ENG            Renesa home Contact Us Site Map

ԳԼՈՒԽ 5. ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ՊԱՏՇԱՃ (ՀԱՎԵԼՅԱԼ ԵՎ ՊԱՐԶԵՑՎԱԾ) ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ

5.1 Ընկերությունը հաճախորդի հետ գործարար հարաբերություն կամ միանգամյա գործարք կատարելուց առաջ իրական շահառուի առկայությունը պարզվում է հաճախորդի հայտարարության հիման վրա (հավելված 2): Գործարար հարաբերության ընթացքում սույն կետով նախատեսված հայտարարության ձևը լրացվում (փոփոխվում) է միայն իրական շահառուի ի հայտ գալու կամ իրական շահառուի փոփոխության դեպքում:

Հաճախորդի նույնականացման ընթացքում ձեռք բերված տեղեկությունները պետք է ստուգվեն Սպասարկող ստորաբաժանման, իսկ անհրաժեշտության դեպքում նաև Ներքին դիտարկումների մարմնի և այլ ստորաբաժանումների ու աշխատակիցների կողմից: Ստուգումը պետք է ներառի այն տեղեկությունների ուսումնասիրումը, որոնք կբավարարեն հաճախորդի իրական ինքնությունը պարզելու համար: Այդ նպատակով Սպասարկող ստորաբաժանման կողմից կարող են օգտագործվել ինչպես փաստաթղթային, այնպես էլ ոչ փաստաթղթային ստուգման մեթոդներ:

Գործարար հարաբերությունում հաճախորդի պատշաճ ուսումնասիրություն իրականացնելիս Սպասարկող ստորաբաժանումը, իսկ անհրաժեշտության դեպքում Ներքին դիտարկումների մարմինը այլ ստորաբաժանումների ու աշխատակիցների հետ նվազագույնը`

  1. ստուգում է գործարքների միջև առկա փոխադարձ կապը, բացահայտում այդ կապի հնարավոր սխեմաները, ինչպես նաև որոշում, թե ինչ նպատակ ունեն նշված գործարքները.
  2. ստուգում է, թե արդյոք իրականացվող գործարքների էությունը համապատասխանում է հաճախորդի կողմից իրականացվող գործունեության տեսակներին.
  3. հավաքագրում է հաճախորդի եկամտի աղբյուրների վերաբերյալ հնարավոր տեղեկություններ.
  4. համադրում է հաճախորդի տարբեր գործարքներով շրջանառվող միջոցների աղբյուրները, շարժը, ծավալները.
  5. գնահատում է գործարքում կամ գործարար հարաբերությունում առկա ՓԼ/ԱՖ հնարավոր ռիսկերը` կասկածելի գործարքների ու գործարար հարաբերությունների հիմքերի և չափանիշների հետ համադրություն իրականացնելու միջոցով.
  6. ճշտում է որոշակի միավոր ժամանակահատվածում գործարքների տեսակները, հաճախականությունը և ժամանակագրությունը.
  7. իրականացնում է գործարքի կողմերի, ստացողի, իրական շահառուի, ինչպես նաև լիազորված անձի հաշվառում և իրականացնում համադրում հաճախորդների փոխկապակցվածությունը պարզելու նպատակով.
  8. առավել ամբողջական ու խորացված ստուգում է հաճախորդի հետ գործարար հարաբերություններ հաստատելիս պահանջվող փաստաթղթերի (տեղեկությունների) իսկությունը, օրինակ, պահանջելով հիմնավորող այլ փաստաթղթեր (տեղեկություններ).
  9. պահանջում է հաճախորդի ակտիվների և միջոցների ծագման աղբյուրների վերաբերյալ տեղեկություններ.
  10. տվյալների բազաներով կատարում է հաճախորդի, գործարար հարաբերության և գործարքի վերաբերյալ տեղեկությունների ուսումնասիրություն.
  11. հաշվետվություն տրամադրող այլ անձանց, այդ թվում` օտարերկրյա գործընկերներին հարցումներ է կատարում` ճշտելու հաճախորդի, նրա հետ գործարար հարաբերությունների և միանգամյա գործարքների վերաբերյալ տեղեկությունները.
  12. հաշվի են առնում Օրենքի և Լիազոր մարմնի խորհրդի կողմից հաստատված կանոնակարգի այլ պահանջներ:

5.2 Հաճախորդի պարզեցված ուսումնասիրությունը ֆիզիկական անձանց համար նվազագույնը ներառում է հետևյալ տեղեկությունների պարզումը և հաշվառումը`

  1. անունը, ազգանունը.
  2. անձը հաստատող փաստաթղթի տվյալները:

5.3 Հաճախորդի պարզեցված ուսումնասիրությունը իրավաբանական անձանց համար նվազագույնը ներառում է հետևյալ տեղեկությունների պարզումը և հաշվառումը`

  1. իրավաբանական անձի անվանումը.
  2. պետական գրանցման վկայականի համարը.
  3. ՀՎՀՀ
  4. բանկային հաշիվները տնօրինելու իրավասություն ունեցող անձին նույնականացնող տեղեկությունները:

Սպասարկող ստորաբաժանումը և Ներքին դիտարկումների մարմինը հաճախորդի հավելյալ ուսումնասիրություն իրականացնում է միայն բարձր ռիսկի չափանիշների առկայության դեպքում, միջին ռիսկի առկայության դեպքում իրականցվում է հաճախորդի պարզեցված ուսումնասիրության և հավելյալ ուսումնասիրության այն քայլերը, որոնք կբավարարեն անհրաժեշտ տեղեկատվության ձեռք բերման համար, իսկ պարզեցված ուսումնասիրությունը կարող է իրականացնել նաև ցածր ռիսկի չափանիշների դեպքում:

վերադառնալ
Էջը թարմացվել է` 26/07/2010 10:00
Ֆինանսական համակարգի հաշտարար  www.fsm.am
"Ռենեսա" ՓԲԸ Ներդրումային Ընկերություն։
Հայաստանի Հանրապետություն, ք.Երևան, Վարդանանց 16
Հեռ/Ֆաքս։ 54-83-83, 54-83-87, էլ.փոստ։ info@renesa.am