ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ
1. ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
- Հաճախորդներին ներդրումային և այլ ֆինանսական ծառայություններ (հետագայում ծառայություններ) մատուցվում են երկկողմանի պայմանագրերի, ընկերության ներքին կանոնակարգերի և սահմանված սակագների հիման վրա:
- Նույնատիպ գործարքներ կատարելիս հաճախորդի հետ կնքվում է ծառայությունների մատուցման գլխավոր պայմանագիր, իսկ յուրաքանչյուր գործարքի կատարման համար հիմք է հանդիսանում հաճախորդի կողմից Ընկերության գործառնական բաժին ներկայացված պատվերը(հայտը), որը ներառում է տվյալ գործարքի վավերապայմանները:
- Հաճախորդներին ծառայությունների մատուցման պայմանագրերի ժամկետների վերաբերյալ սահմանափակումներ չկան և կարգավորվում են փոխադարձ համաձայնությամբ:
- Ծառայությունների մատուցման պայմանագիրը կարող է հաճախորդի կողմից միակողմանի լուծվել` Ընկերությանը առնվազն 10 օր առաջ տեղեկացնելու և պայմանագրային պարտավորությունները նախապես կատարելու պայմանով: Պայմանագիրը լուծելուց հետո` 3 աշխատանքային օրվա ընթացքում, Ընկերությունը պարտավոր է հաճախորդին փոխանցել վերջինիս պատկանող արժեթղթերն ու դրամական միջոցները:
2. ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- Հաճախորդի` ֆիզիկական անձ լինելու դեպքում ներկայացվում է`
- անձնագրի պատճենը (ներկայացնելով բնօրինակը համեմատելու համար),
- անհրաժեշտության դեպքում` սոցիալական քարտը և այլ փաստաթղթեր ու տեղեկություններ:
- անձնագրի պատճենը (ներկայացնելով բնօրինակը համեմատելու համար),
- Հաճախորդի` իրավաբանական անձ լինելու դեպքում ներկայացվում է
- կանոնադրության, պետական ռեգիստրի վկայականի պատճենները (ներկայացնելով բնօրինակները, համեմատելու համար), իսկ անհրաժեշտության դեպքում այլ փաստաթղթեր ու տեղեկություններ,
- իրավաբանական անձի լիազորված ներկայացուցիչների ստորագրության նմուշները (նոտարական վավերացմամբ),
- իրավաբանական անձի անունից հանձնարարականները ներկայացնելու, ինչպես նաև հաշվետվությունները և քաղվածքները ստանալու իրավասություն ունեցող անձի լիազորությունը հաստատող փաստաթուղթը:
- կանոնադրության, պետական ռեգիստրի վկայականի պատճենները (ներկայացնելով բնօրինակները, համեմատելու համար), իսկ անհրաժեշտության դեպքում այլ փաստաթղթեր ու տեղեկություններ,
3. ՊԱՏՎԵՐ (ՀԱՅՏ)
- Հաճախորդի արժեթղթերով և/կամ դրամական միջոցներով գործարքների կնքման համար հիմք է հանդիսանում ծառայությունների մատուցման գլխավոր պայմանագիրը և հաճախորդի կողմից Ընկերության գործառնական բաժին ներկայացված պատվերը (հայտը) : Վերջինս ներկայացված է համարվում, եթե այն ուղարկվել է փոստով (էլ.փոստով), ֆաքսով կամ ներկայացվել է առձեռն (առանձին դեպքերում հաճախորդի համար կարող է սահմանվել պատվեր (հայտ) ներկայացնելու այլ եղանակ): Պատվերում (հայտում) ներառվող տեղեկությունների փոփոխության դեպքում հաճախորդը պարտավոր է մինչև Ընկերության կողմից տվյալ պատվերով գործարքի կնքումը նոր, փոփոխված տեղեկություններ պարունակող պատվերը (հայտը) ներկայացնել գործառնական բաժին:
- Ընկերության հաճախորդների կողմից ներկայացված պատվերները ենթակա են առաջնահերթ կատարման Ընկերության դիլերային հայտերի նկատմամբ:
- Ֆոնդային բորսաներում Ընկերության կողմից գործարքները կնքվում և կատարվում են ֆոնդային բորսայի կողմից սահմանված կանոններին համապատասխան: Արտաբորսայական գործարքներն Ընկերության կողմից կատարվում են արժեթղթերի շուկան կարգավորող ՀՀ օրենսդրության և Ընկերության ու հաճախորդի միջև կնքված պայմանագրերի պայմանների համաձայն:
4. ՎՃԱՐՈՒՄՆԵՐ
- Կնքված գործարքների փոխադարձ հաշվարկները իրականացվում են պայմանգրում, պատվերում (հայտում) նշված ժամկետում փոխանցումով բանկային հաշիվներին կամ կանխիկ:
Հաճախորդի հետ գործառնություններ իրականացնելիս Ընկերությունը գործում է անկողմնակալության, շիտակության, ճշտապահության և հաճախորդների արժեթղթերով և դրամական միջոցներով իրականացված բոլոր գործարքների վերաբերյալ վերջիններիս պարտադիր տեղեկացման սկզբունքներով: Հաճախորդների պատվերները կատարելիս Ընկերությանը գործում է ելնելով բացառապես Հաճախորդի շահերի պաշտպանությունից:
Ընկերության կողմից հաճախորդներին առառաջարկվող ծառայությունների մատուցումը սահմանվում, կարգավորվում և կանոնակարգվում է նաև համաձայն
- Ընկերության հաճախորդներին մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող սակագնային սանդղակի
- Իրականացվող գործարքների արդյունքում հնարավոր շահերի բախման բացառմանն ու կանխարգելմանն ուղղված միջոցառումների իրականացման ուղեցույցի
- Հաճախորդների բողոք-պահանջների քննության գործընթացը կարգավորող ընթացակարգի
- Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին կանոնակարգի
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` պատվերում նշված պայմաններին համապատասխան գործարքների կատարման դեպքում արժեթղթերում ներդրման հետ կապված ՌԻՍԿԸ ԿՐՈՒՄ Է ՀԱՃԱԽՈՐԴԸ: Ընկերությունը ՉԻ ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼՈՒ հաճախորդի վնասները, եթե դրանք չեն պատճառվել ընկերության կողմից անբարեխիղճ վարքագծի արդյունքում:
Հաճախորդի կողմից պարտավորությունները չկատարելու, ժամանակին չկատարելու կամ թերի կատարելու դեպքում հաճախորդի նկատմամբ կիրառվում են պայմանագրից բխող պատասխանատվության միջոցները
Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել . հեռ` (374 10) 54 83 83,54 83 87