ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
13 / 05 / 09
2009 թ. մայիսի 12-ի նիստում ԿԲ խորհուրդը, ձևավորված և սպասվող մակրոմիջավայրի ներկա պայմաններում նպատակահարմար գտավ շարունակել գների կայունության և տնտեսության խթանման խնդիրների արդյունավետ համադրումից բխող ընդլայնողական դրամավարկային քաղաքականության իրականացումը` տոկոսադրույքների աստիճանական նվազեցման և ծավալային ընդլայնման համակցման միջոցով և իջեցրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով այն 7.25%: