ENG            Renesa home Contact Us Site Map

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

17 / 02 / 10

Երեկ Երևանում տեղի ունեցել ՎԶԵԲ-ի «Անցումային շրջանի զեկույցի» շնորհանդեսը: ՎԶԵԲ-ը ողջունում է ԿԲ-ի՝ լողացող փոխարժեքի քաղաքականությանն անցնելու մարտի 3-ի որոշումը: Եվրոպական բանկի գլխավոր տնտեսագետ Հելենա Շվեյգերը, սակայն, նշեց, որ չարդարացան այն սպասումները, որ դրամի արժեզրկումը կնպաստի արտահանման ավելացմանը, քանի որ արտասահմանում կրճատվել էր հայկական ապրանքների պահանջարկը: Եվրոբանկի ներկայացուցիչները Հայաստանի համար չեն կանխատեսում ճգնաժամի երկրորդ ալիք: Ըստ Շվեյգերի՝ տնտեսական աճ ապահովելու համար Հայաստանի իշխանությունները պետք է բարելավեն բիզնես միջավայրը, մրցակցային դաշտը, կատարելագործեն հարկային վարչարարությունը: Սակայն ՎԶԵԲ-ը մտահոգ է Հայաստանի արտաքին պարտքով.«2009թ. Հայաստանի արտաքին պարտքը կազմել է ՀՆԱ-ի 34%-ը, և չնայած որ դրանք հիմնականում արտոնյալ վարկեր են, կան մտահոգություններ հետագա սպասարկման առումով»,- նշել է Շվեյգերը: Մտահոգության հիմքն այն է, որ 2013-14 թթ. արտաքին պարտքի սպասարկման համար բավական մեծ գումարներ են անհրաժեշտ լինելու:

Պարտքը սպասարկելու համար Եվրոբանկի ներկայացուցիչը երեք ձև նշեց. վարկի սպասարկման համար միջոցները հնարավոր է ապահովել տնտեսական աճի և հարկային վարչարարության արդյունքում եկամուտների հաշվին; երկրորդ՝ ծախսերի կրճատման միջոցով, սակայն Հայաստանում ծախսերի կրճատման տեղ չկա, երրորդ՝ վարկերը վերակառուցել: «Հուսով ենք, որ Հայաստանում պարտքի վերաձևակերպման տարբերակը չի լինի»,- նշեց Շվեյգերը:
Էջը թարմացվել է` 26/07/2010 10:00
Ֆինանսական համակարգի հաշտարար  www.fsm.am
"Ռենեսա" ՓԲԸ Ներդրումային Ընկերություն։
Հայաստանի Հանրապետություն, ք.Երևան, Վարդանանց 16
Հեռ/Ֆաքս։ 54-83-83, 54-83-87, էլ.փոստ։ info@renesa.am