ԳԼՈՒԽ 15. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
15.1. Սույն Կանոնակարգով չկանոնակարգված ՓԼ/ԱՖ կանխարգելմանն առնչվող հարցերը սահմանվում են Օրենքով, Լիազոր մարմնի նորմատիվ իրավական ակտերով և Ընկերության` "Ներքին աուդիտի կանոններ, Հաշվետվությունների ներկայացման կարգի,ժամկետների և պատասխանատվության վերաբերյալ կանոնակարգ" ներքին իրավական ակտերով:
15.2. Սույն Կանոնակարգը և դրանում կատարված փոփոխություններն ուժի մեջ են մտնում Ընկերության Ընդհանուր ժողովի կողմից հաստատման պահից:
15.3.Կանոնակարգը պետք է վերանայվի առնվազն 2 տարին մեկ անգամ, ինչպես նաև Օրենքում և դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերում էական փոփոխություններին համապատասխանեցնելու անհրաժեշտության դեպքում:Սույն Կանոնակարգի և դրա փոփոխությունների նախագծերը մշակվում և հաստատմանն է ներկայացվում Ներքին դիտարկումների մարմնի կողմից:
15.4.Սույն Կանոնակարգը (դրանում կատարված փոփոխություններն ու լրացումները) հաստատման պահից մեկշաբաթյա ժամկետում ներկայացվում է Լիազոր մարմնին: