ENG            Renesa home Contact Us Site Map

ԳԼՈՒԽ 3. ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄԸ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ

3.1. Ընկերությունը Օրենքով, իրավական այլ ակտերով և սույն Կանոնակարգով սահմանված կարգով միջոցներ է ձեռնարկում իր հաճախորդի կողմից իրականացվող կասկածելի գործարար հարաբերությունները և գործարքները բացահայտելու և կանխելու ուղղությամբ, ինչպես նաև կատարում է Օրենքով սահմանված այլ պարտականություններ:

3.2. Ընկերությունը Օրենքով, իրավական այլ ակտերով և սույն Կանոնակարգով սահմանված կարգով Լիազոր մարմնին է ներկայացնում փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման վերաբերյալ` Օրենքով, դրա հիման վրա ընդունված իրավական այլ ակտերով և սույն Կանոնակարգով սահմանված տեղեկությունները, այդ թվում օրենքով սահմանված գաղտնիք պարունակող տեղեկությունները:

3.3 Սպասարկող ստորաբաժանումները պարտավոր են սույն Կանոնակարգով սահմանված միջոցներ ձեռնարկել Ընկերության հաճախորդների կամ երրորդ անձանց կողմից իրականացվող կասկածելի գործարքները բացահայտելու և կանխելու ուղղությամբ:

3.4 Սպասարկող ստորաբաժանումների աշխատակիցներն իրավունք չունեն այլ անձանց, ինչպես նաև այն անձին, որի վերաբերյալ տեղեկություն է տրամադրվում Ընկերության Ներքին դիտարկումների մարմնին, հայտնելու տեղեկության տրամադրման փաստի մասին:

3.5. Ընկերությունը քրեական հետապնդում իրականացնող մարմիններին Օրենքով և սույն Կանոնակարգով նշված տեղեկությունները տրամադրում է բացառապես "Բանկային գաղտնիքի մասին" ՀՀ օրենքով սահմանված կարգով:

3.6. Ընկերության հաշվապահության համապատասխան աշխատակիցը Ներքին դիտարկումների մարմնին, իսկ վերջինս, գործադիր տնօրենի գրավոր թույլտվության հիման վրա` Լիազոր մարմնին են տրամադրում հետևյալ գործարքներից ցանկացածի վերաբերյալ հաշվետվություն.

  1. 3.6.1. գործարքներ, որոնց արժեքը գերազանցում է 20 միլիոն դրամը.
  2. 3.6.2.կասկածելի գործարքները կամ գործարար հարաբերությունները` անկախ 3.6.1 ենթակետով նշված գումարի չափից

3.7. Անկախ գումարային մեծությունից` տեղեկացման ենթակա գործարքներ չեն համարվում.

  1. 3.7.1 Հայաստանի ֆոնդային բորսայում կատարված գործարքները
  2. 3.7.2. միջբանկային շուկայում կատարվող գործարքները,
  3. 3.7.3. Արժեթղթերի շուկայում արժեթղթերի դիլերային (բրոքերային) ձեռքբերումը
  4. 3.7.4. ռեպո և հակադարձ ռեպո գործարքները

3.8 Ներքին դիտարկումների մարմինն հավաքագրում և ապահովում է Սպասարկող ստորաբաժանումների հասանելիությունը Լիազոր մարմնից ստացված "Ահաբեկչության մեջ կասկածվող սուբյեկտների" ցանկում ընդգրկված անձանց վերաբերյալ տեղեկություններին:

3.9 Ընկերության Ներքին դիտարկումների մարմինն իրականացնում է Սպասարկող ստորաբաժանումների կողմից ներկայացված պարտադիր տեղեկացման և կասկածելի գործարքների վերաբերյալ տեղեկությունների ամփոփումը, պահպանումը, ինչպես նաև "Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին" ՀՀ օրենքի, Լիազոր մարմնի նորմատիվ ակտերի և սույն Կանոնակարգի համաձայն` Ընկերության գործադիր տնօրենին, Ընկերության Ընդհանուր ժողովին և Լիազոր մարմնին հաշվետվությունների տրամադրումը:

3.10 Ներքին դիտարկումների մարմինն պարտավոր է ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս քան եռամսյակը մեկ անգամ իրականացնել Ընկերության կողմից կատարված ֆինանսական գործառնությունների համապատասխանության ուսումնասիրություններ` "Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին" ՀՀ օրենքի, նշված օրենքի հիման վրա ընդունված իրավական ակտերի և սույն Կանոնակարգի պահանջներին` չխոչընդոտելով տեղեկատվություն տրամադրող ստորաբաժանումների բնականոն գործունեությանը:

3.11 Ներքին դիտարկումների մարմինն Ընկերության համապատասխան աշխատողներին պարզաբանումներ է տալիս փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարին ուղղված աշխատանքների իրականացման ընթացքում առաջացած հարցերի վերաբերյալ:

3.12 Կանոնակարգի պահանջների պատշաճ կատարման նպատակով Սպասարկող ստորաբաժանումների ղեկավարները և պատասխանատու աշխատողները համագործակցում են Ներքին դիտարկումների մարմնի հետ:

վերադառնալ
Էջը թարմացվել է` 26/07/2010 10:00
Ֆինանսական համակարգի հաշտարար  www.fsm.am
"Ռենեսա" ՓԲԸ Ներդրումային Ընկերություն։
Հայաստանի Հանրապետություն, ք.Երևան, Վարդանանց 16
Հեռ/Ֆաքս։ 54-83-83, 54-83-87, էլ.փոստ։ info@renesa.am