ENG            Renesa home Contact Us Site Map

ԳԼՈՒԽ 4. ԿԱՍԿԱԾԵԼԻ ԳՈՐԾԱՐՔՆԵՐ ԿԱՄ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

4.1. Գործարար հարաբերությունը կամ գործարքը կարող է համարվել կասկածելի, եթե`

  • 4.1.1. Հաճախորդը գործարքն իրականացնող աշխատակցին (Ընկերությանը) առաջարկում է կնքել (հաստատել) կամ նրա հետ կնքում (հաստատում) է այնպիսի գործարք (գործարար հարաբերություն), որը թեկուզև համապատասխանում է օրենքների և իրավական այլ ակտերի պահանջներին, սակայն տվյալ գործարքով (գործարար հարաբերությամբ) հնարավոր չէ պարզել հաճախորդի ինքնությունը կամ ստանալ տվյալ գործարքի (գործարար հարաբերության) կնքման կամ իրականացման համար Ընկերության համար սույն Կանոնակարգով և/կամ Օրենքով նախատեսված տեղեկություններ:
  • 4.1.2. Ընկերության (գործարք իրականացնող աշխատակցի) համար ակնհայտ է դառնում , որ առաջարկվող կամ կնքված գործարքի (գործարքների) արժեքը չի գերազանցում սույն Կանոնակարգի 3.6.1. կետով նախատեսված հաշվետվության տրամադրման համար անհրաժեշտ սահմանաչափը միայն այն պատճառով, որ հաճախորդը ցանկանում է խուսափել Ընկերության կողմից այդ գործարքի վերաբերյալ հաշվետվության տրամադրումից:
  • 4.1.3. Հաճախորդի տվյալները (անունը, ազգանունը, անվանումը և այլն) առկա են Ընկերության ՓԼ/ԱՖ տվյալների ընդհանուր բազայում,
  • 4.1.4. Հաճախորդը կատարում է խոշոր գումարների ներգրավմամբ գործարքներ, որոնք նրա եկամուտներին չեն համապատասխանում,
  • 4.1.5. Հաճախորդն անտարբեր է գործարքի էական պայմանները սահմանելու նկատմամբ (ընդունելի է ցանկացած պայման),
  • 4.1.6. Հաճախորդը ակնհայտ մտահոգություն է ցուցաբերում Ընկերության հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման և ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման ներքին կանոնների և դրանց հնարավոր կիրառման կապակցությամբ. ա) հաճախորդը գործարքն իրականացնող աշխատակցին հարցուփորձ է անում, թե կարող են արդյո±ք իր ներկայացված փաստաթղթերը համարվել կասկածելի, կամ պահանջում է խորհրդատվություն` իր անվամբ հաշվետվություն ուղարկելուց խուսափելու համար, բ) տեղեկանալով, որ գումարը գերազանցում է սույն Կանոնակարգով սահմանված գումարային շեմը, հաճախոդը փորձում է փոքրացնել գործարքի գումարի չափը, գ) հաճախորդը չի ցանկանում շարունակել կամ անհանգստանում է այն բանից հետո, երբ տեղեկանում է, որ գործարքը գերազանցում է սույն Կանոնակարգով սահմանված գումարային շեմը: դ) հաճախորդը ցուցաբերում է չհիմնավորված շտապողականություն գործարքի իրականացման ընթացքում.
  • 4.1.7. Եթե դրամական փոխանցումները կատարվում են կամ ստացվում են օֆշորային երկրներից, որտեղ, համաձայն Ընկերության հայտնի դարձած տեղեկատվության, բացակայում են "փողերի լվացման" դեմ պայքարի կանոնակարգեր:

4.2. Լիազոր մարմնի ներկայացրած ուղեցույցներով կարող են սահմանվել գործարքը կամ գործարար հարաբերությունները կասկածելի համարելու` սույն Կանոնակարգի 4.1 կետում չնշված այլ հիմքեր, ինչպես նաև կասկածելի գործարքի հիմքերը որոշելու այլ չափանիշներ, որոնց հիման վրա Ընկերությունը (գործարքն իրականացնող աշխատակիցը) տվյալ գործարքը (գործարար հարաբերությունը) ճանաչում է կասկածելի:

4.3. Ընկերությունը կարող է կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվություն տրամադրել Լիազոր մարմնին նաև այն դեպքերում, երբ այդ գործարքի կամ գործարար հարաբերության կասկածելիությունը չի բխում Օրենքից, Լիազոր մարմնի ներկայացրած ուղեցույցերից, սույն Կանոնակարգով սահմանված կասկածելի գործարքի հիմքերից և չափանիշներից, սակայն դրա կատարման տրամաբանությունը և շարժը (դինամիկան) հիմք են տալիս ենթադրելու, որ այն իրականացվում է փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման նպատակով:

4.4. Ընկերության (գործարքն իրականացնող աշխատակցի) կողմից գործարքը կամ գործարար հարաբերությունը, այդ թվում` դրանց կատարման փորձը պետք է որակվի որպես կասկածելի և դրա մասին սույն Կանոնակարգով սահմանված հաշվետվությունն անմիջապես տրամադրվի Լիազոր մարմնին` կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության հիմքերի կամ չափանիշների հայտնաբերման դեպքում:

4.5. Գործարար հարաբերությունը կամ գործարքը պետք է համարվի կաuկածելի` անկախ սույն Կանոնակարգի 4.4 կետի դրույթից, եթե կասկածվում է կամ բավարար հիմքեր կան կասկածելու, որ գործարար հարաբերությունում կամ գործարքում ներգրավված են այնպիսի ֆինանսական միջոցներ կամ այլ գույք, որոնք կապված են, կամ առկա է մտադրություն դրանք օգտագործել ահաբեկչական կազմակերպությունների կամ անհատ ահաբեկիչների կողմից` ահաբեկչական նպատակներով:

վերադառնալ
Էջը թարմացվել է` 26/07/2010 10:00
Ֆինանսական համակարգի հաշտարար  www.fsm.am
"Ռենեսա" ՓԲԸ Ներդրումային Ընկերություն։
Հայաստանի Հանրապետություն, ք.Երևան, Վարդանանց 16
Հեռ/Ֆաքս։ 54-83-83, 54-83-87, էլ.փոստ։ info@renesa.am