RUS    ENG            Renesa home Contact Us Site Map

Սակագների հաշվարկման կարգ

  • Սակագինը գանձվում է տվյալ գործարքի ամբողջ գումարի դրամային արտահայտության նկատմամբ` նշված տոկոսի կիրառմամբ:

  • Սահմանված սակագները կիրառվում են միևնույն սահմանաչափերով և գնման և վաճառքի գործարքների դեպքում:

  • Սակագինը սահմանվում է հաճախորդի յուրաքանչյուր հանձնարարականի համար

  • Ընկերության կողմից գանձվող սակագնի նվազագույն չափը չի կարող պակաս լինել`

    • տեղական շուկաների համար 10. 000 ՀՀ դրամից
    • արտասահմանյան շուկաների համար 25.000 ՀՀ դրամից

  • Ֆոնդային բորսաներում սահմանված գնվող/վաճառվող արժեթղթերի նվազագույն ծավալային սահմանափակումները տարածվում են նաև հաճախորդների հանձնարարականների վրա:

  • Արտարժույթով իրականացված գործարքների դեպքում սակագները գանձվում են ՀՀ դրամով գործարքի կատարման օրը ընկերության կողմից գնանշվող փոխարժեքներով:

  • Սակագները չեն ներառում այլ կազմակերպությունների (առևտրային համակարգերի, բորսաների, դեպոզիտարիաների, պահառուների, ռեեստրավարների և այլն) կողմից գանձվող միջնորդավճարները:

Էջը թարմացվել է` 2009-10-22 07:38:09
Ֆինանսական համակարգի հաշտարար  www.fsm.am
"Ռենեսա" ՓԲԸ Ներդրումային Ընկերություն։
Հայաստանի Հանրապետություն, ք.Երևան, Վարդանանց 16
Հեռ/Ֆաքս։ 54-83-83, 54-83-87, էլ.փոստ։ info@renesa.am