Ռիսկերի նկարագիր
Սույն նկարագիրը չի սահմանում բոլոր հնարավոր ռիսկերի ամբողջական ցանկն ու նկարագիրը, քանի որ ներդրումային գործությունը կարող է ուղեկցվել նաև այլ ռիսկերով: Հաշվի առնելով այդ հանգամանքը` արժեղթերում ներդրում կատարելու վերաբերյալ որոշում կայացնելիս Դուք պետք է գնահատեք և վերլուծեք ինչպես ներքոհիշյալ թվարկված, այնպես էլ այլ հավանական ռիսկեր և Ձեզ խորհուրդ է տրվում խորությամբ ուսումնասիրել այդ ռիսկերի ազդեցությունը ձեր ներդրումների վրա:
Պետության և քաղաքական ռիսկ - Հավանականություն, որ այն պետությունում, որտեղ գրանցված են կամ պահվում են Ձեր արժեթղթերը, տեղի կունենան իրադարձություններ, որոնք կազդեն տվյալ պետության քաղաքական կամ տնտեսական կայունության վրա, որի արդյունքում Ձեր ներդրումները կարող են կրել էական վնասներ:
Օրենսդրության փոփոխության և իրավական ռիսկ – Հավանականություն, որ պետական իշխանության, շուկաները կարգավորող մարմինների գործունեության և արժեթղթերի շուկան կարգավորող օրենսդրության փոփոխության հետևանքով Դուք կարող կրել էական վնասներ:
Հարկային ռիսկ - Հավանականություն, որ նորմատիվ իրավական դաշտի անկատարությունը կամ փոփոխությունը կարող է հանգեցնել նրան, որ Ձեր արժեթղթերով կատարվող գործառնությունների արդյունքում ստացված հասույթի հարկման չափը կարող է փոփոխվել ի վնաս Ձեզ:
Վճարունակության ռիսկ - Հավանականություն, որ պարտքային արժեթղթի թողարկողը ժամանակին կամ ընդհանրապես կկատարի արժեթղթի և/կամ տոկոսների մարումը:
Իրացվելիության ռիսկ - Հավանականություն, որ կոնկրետ պահին հնարավոր չլինի արժեթուղթը վաճառել կամ վաճառել այնպիսի գնով, որը ոչ էականորեն կտարբերվի այդ արժեթղթերով կատարված վերջին գործարքների գներից:
Գնային և տոկոսային ռիսկ - Հավանականություն, որ Ձեր արժեթղթի շուկայական գինը կամ տոկոսադրույքները կփոխվեն այնպես, որ արդյունքում Դուք վնաս կկրեք:
Արտարժութային ռիսկ - Հավանականություն, որ արտաարժույթի փոխարժեքների փոփոխության արդյունքում ձեր արժեթղթերի գինը` արտահայտված ներդրման արժույթով, կարժեզրկվի:
Պահառության կամ ենթապահառության ռիսկ - Հավանականություն, որ Դուք պահառուի կամ ենթապահառուի (որն իրականցնում է Ձեր արժեթղթերի պահառությունը կամ ենթապահառությունը) անվճարունակության, անփութության կամ անօրինական գործողությունների հետևանքով լրիվ կամ մասնակիորեն կորցնեք այդ արժեթղթերը :
Այլ ռիսկեր – Մենք չենք բացառում նաև, որ որևէ ժամանակահատվածում կախված իրավիճակից կամ այլ անկանխատեսելի հանգամանքներից կարող են ծագել այլ ռիսկային գործոններ, որոնց կանխատեսումը հնարավոր չէ:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ռիսկը շուկայի օբյեկտիվ իրականությունն է, նրանից չի կարելի խուսափել. ուստի Ընկերությունը կարևորում է ռիսկերի կառավարման արդյունավետ համակարգ ունենալու հանգամանքը, որի նպատակն է կանխատեսել և հնարավորինս կանխել և/կամ նվազեցնել Ընկերության և հաճախորդների ռիսկերը` դրանց հետևանքները վերացնելու փոխարեն: Այս առումով Ընկերությունն իրականացնում է ռիսկերի կանխարգելմանն ուղղված համալիր միջոցառումներ: