ԳԼՈՒԽ 14.ՊԱՏԱԽՍԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ
14.1. Ընկերության յուրաքանչյուր կառավարման մարմին պատասխանատվություն է կրում Օրենքով և սույն Կանոնակարգով իրեն վերապահված գործառույթների պատշաճ և ամբողջական իրականացման համար, ՓԼ/ԱՖ կանխարգելումն արդյունավետ կազմակերպման խոչընդոտների վերացումն կազմակերպելու համար:
14.2.Ընկերության յուրաքանչյուր կառուցվածքային ստորաբաժանման ղեկավար պատասխանատվություն է կրում սույն Կանոնակարգով սահմանված գործառույթներն ու պահանջներն իրենց ստորաբաժանումներում պատշաճ կազմակերպելու և կատարումն ապահովելու, Ներքին դիտարկումների մարմնի հետ օպերատիվ համագործակցելու համար:
14.3. Ներքին դիտարկումների մարմինը պատասխանատվություն է կրում Օրենքով, Լիազորված մարմնի նորմատիվ իրավական ակտերով և սույն Կանոնակարգով սահմանված գործառույթներն ու պահանջները պատշաճ և ամբողջական կատարման համար, Ընկերության ժողովին, գործադիր տնօրենին և Լիազորված մարմնին հաշվետվություններ և այլ տեղեկություններ տրամադրելու համար:
14.4.Սույն Կանոնակարգի պահանջները խախտելու համար գործադիր տնօրենը , Սպասարկող ստորաբաժանումների ղեկավարները և աշխատակիցները պատասխանատվություն են կրում Օրենքով, Ընկերության ներքին իրավական ակտերով և/կամ իրավասու մարմնի որոշմամբ սահմանված կարգով: