Պարտքային կապիտալի ներգրավում
Ընկերությունը իր հաճախորդների համար պարտքային ֆինանսավորում ներգրավելու նպատակով մշակում է շուկա դուրս գալու օպտիմալ ռազմավարություն, ապահովում է ֆինանսական գործիքների ընտրության հնարավորություն.
- դրամային պարտատոմսեր
- բանկային վարկեր
- մուրհակային ծրագրեր
- այլ գործիքներ
Հաճախորդների մեծ բազան և թղթակից բանկերի ցանցը հանդիսանում են փոխառությունների հաջող տեղաբաշխման գրավականը շուկայական ներդրողների միջև:
Ընկերությունը իր հաճախորդներին ապահովում է պրոֆեսիոնալ մարքեթինգ, պարտքային արժեթղթերի տեղաբաշխում` առավելագույն շահավետ պայմաններով, բարեխիղճ վարկային պատմության ձևավորում` նպատակ հետապնդելով մեծացնել բաց շուկայում միջոցներ ներգրվելու թողարկողների հնարավորությունները և բարելավել ֆինանասավորման պայմանները ապագայում:
Ընկերությունը առաջարկում է իր հաճախորդներին պարտքային արժեթղթերի թողարկման, տեղաբաշխման և սպասարկման ամբողջական ծառայությունների համալիր և կարող է հանդես գալ որպես`
- թողարկման կազմակերպիչ
- անդերռայթեր (թողարկված պարտատոմսերի տեղաբաշխման ապահովում)
- վճարային գործակալ
- մարքեթ-մեյքեր (երկրորդային շուկայում պարտատոմսերի անընդհատ երկկողմանի գնանշման ապահովում)
Ընկերությունը ապահովում է պարտատոմսերի թողարկման ինֆորմացիոն-անալիտիկ աջակցություն, պոտենցիալ ներդրողների համար կազմակերպում է պարտատոմսերի թողարկման շնորհանդես, ինչպես նաև թողարկողի համար երկրորդային շուկայի կանոնավոր վերլուծություն:
Ընկերությունը իր հաճախորդների համար մշակում է միջազգային կապիտալի շուկա դուրս գալու ռազմավարություն և նման նախագծերի շրջանակներում մատուցում է ֆինանսական խորհրդատուի և լիդ-մենեջերի ծառայություններ:
Պարտքային և ծրագրային ֆինանսավորման ներգրավման համար մեր ընկերությունը առաջարկում է հետևյալ ծառայությունները`
- ընթացիկ ֆինանսական վիճակի վերլուծություն և ընկերության զարգացման ռազմավարություն ֆինանսավորման ներգրավման օպտիմալ տարբերակի որոշման համար
- բանկերի և այլ ֆինանսական հաստատությունների կողմից պահանջվող փաստաթղթերի (բիզնես-պլան, տեխնիկատնտեսական հիմնավորում և այլն) պատրաստման օգնություն
- առավելագույն լավ պայմաններով վարկավորման համար բանակցությունների վարում
Այս բնագավառում մենք ունենք զգալի փորձ, ինչպես նաև լայն և անընդհատ զարգացող հարաբերություններ բանկերի հետ, ինչը հանդիսանում է ֆինանսավորման ներգրավման գործում մեր հաճախորդների հաջողության գրավականը առանձին նախագծերի կամ զարգացման ռազմավարության իրականացման համար: