ԳԼՈՒԽ 13. ՓԼ/ԱՖ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՈՒՍՈՒՑՈՒՄԸ
13.1. Ընկերության բոլոր աշխատակիցները պետք է իրազեկ լինեն ՓԼ/ԱՖ կանխարգելման ոլորտում Ընկերության ներքին իրավական ակտերին:
13.2. Ընկերությունը պարտավոր է կազմակերպել ուսուցում ՓԼ/ԱՖ կանխարգելմանն առնչվող իր բոլոր աշխատակիցների համար:
13.3. Ընկերությունը, սույն Կանոնակարգով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով, պարբերաբար` առնվազն կիսամյակային կտրվածքով կազմակերպում և/կամ իրականացնում է ՓԼ/ԱՖ կանխարգելման ոլորտում իր աշխատակիցների ուսուցման և վերապատրաստման ծրագրեր: Այդ ծրագրերը պետք է նախատեսեն ուսուցում խորհրդի անդամների, գործադիր մարմնի, Ներքին դիտարկումների մարմնի, Սպասարկող ստորաբաժանման և Ներքին աուդիտի ծառայության աշխատակիցների համար: Այդ աշխատակիցների համար ուսուցումը և վերապատրաստումը պետք է հնարավորություն տա հավաստիանալու, որ նրանք ունեն ՓԼ/ԱՖ կանխարգելման պահանջների ու ընթացակարգերի վերաբերյալ պատշաճ գիտելիքներ, մասնավորապես`
- բարձր, միջին և ցածր ռիսկի չափանիշների, կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության առավել հաճախ հանդիպող հիմքերի և չափանիշների վերաբերյալ, այդ թվում` Լիազոր մարմնի ուղեցույցերով տրամադրվող կասկածելի գործարքների տիպաբանությունների վերաբերյալ,
- ՓԼ/ԱՖ դեմ պայքարի ՀՀ օրենսդրության, սույն Կանոնակարգի, Ընկերության ներքին իրավական ակտերի դրույթների վերաբերյալ:
13.4.Ընկերությունում նոր աշխատակիցների ընդունման դեպքում համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը կազմակերպում է աշխատակցի` ՓԼ/ԱՖ կանխարգելման հարցերով ուսուցում` աշխատանքի անցնելուց հետո եռամսյա ժամկետում:
13.5.Ընկերության կառուցվածքային ստորաբաժանման կողմից իրականացվող ուսուցման ծրագրերը, դրանց վերաբերյալ բոլոր նյութերը, ինչպես նաև ուսուցման ծրագրերին մասնակցած անձանց անուններն ու ստորագրություններն առանձին հաշվառվում են համաձայն Հավելված 1-ի և պահպանվում են տվյալ ստորաբաժանումում առնվազն 5 տարի:
13.6. Ուսուցումն ու վերապատրաստումն այլ կազմակերպությունների կողմից կազմակերպված լինելու դեպքում, դասընթացին մասնակցած աշխատակիցը հնանարավորինս կարճ ժամկետում Ներքին դիտարկումների մարմնին է ներկայացնում 12.5 կետով սահմանված փաստաթղթերը: