ENG            Renesa home Contact Us Site Map

ԳԼՈՒԽ 10. ՓԼ/ԱՖ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԳՈՐԾԸԹԱՑՈՒՄ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԴԵՐՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

10.1. Ընկերության Ընդհանուր ժողովը և գործադիր տնօրենը պատասխանատու են ՓԼ/ԱՖ կանխարգելման քաղաքականության սահմանման, ներքին արդյունավետ համակարգի ձևավորման և դրա ընդհանուր ու ընթացիկ հսկողության համար:

10.2. ՓԼ/ԱՖ կանխարգելման ոլորտում Ընկերության Ընդհանուր ժողովը.

  1. հաստատում է Ընկերության ՓԼ/ԱՖ դեմ պայքարի Կանոնակարգը,
  2. անհրաժեշտության դեպքում նախաձեռնում է Ներքին դիտարկումների մարմնի ուսումնասիրություններ, հաստատում է
    աուդիտորական կամ այլ ստուգումների արդյունքում բացահայտված համակարգային թերությունների վերացմանն ուղղված միջոցառումները և վերահսկում դրանց կատարումը,
  3. հսկում է ՓԼ/ԱՖ կանխարգելման ներքին համակարգի արդյունավետության ուսումնասիրության իրականացումը,
  4. հավանություն է տալիս (կամ մերժում է) Ընկերության գործադիր տնօրենի ներկայացրած Ներքին դիտարկումների մարմնի
    աշխատակիցների թեկնածուների նշանակման (կամ հեռացման) հարցին,

10.3.ՓԼ/ԱՖ դեմ պայքարի գործընթացում Ընկերության գործադիր տնօրենը

  1. ապահովում է ընդհանուր ժողովի կողմից սահմանված ՓԼ/ԱՖ դեմ պայքարի քաղաքականության և դրա հիման վրա ընդունված ներքին իրավական ակտերի և ընթացակարգերի ամբողջական և արդյունավետ ներդրումն ու դրանց անընդհատ և արդյունավետ իրականացումը,
  2. կազմակերպում է միջոցառումներ Ընկերության աշխատակիցների կողմից ՓԼ/ԱՖ դեմ պայքարի Օրենքի, ներքին իրավական ակտերի, ինչպես նաև էթիկայի կանոնների լիարժեք տիրապետումն ապահովելու համար,
  3. աջակցում և ապահովում է հաճախորդի պատշաճ ուսումնասիրության, այդ թվում` պարզեցված կամ հավելյալ ուսումնասիրության, ընթացիկ մոնիտորինգի, ինչպես նաև տեղեկատվության հաշվառման, հավաքագրման ու թարմացման իրականացումը,
  4. կազմակերպում է Ներքին դիտարկումների մարմնի անհրաժեշտ նյութատեխնիկական ապահովվածությունը,
  5. Ներքին դիտարկումների մարմնի հետ մեկտեղ մշակում և հաստատում է իր աշխատակիցների` ՓԼ/ԱՖ դեմ պայքարի ոլորտում պատշաճ ուսուցման և վերապատրաստման գործընթացը,
  6. իրականացնում է Ներքին դիտարկումների մարմնի կողմից կատարված ուսումնասիրությունների, աուդիտորական կամ այլ ստուգումների արդյունքում բացահայտված թերությունների վերացմանն ուղղված միջոցառումները,
  7. ընդհանուր ժողովի համաձայնությամբ նշանակում և աշխատանքից ազատում է Ներքին դիտարկումների մարմնի ղեկավարին և աշխատակիցներին,
  8. Ներքին դիտարկումների մարմնի հետ մեկտեղ ապահովում է իր աշխատակիցների` ՓԼ/ԱՖ դեմ պայքարի ոլորտում պատշաճ ուսուցումը և վերապատրաստումը,
  9. կազմակերպում և ապահովում է Ներքին դիտարկումների մարմնի ղեկավարի և աշխատակիցների պարբերական ուսուցումն ու վերապատրաստումը,
  10. հաստատում է բարձր ռիսկի չափանիշներին համապատասխանող հաճախորդների հետ գործարար հարաբերության կնքումը,
  11. որոշումներ է կայացնում Ներքին դիտարկումների մարմնի և/կամ Սպասարկող ստորաբաժանումների կողմից բարձրացրած ՓԼ/ԱՖ ոլորտին առնչվող հրատապ հարցերի վերաբերյալ,
  12. քննարկում և անհրաժեշտության դեպքում համապատասխան իրավասու մարմնի քննարկմանն է ներկայացնում ՓԼ/ԱՖ ոլորտին առնչվող Ներքին դիտարկումների մարմնի կողմից ներկայացված խնդիրներն ու առաջարկությունները:
վերադառնալ
Էջը թարմացվել է` 26/07/2010 10:00
Ֆինանսական համակարգի հաշտարար  www.fsm.am
"Ռենեսա" ՓԲԸ Ներդրումային Ընկերություն։
Հայաստանի Հանրապետություն, ք.Երևան, Վարդանանց 16
Հեռ/Ֆաքս։ 54-83-83, 54-83-87, էլ.փոստ։ info@renesa.am