ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
27 / 04 / 10
26.04.2010թ. կայացած «ՌԵՆԵՍԱ» ՓԲԸ-ի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովում որոշում է կայացվել համալրել Ընկերության կանոնադրական կապիտալը ևս 100 մլն ՀՀ դրամով, որի արդյունքում Ընկերության կանոնադրական կապիտալի ընդհանուր չափը կկազմի 300 մլն ՀՀ դրամ: Վերջինս պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ 2010թ. ապրիլի 1-ից ուժի մեջ կմտնի ՀՀ ԿԲ խորհրդի 28.07.2009թ.-ի թիվ 231-Ն որաշմամբ հաստատված ՙՆերդրումային ընկերությունների հիմնական տնտեսական նորմատիվները, դրանց սահմանաչափերը, հաշվարկման կարգը, հաշվարկում մասնակցող տարրերի կազմը, սահմանված տնտեսական նորմատիվների խախտումների չափը՚ Կանոնակարգ 4/02-ը՝ նոր խմբագրությամբ, համաձայն որի Ընկերության նկատմամբ կիրառվելու է ընդհանուր կապիտալի նորմատիվի նվազագույն ամենախիստ չափը, այն է՝ 300մլն. ՀՀ դրամ: