ENG            Renesa home Contact Us Site Map

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

22 / 03 / 10

ՀՀ Կենտրոնական բանկի (ԿԲ) Խորհուրդը մարտի 19-ի նիստում որոշեց բանկերի կապիտալի համարժեքության նորմատիվի հաշվարկում արտարժույթային ակտիվների համար սահմանել 50%-ով ավելի խիստ ռիսկի կշիռներ, քան նմանատիպ դրամային ակտիվների համար:Դա նշանակում է, որ բանկը պետք է սեփական կապիտալով ապահովի արտարժույթով տրված վարկի 18%-ը (նախկինում 12%-ի փոխարեն):


Ինչպես տեղեկացնում է ԿԲ մամլո ծառայությունը,մեկ այլ որոշման համաձայն,բանկերի արտարժույթի տնօրինման նորմատիվի հաշվարկում 2010 թվականի ապրիլի 14-ից մինչև 2010 թվականի հուլիսի 31-ը սահմանվելու է յուրաքանչյուր արտարժույթի գծով երկար դիրքի համար կապիտալի նկատմամբ 7% սահմանաչափ, իսկ սույն թվականի օգոստոսի 1-ից 7% սահմանաչափ է սահմանվելու բոլոր բաց դիրքերի համար: Այս քայլով ԿԲ-ն նպատակ է հետապնդում սահմանափակել արտարժույթի շուկայում սպեկուլյատիվ քայլեր կատարելու բանկերի հնարավորությունները եւ կանխել դրանով տնտեսության մեջ ոչ իրատեսական բացասական սպասումների ձեւավորումը:

Էջը թարմացվել է` 26/07/2010 10:00
Ֆինանսական համակարգի հաշտարար  www.fsm.am
"Ռենեսա" ՓԲԸ Ներդրումային Ընկերություն։
Հայաստանի Հանրապետություն, ք.Երևան, Վարդանանց 16
Հեռ/Ֆաքս։ 54-83-83, 54-83-87, էլ.փոստ։ info@renesa.am