ENG            Renesa home Contact Us Site Map

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

29 / 06 / 10

Պարտատոմսերին նվիրված ԱՊՀ և Բալթյան երկրների յոթերորդ կոնգրեսը հուլիսի 1-2-ը կանցկացվի Երևանում, ինչպես հայտնում են NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայի մամուլի ծառայությունից։ Միջոցառման կազմակերպիչն է Cbonds տեղեկատվական գործակալությունը NASDAQ OMX Արմենիայի աջակցությամբ:

Cbonds ընկերությունների խումբը ֆինանսական շուկաներում մասնագիտացող լրատղական գործակալություն է։ Խումբը գործունեություն է իրականացնում Ռուսաստանում, Ուկրաինայում և Ղազախստանում բիզնեսի հետևյալ ուղղություններով՝ տեղեկատվական կայքերի աջակցություն և զարգացում (Cbonds.Info и Investfunds), ֆինանսական շուկաների վերաբերյալ թեմատիկ համաժողովների և ցուցահանդեսների անցկացում,  հրատարակչական գործունեություն (Cbonds Review ամսագիր և ամենամյա տեղեկատուներ)։
Պարտատոմսերին նվիրված կոնֆերանսի հիմնական նպատակն է ԱՊՀ և Բալթյան երկրների պարտատոմսերի շուկաների առավել արդիական խնդիրների քննարկումն անմիջականորեն տվյալ շուկայի մասնակիցների հետ,  փորձի փոխանակումն, ինչպես նաև միջազգային հանրությանը Հայաստանի պարտատոմսերի շուկայի ներկայացումը և ներդրումային հետաքրքրության ներգրավումը Հայաստանի կապիտալի շուկայի տվյալ հատվածում:

 Պարտատոմսերին նվիրված ԱՊՀ և Բալթյան երկրների յոթերորդ կոնգրեսի հիմնական թեմաների թվում կլինեն Հայաստանի ֆոնդային շուկայի զարգացման հեռանկարները, հետճգնաժամային իրավիճակը համաշխարհային ֆինանսական շուկաներում, Ռուսաստանի, Ուկրաինայի, Վրաստանի, Ղազախստանի և Բալթյան երկրների պարտատոմսերի շուկաներ:Նախատեսվում է, որ համաժողովին կմասնակցեն ԱՊՀ և Բալթյան երկրների կապիտալի շուկաների պրոֆեսիոնալ մասնակիցների ավելի քան 200 ներկայացուցիչներ։ Պարտատոմսերին նվիրված կոնգրեսի հրավիրված խոսնակներից են Հայաստանի Կենտրոնական բանկի, Ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարությունների ներկայացուցիչները։ Նախատեսված են նաև NASDAQ OMX Արմենիա բորսայի ղեկավարության, պարտատոմսերի հայկական շուկայում և Հայաստանում ներդրումային ծառայություններ տրամադրող ընկերություններում աշխատող էմիտենտների ելույթներ:

ԱՊՀ և Բալթյան մյուս երկրների պարտատոմսերի շուկաներին նվիրված բաժինները կլուսաբանեն կարգավորիչների, ֆոնդային բորսայի, ինչպես նաև էմիտենտների և շուկաների մասնակիցների ներկայացուցիչները, որոնց թվում են Deutsche Bank-ի, Standard & Poor’s-ի, Ռուսաստանի Խնայբանկի, «Տրոյկա Դիալոգ» ՆԸ, Մոսկվայի միջբանկային արժութային բորսայի, Goldman Sachs-ի, SEB Bank-ի ներկայացուցիչները:
Էջը թարմացվել է` 26/07/2010 10:00
Ֆինանսական համակարգի հաշտարար  www.fsm.am
"Ռենեսա" ՓԲԸ Ներդրումային Ընկերություն։
Հայաստանի Հանրապետություն, ք.Երևան, Վարդանանց 16
Հեռ/Ֆաքս։ 54-83-83, 54-83-87, էլ.փոստ։ info@renesa.am