
- ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
- ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- ՇԱՀԵՐԻ ԲԱԽՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ ԴԵՊՔԵՐԸ
- ՇԱՀԵՐԻ ԲԱԽՄԱՆ ԲԱՑԱՌՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԲԱՆԿԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
- ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ՇԱՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ
- ՇԱՀԵՐԻ ԲԱԽՄԱՆ ԲԱՑԱՌՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ
- ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Սույն ուղեցույցն ուղղված է ապահովելու`
Ընկերության հաճախորդների շահերի գերակայության ապահովումը Ընկերության, Ընկերության աշխատակիցների կամ վերջիններիս և/կամ Ընկերության հետ կապված, ինչպես նաև այլ անձանց անձնական շահերի նկատմամբ,
Շահերի բախման հնարավոր դեպքերի, ինչպես նաև դրանց հետ առնչվող այլ ռիսկերի կանխարգելումն ու բացառումը,
Ընկերության պարտավորությունները` գործելու ազնիվ և անկողմնակալ վերջինիս հաճախորդների և գործընկերների հետ:
Արժեթուղթ` ՀՀ օրենսդրությամբ և գործարար շրջանառության սովորույթներով որպես արժեթուղթ սահմանվող ցանկացած գույքային իրավունք:
Հաճախորդ` ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որի հետ Ընկերությունն ունի գործող ներդրումային ծառայությունների մատուցման գործող պայմանագիր,
Շահերի բախում` ներդրումային ծառայությունների մատուցման շրջանակներում առաջացող հակասություն Ընկերության, Ընկերության աշխատակիցների և/կամ վերջիններիս և/կամ Ընկերության հետ կապված, ինչպես նաև այլ անձանց միջև առաջացող գույքային և/կամ այլ շահերի հակասություն, որի արդյունքում Ընկերության և/կամ բանկի աշխատակիցների գործողությունները կամ անգործությունը առաջացնում են վնասներ կամ այլ ոչ բարենպաստ հետևանքներ Հաճախորդի համար:
3. ՇԱՀԵՐԻ ԲԱԽՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ ԴԵՊՔԵՐԸ
Ներդրումային ծառայությունների մատուցման շրջանակներում առաջացող Շահերի բախման հնարավոր դեպքերը հետևյալն են`
Հաճախորդին շուկայականից ավելի բարձր գնով արժեթղթերի վաճառք Ընկերության, Ընկերության աշխատակիցների կամ վերջիններիս և/կամ Ընկերության հետ կապված, ինչպես նաև այլ անձանց սեփական պորտֆելից` առանց հաշվի առնելու Հաճախորդի ներդրումային նպատակները և Հաճախորդի կողմից Ընկերությանը ներկայացված պատվերում նշված էական պայմանները,
Հաճախորդին պատկանող արժեթղթերի վաճառք շուկայականից ավելի ցածր գնով Ընկերությանը, Ընկերության աշխատակիցներին կամ վերջիններիս և/կամ Ընկերության հետ կապված, ինչպես նաև այլ անձանց,
Հաճախորդի միջոցների ներդրում Ընկերության, Ընկերության աշխատակիցների և/կամ Ընկերության հետ կապված, ինչպես նաև այլ անձանց պատկանող արժեթղթերում,
Հաճախորդին պատկանող արժեթղթերով Ընկերության, Ընկերության աշխատակիցների և/կամ Ընկերության հետ կապված, ինչպես նաև այլ անձանց օգտին իրականացվող այլ գործարքներ շուկայական գներին չհամապատասխանող գներով կամ խախտելով Հաճախորդի ներդրումային նպատակները,
Հաճախորդի վրա ճնշման գործադրում կամ այնպիսի խորհրդատվության մատուցում, որի արդյունքում կնքված գործարքները համապատասխանում են Ընկերության, Ընկերության աշխատակիցների կամ վերջիններիս և/կամ Ընկերության հետ կապված, ինչպես նաև այլ անձանց շահերին,
Մեծ ծավալներով կամ Հաճախորդի շահերին չհամապատասխանող գործարքների կնքում, որը նպատակ է հետապնդում ավելի մեծ ծավալներով միջնորդավճարների և այլ վճարների գանձում Հաճախորդից,
Հաճախորդի միջոցների օգտագործում Ընկերության սեփական առևտրային ռազմավարությունն իրականացնելու նպատակով,
Ընկերությունում համապատասխան հաշիվներում հաշվառվող և ներդրումներ իրականացնելու համար նախատեսված Հաճախորդի միջոցների կանխամտածված պահում` Ընկերության սեփական առևտրային ակտիվ գործառնությունների իրականացման նպատակով,
Էական նշանակություն ունեցող և արժեթղթերի շուկայի գնագոյացման վրա ազդելու հնարավորություն ունեցող` Հաճախորդի կողմից ստացված ծառայողական տեղեկատվության օգտագործում ի շահ Ընկերության, Ընկերության աշխատակիցների կամ վերջիններիս և/կամ Ընկերության հետ կապված անձանց:
Վերոնշյալ դեպքերի ցանկը սպառիչ չէ: Ներդրումային գործունեությունը կարող է ուղեկցվել Շահերի բախման նաև այլ դեպքերով:
4. ՇԱՀԵՐԻ ԲԱԽՄԱՆ ԲԱՑԱՌՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԲԱՆԿԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
Ներդրումային ծառայություններ մատուցելիս Ընկերության համապատասխան իրավասություններ ունեցող աշխատակիցները պարտավոր են`
պահպանել տվյալ ոլորտը կարգավորող ՀՀ օրենսդրության և Ընկերության ներքին կանոնակարգերի պահանջները,
վեր դասել Ընկերության և Ընկերության հաճախորդների շահերը սեփականից և խուսափել այնպիսի գործարքների կնքումից, որոնք կարող են բացասական ազդեցություն ունենալ Հաճախորդի և/կամ Ընկերության շահերի վրա,
ապահովել ներդրողների (հաճախորդների, գործընկերների և շուկայի այլ մասնակիցների) շահերի պաշտպանությունը,
իրենց իրավասությունների շրջանակներում տեղեկացնել անմիջական ղեկավարին ՀՀ օրենսդրության և Ընկերության ներքին ընթացակարգերի հնարավոր խախտումների, ինչպես նաև այն գործառնությունների մասին, որոնց առնչությամբ Ընկերությունը ՀՀ օրենսդրության համաձայն կարող է դիտվել որպես շահագրգիռ անձ:
5. ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ՇԱՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ
Արժեթղթերի շուկայում գործառնություններ իրականացնելիս Ընկերությունը գործում է անկողմնակալության, շիտակության, ճշտապահության և հաճախորդների արժեթղթերով և դրամական միջոցներով իրականացված բոլոր գործարքների վերաբերյալ վերջիններիս պարտադիր տեղեկացման սկզբունքներով: Հաճախորդների պատվերները կատարելիս Ընկերությանը գործում է ելնելով բացառապես Հաճախորդի շահերի պաշտպանությունից: Վերոնշյալ շահերի պաշտպանման նպատակով Ընկերության համապատասխան աշխատակիցները պարտավոր են`
չիրականացնել Հաճախորդի շահերին հակասող գործարքներ, որոնց վերջնական նպատակն է Ընկերության կողմից տվյալ Հաճախորդից գանձվող միջնորդավճարների և այլ վճարների ծավալների մեծացումը,
Հաճախորդի շահերը համարել գերակա Ընկերության շահերի նկատմամբ` հաճախորդի պատվերի համաձայն գործարքներ կնքելիս շահերի բախման հնարավոր դեպքերի ի հայտ գալու ժամանակ,
Հաճախորդների պատվերների համաձայն իրականացվող գործարքներն իրականացնել մասնագիտական բարձր մակարդակով և հնարավոր լավագույն պայմաններով,
կնքել գործարքներ բացառապես Հաճախորդների հետ կնքված բրոքերային ծառայությունների մատուցման պայմանագրով և այդ ծառայությունների մատուցումը կանոնակարգող կանոններով սահմանված կարգով,
գանձել միջնորդավճարներ, համաձայն Ընկերության գործող սակագների:
6. ՇԱՀԵՐԻ ԲԱԽՄԱՆ ԲԱՑԱՌՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ
Ներդրումային գործունեության իրակացման ընթացքում Ընկերության, Ընկերության աշխատակիցների և/կամ Ընկերության հետ կապված, ինչպես նաև այլ անձանց և Հաճախորդների միջև հնարավոր Շահերի բախման բացառման նպատակով Ընկերությունում իրականացվում են հետևյալ միջոցառումները`
Ընկերության աշխատակիցների, Ընկերության հետ կապված, ինչպես նաև այլ անձանց և Հաճախորդների պատվերների հիման վրա գործարքները կնքվում են բացառապես ՀՀ օրենսդրության և Ընկերության ներքին ընթացակարգերով սահմանված կարգով,
Ընկերությունն իրավասու է չկատարել հաճախորդի պատվերը (վերջինիս հնարավորինս շուտ տեղեկացնելու պայմանով), եթե պատվերի կատարումը հակասում է ՀՀ օրենսդրության պահանջներին,
Ընկերության համապատասխան աշխատակիցներին արգելվում է կատարել Ընկերության սեփական գործարքները, նույն էական պայմաններով ներկայացված Ընկերության աշխատակիցների, Ընկերության հետ կապված, ինչպես նաև այլ անձանց կամ հաճախորդի պատվերը մեկ այլ հաճախորդի պատվերից շուտ, բացառությամբ այն դեպքերի, երբ տվյալ գործարքի կատարումը բխում է հաճախորդի շահերից և այն չի խոչնդոտում վերջինիս պատվերի կատարմանը,
Ընկերության աշխատակիցները պարտավոր են անվերապահորեն հետևել ծառայողական տեղեկատվության պահպանման և ստորաբաժանումների միջև տեղեկատվության փոխանակման` ՀՀ օրենսդրությամբ և Ընկերության ներքին ընթացակարգերով սահմանված պահանջներին,
Ընկերությունում առանձնացվել են գործարքի կնքման նպատակով Ընկերության ներկայացված պատվերների ընդունումը և ըստ ստացված հայտի համապատասխան գործարքն իրականացնող ստորաբաժանումների գործառույթները,
Ընկերության աշխատակիցներին արգելվում է Հաճախորդին տրամադրել խորհրդատվություն արժեթղթերի շուկայում գործարքներ կնքելու վերաբերյալ, որը վերջնական նպատակ է հետապնդում Ընկերության շահերին գործարքներ կնքելու համար բարենպաստ պայմանների ստեղծում, կամ որը հակասում է ներդրումային ծառայություններ մատուցող անձանց գործունեության նկատմամբ ՀՀ օրենսդրության պահանջներին,
Ընկերության և Ընկերության հաճախորդների միջև հնարավոր շահերի բախման կանխարգելման նպատակով Ընկերությունը`
մշակել և հաստատել է պատվերների ընդունման և կատարման, ինչպես նաև կնքված գործարքների հաշվառման ընթացակարգեր,
մշակել և հաստատել է առանձին ստորաբաժանումների խնդիրներն ու գործառույթները հստակ սահմանող կանոնակարգեր, և նշված գործառույթների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար պատասխանատվություն կրող անձանց ցուցակը,
Ընկերությունը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում պարտավոր է ներկայացնել հաշվետվություններ Հաճախորդներին վերջիններիս արժեթղթերով և/կամ դրամական միջոցներով իրականացված գործարքների վերաբերյալ: Հաճախորդին ներկայացվող հաշվետվություններում ներառվող տեղեկատվության կազմը սահմանվում է Բրոքերային ծառայությունների մատուցման պայմանագրով, բայց չի կարող պակաս լինել ՀՀ օրենսդրությամբ սահմանված տեղեկատվության կազմից:
Ներդրումային ծառայությունների մատուցման գործընթացում ներգրավված աշխատակիցները պարբերաբար հրահանգավորվում են սույն ընթացակարգով, Ընկերության այլ ներքին ընթացակարգերով, ինչպես նաև ՀՀ օրենսդրությամբ` Շահերի բախման կանխարգելմանն ուղղված միջոցառումների պահպանման նպատակով:
Ընկերության յուրաքանչյուր աշխատակից, որին իր իրավասությունների շրջանակում հայտնի է դարձել ներդրումային ծառայությունների մատուցման ընթացքում ի հայտ եկած կամ հնարավոր շահերի բախման մասին տեղեկատվություն, պարտավոր է տեղեկացնել դրա մասին իր ստորաբաժանման ղեկավարին, որն էլ իր հերթին տեղեկացնում է Ընկերության ներքին աուդիտն իրականացնող ստորաբաժանման ղեկավարին: