ENG            Renesa home Contact Us Site Map

ԳԼՈՒԽ 11. ՓԼ/ԱՖ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԳՈՐԾԸԹԱՑՈՒՄ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԴԵՐՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

11.1. Ներքին դիտարկումների մարմինը ոչ ուշ քան կիսամյակը մեկ անգամ,մինչև կիսամյակին հաջորդող ամսվա 15-ը (եթե այլ բան նախատեսված չէ Ընկերության ներքին իրավական ակտերով և/կամ Ընդհանուր ժողովի պահանջով) կազմում և Ընկերության Ընդհանուր ժողովին է ներկայացնում Օրենքով և ներքին իրավական ակտերով սահմանված հաշվետվությունները:

11.2. Ներքին դիտարկումների մարմնի կողմից Ընկերության Ընդհանուր ժողովին ներկայացվող կիսամյակային հերթական հաշվետվությունը նվազագույնը ներառում է.

  1. պարտադիր տեղեկացման ենթակա գործարքների թիվը,
  2. կասկածելի գործարքների (գործարար հարաբերությունների) թիվն ու համառոտ նկարագրությունը,
  3. այն գործարքների և գործարար հարաբերությունների թիվը և ամփոփ նկարագրությունը, որոնց վերաբերյալ իրականացվել են վերլուծություններ, սակայն չեն ներկայացվել որպես կասկածելի գործարքներ կամ գործարար հարաբերություններ,
  4. կասեցված կամ իրականացումը մերժված գործարար հարաբերությունների և գործարքների թիվը և համառոտ նկարագրությունը,
  5. կասեցված գործարքների արժեքը,
  6. սառեցված ֆինանսական միջոցների չափը,
  7. ՓԼ/ԱՖ դեմ պայքարին առնչվող այլ հարցեր և տեղեկություններ,
  8. Ընկերության Ընդհանուր ժողովի կողմից պահանջվող այլ տեղեկատվություն:
վերադառնալ
Էջը թարմացվել է` 26/07/2010 10:00
Ֆինանսական համակարգի հաշտարար  www.fsm.am
"Ռենեսա" ՓԲԸ Ներդրումային Ընկերություն։
Հայաստանի Հանրապետություն, ք.Երևան, Վարդանանց 16
Հեռ/Ֆաքս։ 54-83-83, 54-83-87, էլ.փոստ։ info@renesa.am