է կապիտալի ներգրավման համեմատաբար էժան տարբերակներից մեկը և ենթադրում է ավելի մեղմ պահանջներ տեղեկատվության բացահայտման տեսանկյունից: Մեր կարծիքով այս ուղղությունը հադիսանում է առավել գերակայողներից մեկը,որովհետև շատ հաճախ մասնավոր տեղաբաշխումը հանդիսանում է նախապատրաստական փուլ IPO-ի համար և թույլ է տալիս մեծացնել թողարկողի արժեթղթերի ներդրումային գրավչությունը: