ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
- Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին կանոնակարգը (այսուհետ` Կանոնակարգ) մշակվել է «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման» դեմ պայքարի մասին" ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք), ՀՀ Կենտրոնական բանկի (այսուհետ` Լիազոր մարմին) կողմից ընդունված նորմատիվ իրավական ակտերի և «Ռենեսա՚» ՓԲԸ (այսուհետ` Ընկերություն) ներքին իրավական ակտերի պահանջներին համապատասխան:
- Կանոնակարգը սահմանում է փողերի լվացմանն ու ահաբեկչության ֆինանսավորմանը հակազդելու Ընկերության կողմից վարվող քաղաքականությունը, իրականացվող այն պարտադիր միջոցառումները և ընթացակարգերը, որոնք կբացառեն Ընկերության միջոցով հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների շրջանառությունն ու ահաբեկչության ֆինանսավորումը, դրանց կանխարգելմանն ուղղված միջոցառումները, կասկածելի գործարքների վերաբերյալ տեղեկությունների հավաքագրման, հաշվառման և պահպանման կարգը, սույն Կանոնակարգի կատարման հետ կապված Ընկերության աշխատակիցների պարտականություններն ու պատասխանատվությունը:
- Ընկերությունը վարում է այնպիսի քաղաքականություն, որը հնարավորինս բացառում է հանցավոր ճանապարհով ձեռք բերված և ահաբեկչության ֆինանսավորման աղբյուր հանդիսացող միջոցների ներդրումը կամ շրջանառությունն Ընկերությունում:
- Կանոնակարգը գործում է Ընկերության ամբողջ համակարգում, նրանում առկա դրույթները տարածվում են Ընկերության կառավարման բոլոր մարմինների, կառուցվածքային ստորաբաժանումների, դրանց ղեկավարների և համապատասխան աշխատակիցների վրա: