ENG            Renesa home Contact Us Site Map

ԳԼՈՒԽ 2. ԿԱՐԳՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Կանոնակարգում, ինչպես նաև Կանոնակարգի հիման վրա ընդունված այլ ներքին իրավական ակտերում օգտագործվող հիմնական հասկացություններն են.

Լիազոր մարմին-ՀՀ Կենտրոնական Բանկ

Ընկերության կառավարման մարմիններ - Ընկերության Ընդհանուր ժողովը, գործադիր մարմինը` գործադիր տնօրենը:

Ներքին դիտարկումների մարմին - Ընկերության ՓԼ/ԱՖ կանխարգելմամբ զբաղվող ներքին դիտարկումների ստորաբաժանում կամ աշխատակից կամ մասնագիտացված գործունեություն իրականացնող համապատասխան անձ:

Սպասարկող ստորաբաժանում - Ընկերության այն կառուցվածքային ստորաբաժանումները, որոնք անմիջականորեն իրականացնում են հաճախորդների սպասարկում և կնքում են գործարքներ, իրականացնում են այլ ֆինանսական գործառնություններ:

Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներ - ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված արարքների կատարմամբ ստացված գույքը, այդ թվում` դրամական միջոցները, արժեթղթերը և գույքային իրավունքները, քաղաքացիական իրավունքների այլ օբյեկտները (ՀՀ Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված գույքը):

Փողերի լվացում - Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացում` հանցավոր ճանապարհով ստացված գույքի փոխարկումը (կոնվերտացումը) կամ փոխանցումը (եթե հայտնի է, որ այդ գույքն ստացվել է հանցավոր գործունեության արդյունքում), որը նպատակ է ունեցել թաքցնել կամ խեղաթյուրել այդ գույքի հանցավոր ծագումը կամ օժանդակել որևէ անձի, որպեսզի նա խուսափի իր կատարած հանցանքի համար պատասխանատվությունից, կամ գույքի իրական բնույթը, ծագման աղբյուրը, գտնվելու վայրը, տնօրինման եղանակը, տեղաշարժը, իրավունքները կամ պատկանելիությունը թաքցնելը կամ խեղաթյուրելը (եթե հայտնի է, որ այդ գույքն ստացվել է հանցավոր գործունեության արդյունքում) կամ գույք ձեռք բերելը կամ տիրապետելը կամ օգտագործելը կամ տնօրինելը (եթե այդ գույքի ստացման պահին հայտնի էր, որ այն ստացվել է հանցավոր գործունեության արդյունքում).

Ահաբեկչության ֆինանսավորում - Ահաբեկչության կատարման և (կամ) կատարման մտադրության համար ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից ուղղակի կամ անուղղակի ֆինանսական միջոցների տրամադրումը կամ հավաքումը (ՀՀ Քրեական օրենսգրքի 217.1-րդ հոդվածով նախատեսված արարքի կատարումը):

Ահաբեկչության հետ կապված անձ - Ցանկացած անձ կամ կազմակերպություն, որը ներառվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից հրապարակված անձանց և կազմակերպությունների կամ Լիազոր մարմնի կողմից ներկայացված ցանկերում ('Սև ցուցակներում՚), ինչպես նաև ահաբեկչության կատարման մեջ կասկածվող, մեղադրվող կամ դատապարտված անձինք:

Ընկերության ՓԼ/ԱՖ տվյալների ընդհանուր բազա- ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից հրապարակված անձանց և կազմակերպությունների, Լիազոր մարմնի կողմից ներկայացված ցանկերի և Ընկերության վերլուծությունների հաշվին հավաքագրված տեղեկությունների ցանկի հիման վրա կազմված ընդհանուր բազա:

Գործարք- Ընկերության և հաճախորդի կամ լիազորված անձի միջև, ինչպես նաև հաճախորդի կամ լիազորված անձի և այլ անձանց միջև Ընկերության միջոցով կնքված գործարք: Գործարք կարող է համարվել նաև որոշակի գործարքի հիման վրա կամ դրա արդյունքում իրավունքներ և պարտականություններ առաջացնող յուրաքանչյուր գործողություն.

Գործարքի մյուս կողմ- Հաճախորդի կողմից իրականացվող գործարքի այլ մասնակից, որը տրամադրում ( փոխանցում) կամ որին հասցեագրվում են գործարքից բխող դրամական միջոցները կամ այլ գույք:

Կասկածելի գործարք կամ գործարար հարաբերություն - Գործարք կամ գործարար հարաբերություն, որի դեպքում Օրենքով, Լիազոր մարմնի ուղեցույցերով, Ընկերության ներքին իրավական ակտերով սահմանված կամ այլ դեպքերում կասկածվում է, կամ բավարար հիմքեր կան կասկածելու, որ այդ գործարքում կամ գործարար հարաբերությունում ներառված գույքն ստացվել է հանցավոր ճանապարհով կամ այդ գույքը կապված է ահաբեկչության ֆինանսավորման հետ կամ, որ առկա է մտադրություն դրանք օգտագործել ահաբեկչական կազմակերպությունների կամ անհատ ահաբեկիչների կողմից` ահաբեկչական նպատակներով:

Իրական շահառու - Գործարար հարաբերության կամ գործարքի կողմ չհանդիսացող ֆիզիկական անձ, որի անունից կամ օգտին հաճախորդն իրականում գործում է և (կամ) որն իրականում տիրապետում և (կամ) վերահսկում է հաճախորդին կամ այն անձին, որի անունից գործարքը կատարվում է:Իրավաբանական անձի դեպքում իրական շահառու է համարվում այն ֆիզիկական անձը, որը փաստացի (իրական) հսկողություն է իրականացնում իրավաբանական անձի կամ գործարքի (գործարար հարաբերության) նկատմամբ և (կամ) ի շահ որի իրականացվում է գործարար հարաբերությունը կամ գործարքը: Իրավաբանական անձի իրական շահառու կարող է համարվել նաև այն ֆիզիկական անձը, որը

  1. քվեարկելու իրավունքով տիրապետում է տվյալ իրավաբանական անձի` ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի (բաժնեմասերի, փայերի) 20 % և ավելիին, կամ իր մասնակցության ուժով կամ իրավաբանական անձի հետ կնքված պայմանագրին համապատասխան հնարավորություն ունի կանխորոշել դրա որոշումները,
  2. հանդիսանում է տվյալ իրավաբանական անձի կառավարման և (կամ) ղեկավար մարմնի անդամ,
  3. գործում է տվյալ իրավաբանական անձի հետ համաձայնեցված` ելնելով ընդհանուր տնտեսական շահերից:

Միանգամյա գործարք - Այն գործարքը, որի արդյունքում հաճախորդի և Ընկերության միջև պարբերական ծառայությունների տրամադրման պարտավորություններ չեն առաջանում (գործարար հարաբերություն չի հաստատվում):

Գործարար հարաբերություն - Հաճախորդին մատուցվող պարբերական ծառայություններ, որոնք չեն սահմանափակվում մեկ կամ մի քանի միանգամյա գործարքներով:

Լիազորված անձ - Հաճախորդի հանձնարարությամբ և հաճախորդի անունից գործարքի կատարման կամ գործարար հարաբերությունում որոշակի իրավաբանական կամ փաստացի գործողություններ իրականացնելու լիազորություն ունեցող, այդ թվում` լիազորագրով կամ օրենքով սահմանված այլ հիմքով հաճախորդի տված լիազորությունների հիման վրա ներկայացուցչություն իրականացնող անձը, ինչպես նաև այն անձը, որը չունի լիազորագիր, սակայն փաստացի հանդես է գալիս հաճախորդի անունից կամ հանձնարարությամբ, կամ հաճախորդի հաշվին կամ հօգուտ հաճախորդի կատարում է փաստացի գործողություններ:

Քաղաքական ազդեցություն ունեցող անձ- Անձ, որը օտարերկրյա պետությունում կամ տարածքում իրականացնում է կամ իրականացրել է բարձրաստիճան մակարդակով պետական, քաղաքական կամ հանրային բնույթի նշանակալից գործառույթներ, մասնավորապես`

  1. պետության ղեկավարները, կառավարության ղեկավարները, նախարարները և նախարարի տեղակալները,
  2. խորհրդարանի անդամները,
  3. գերագույն դատարանների, սահմանադրական դատարանների անդամները կամ այլ բարձր դատական ատյանների անդամները, որոնց որոշումները բողոքարկման ենթակա չեն, բացառությամբ առանձնահատուկ հանգամանքների,
  4. աուդիտորների դատարանների անդամները կամ կենտրոնական բանկերի խորհուրդների անդամները,
  5. դեսպանները, գործերի հավատարմատարները և զինված ուժերի բարձրաստիճան սպաները,
  6. քաղաքական կուսակցությունների ակնառու գործիչները,
  7. պետական սեփականություն հանդիսացող կազմակերպությունների վարչական, կառավարման կամ վերահսկողական մարմինների անդամները;
    Քաղաքական ազդեցություն ունեցող անձանց շրջանակը չի ընդգրկում միջին և ցածր դասի հանրային գործառույթներ իրականացնող անձանց:

Կենսական շահերի կենտրոն- Այն վայրը, որտեղ կենտրոնացված են անձի ընտանեկան կամ տնտեuական շահերը: Ընտանեկան կամ տնտեuական շահ է համարվում այն վայրը, որտեղ գտնվում է անձի բնակելի տունը (բնակարանը), որտեղ բնակվում է անձը կամ նրա ընտանիքը, և որտեղ գտնվում է նրա (ընտանիքի) անձնական կամ ընտանեկան հիմնական գույքը, կամ հիմնական տնտեuական (պրոֆեuիոնալ) գործունեության իրականացման վայրը;

Հաճախորդ - համարվում է Ընկերության հետ գործարար հարաբերություններ հաստատող կամ այդպիսի հարաբերությունների մեջ գտնվող անձը, ինչպես նաև այն անձը, որն առաջարկում է Ընկերությանը կնքել միանգամյա գործարք կամ մատուցել գործարքի կատարմանն ուղղված այլ ծառայություններ.

Հաճախորդի գործարար բնութագիր - Հաճախորդի եկամուտի աղբյուրների, գործունեության բնույթի, ազդեցության ու նշանակության, գործարար հարաբերությունների և միանգամյա գործարքների առկա ու ակնկալվող շարժի, ծավալների և ոլորտների, լիազորված անձանց և իրական շահառուների առկայության, ինքնության ու փոխկապակցվածության բնույթի վերաբերյալ Ընկերության կողմից հավաքագրված տեղեկությունների (պատկերացումների) ամբողջությունը:

Բարձր ռիսկային գործարքներ կամ գործարար հարաբերություններ - "Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի" մասին ՀՀ օրենքով, Լիազոր մարմնի նորմատիվ իրավական ակտերով, ինչպես նաև սույն Կանոնակարգով սահմանված այնպիսի չափանիշներ, որոնք վկայում են փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման բարձր հավանականության մասին, այդ թվում`

  1. քաղաքական ազդեցություն ունեցող և նրանց հետ փոխկապակցված անձանց կողմից և նրանց հետ իրականացվող գործարքները,
  2. ըստ ներկայացնողի արժեթղթերով, այդ թվում` ըստ ներկայացնողի չեկային գրքույկներով իրականացվող գործարքները,
  3. օֆշորային տարածքներում իրականացվող գործարքները, ինչպես նաև ներքոհիշյալ անձինք, գործարքները և հնարավոր իրավիճակները`
  • ա) օֆշորային երկրում կամ տարածքում գրանցված (գործող կամ բնակվող) իրավաբանական կամ ֆիզիկական անձ հաճախորդը և նրա հետ կապված գործարքները;
  • բ) հաճախորդի գործարար հարաբերության կամ միանգամյա գործարքի կապը այնպիսի պետությունների (տարածքների) հետ, որտեղ չեն կիրառվում կամ ոչ պատշաճ են կիրառվում ՓԼ/ԱՖ դեմ պայքարի միջազգային պահանջները, ինչպես նաև ՄԱԿ-ի կողմից հրապարակված այն երկրների հետ, որոնց նկատմամբ կիրառվում են պատժամիջոցներ;
  • գ) բարեգործական և շահույթ չհետապնդող կազմակերպությունները;
  • դ) այն դեպքերը, երբ հայտնի է դառնում, որ հաճախորդի հետ գործարար հարաբերության հաստատումը կամ գործարքի կատարումը մերժվել է այլ ֆինանսական հաստատության կողմից;
  • ե) Լիազոր մարմնի Խորհրդի կողմից և միջազգային փորձի արդյունքում առաջացած տիպային օրինակները: Եթե գործարքը կամ հաճախորդը համապատասխանում է բարձր ռիսկի գործարքների չափանիշներին, ապա տեղեկատվություն Սպասարկող ստորաբաժանման պատախանատու աշխատակիցը տեղեկատության տրամադրման ձևի միջոցով այդ մասին պարտավոր է մինչև գործարքի իրականացումը անմիջապես տեղյակ պահել Ներքին դիտարկումների մարմնին:

Միջին ռիսկի չափանիշ - Օրենքով, Լիազոր մարմնի նորմատիվ իրավական ակտերով, սույն Կանոնակարգով սահմանված այդպիսի չափանիշներ են հանդիսանում հետևյալ անձինք, դեպքերը կամ օբյեկտները `

  • ա) Նույն հաճախորդի հետ մեկ և ավելի անգամ կատարվելիք միանգամյա գործարքները;
  • բ) Նոր հաճախորդների հետ կնքված պայմանագրերը
  • գ) Այն գործարքները, որոնցում գործող գործարքի կողմերի, լիազորված անձանց և իրական շահառուների անունները չեն գտնվում ահաբեկիչների ցուցակում:

Ցածր ռիսկի չափանիշ - Օրենքով, ՀՀ ԿԲ-ի նորմատիվ իրավական ակտերով, Ընկերության համապատասխան ներքին ակտով սահմանված այնպիսի չափանիշներ, որոնք վկայում են փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման ցածր հավանականության մասին, այդ թվում`

  • ՓԼ/ԱՖ դեմ պայքարի տեսանկյունից արդյունավետորեն վերահսկվող ֆինանսական հաստատությունները,
  • պետական մարմինները կամ պետական սեփականություն հանդիսացող կազմակերպությունները: Գործարար հարաբերության կամ գործարքի կասեցում- Օրենքով սահմանված կարգով կասկածելի գործարար հարաբերության կամ գործարքի առարկա ֆինանսական միջոցների կամ այլ գույքի փաստացի և իրավաբանական շարժի ժամկետային արգելք

Գործարար հարաբերության կամ գործարքի իրականացման մերժում-Օրենքով և այլ օրենքներով սահմանված կարգով կասկածելի գործարար հարաբերության կամ գործարքի կատարման համար նախատեսված գործողությունների չիրականացում.

Ֆինանասական միջոցների սառեցում-Օրենքով սահմանված կարգով ահաբեկչության հետ կապված անձանց ֆինանասական միջոցների փաստացի և իրավաբանական շարժի ժամկետային արգելք

վերադառնալ
Էջը թարմացվել է` 26/07/2010 10:00
Ֆինանսական համակարգի հաշտարար  www.fsm.am
"Ռենեսա" ՓԲԸ Ներդրումային Ընկերություն։
Հայաստանի Հանրապետություն, ք.Երևան, Վարդանանց 16
Հեռ/Ֆաքս։ 54-83-83, 54-83-87, էլ.փոստ։ info@renesa.am