ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
18 / 05 / 09
ՀՀ Կենտրոնական բանկը մայիսի 15-ին հրապարակել է 2009թ.-ի երկրորդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագիրը , ըստ որի 2009թ.-ին սպասվում է ՀՆԱ-ի 5.8% անկում: Նշենք ,որ ԱՄՀ-ն իր վերջին զեկույցում կանխատեսել էր ընդամենը 5% անկում: Սակայն երկու դեպքում էլ կանխատեսման հիմքում ընկած են առաջին եռամսյակի արդյունքները, ինչը արդեն հնություն է հաղորդում դրանց, և ակնհայտ է որ ապրիլի վիճակագրական տվյալները հրապարակելվուց հետո կանխատեսումները հնարավոր է փոփոխվեն: